Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հիմա մի փուլում ենք, երբ ազգովի մեր սխալները պետք է ուղղենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մի քանի օր է՝ Ազատության հրապարակում հավաքված են քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց բողոքն են արտահայտում ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ, նրանք մտահոգ են հատկապես Արցախի հարցում երկրի ղեկավարի և իշխանության ներկայացուցիչների հայտարարություններով: Կոչ են անում՝ հասել ենք վտանգավոր կետի, երբ պետք է մի կողմ դնել ցանկացած տարաձայնություն և միավորվել հանուն Արցախի անվտանգության և Հայաստանի պետականության պահպանման: Ոմանք էլ արդարացիորեն նշում են՝ նման հավաքներ պետք էր կազմակերպել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո: Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը մասնակցել է վերջին տարիներին կազմակերպված գրեթե բոլոր ակցիաներին:

«Դրական եմ նայում նաև օրեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկած ակցիային: Հետևյալ կերպ եմ արձագանքում հարցադրմանը՝ ուշացա՞ծ են դրանք, թե ՞ ոչ: Բոլորս շատ ավելի արագ լուծումներ ենք ակնկալում, մեր պատկերացրածով լավ լուծման ենք սպասում, բայց հասկանում ենք նաև, որ շատ կարևոր գործոններ կան և պետք է շատ զգուշորեն «քայլել» ու այդ դժվարին ճանապարհը ավելի ճիշտ անցնել, զգուշավոր, որովհետև մեր ամեն մի քայլը կարող է իսկապես լուրջ և նոր խնդիրներ առաջացնել: Բոլորս, այո՛, արագ զարգացումների ենք սպասում, բայց կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, որ պրոցեսը դանդաղում է: Միևնույն ժամանակ, օրերս նման միտք ունեցա, որ անցյալ տարվա ցույցերն ավելի էմոցիոնալ էին, նոր էր ավարտվել պատերազմը՝ խայտառակ վերջաբանով, ավելի շատ զգացմունքների վրա էինք, իսկ այս տարվա ակցիաները և ցույցերը ավելի մտածված են, մեջն ավելի շատ գիտակցություն կա: Դրա համար եմ կարծում, որ այս պրոցեսը կունենա մեր պատկերացրած դրական ավարտը, որովհետև էմոցիաներն ավելի պակաս են, հստակ է գիտակցությունը, թե ինչ է կատարվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը:

Կարծիք է հնչում, որ այս ակցիան նաև Արցախին ու արցախցուն ուղղված աջակցություն է, մեկնված ձեռք, որ նա միայնակ չէ: «Իհարկե, այդպես է: Պատկերացնում եմ, որ Հայաստանը լիներ Արցախի կարգավիճակում, և Արցախը որևէ կերպ չարձագանքեր այն բոլոր պրոցեսներին, որոնք կապված են փաստացի գոյության հետ: Չեմ փորձում տարանջատել, բայց, այո, կա աշխարհագրական խնդիր: Եթե նման կերպ վարվեր Արցախը, ոչինչ չձեռնարկեր ի պաշտպանություն մեզ, մենք էլ, բնականաբար, վիրավորված կլինեինք: Մի ընդհանուր օրգանիզմ ենք, շատ կարևոր է, որ արցախցիները զգան, որ իրենց կողքին ենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կապ չունեն այն խայտառակ պրոցեսների հետ, որոնք մեր վզին փաթաթում են այսօր իշխանությունները, համաձայն չենք իշխանության որոշումների հետ, ընդ որում՝ ոչ միայն իշխանության, այլ դրսից միացած խաղացողների, որոնք փորձում են կեղտոտ ջրում ձուկ որսալ: Մենք արցախցիների հետ ենք, դա շատ կարևոր է և՛ Արցախի, և՛ նաև մեզ համար, պետք է ավելի լուրջ ու գիտակից վերաբերվենք Արցախի հարցին, տարբեր էտապներ ենք ունեցել, դրանք բոլորն անցնելուց հետո դժվարին պահին պետք է մաքսիմալ ձևով, բոլոր հնարավոր տարբերակներով աջակցել Արցախին»,նշում է մեր զրուցակիցը:

Իսկ մեր հասարակությունն իր ներսում գտե՞լ է հաշտության շոշափելի կետեր: Ոմանք Ազատության հրապարակ չեն գնում, որովհետև այնտեղ նաև իքս կամ իգրեկ քաղաքական գործիչն է, ոմանք այս ծանրագույն վիճակում անգամ «նախկին-ներկա» մտացածին, ներքին հակամարտության մեջ են: Բայց շատերի կոչն այս օրերին մեկն է՝ օրհասական վիճակում ենք, պետք է մի կողմ թողնել տարաձայնությունները, մեր լինել-չլինելու հարցն է քննարկվում: «Իսկապես պետք է ամեն ինչ մոռանալ: Աստված տա դուրս գանք այս իրավիճակից և հնարավորություն կունենանք մեր տարաձայնությունները հասկանալու առանձին հանդիպումների ժամանակ, կքննարկենք ֆորումների ընթացքում, որոնք կբերեն հասարակության տարբեր անդամների հաշտեցման: Այս պարագայում, երբ ժամանակը մեր դեմ է խաղում, մեզ համար շատ մեծ ճոխություն կլինի այն կորցնել: Պետք է վճռական լինենք այս հարցում, բոլորս միանանք՝ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է ունեցել կամ ունի: Մարդը եղել է ՔՊ-ի կազմում, գիտակցաբար լքել է կուսակցության շարքերը, հայտնվել է հրապարակում, այս փուլում ինքս ողջունում եմ դա: Ժամանակը կգա, և բոլոր հարցերը կպարզվեն: Մեզ միավորող արժեքը՝ Արցախն, այսօր ավելի կարևոր է, քան ներքին տարաձայնությունները: Եթե տարաձայնությունների մեջ շարունակենք մնալ, դա դեստրուկտիվ է, պետք է ավելի կառուցողական լինել: Կարծում եմ, որ 1988 թվականին էլ հասարակությունը բազմաշերտ էր, բազմակարծիք, բայց մեզ միավորել էր Արցախի խնդիրը, այսօր նույնը փաստացի կրկնվում է: Պետք է հասկանանք, որ կա Արցախի խնդիր, բոլոր տարաձայնությունները դնենք մի կողմ, ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի, ի վերջո, բոլորս ապրում ենք մի նպատակով՝ ամեն մեկս մեր տեղում ուղղելով մեր կատարած սխալները: Հիմա մի փուլում ենք, երբ ազգովի մեր սխալները պետք է ուղղենք»,-ասում է ռեժիսորը:

Իսկ հասարակությունն, ի վերջո, հաղթահարե՞ց թմբիրը, որում ապրեց մի քանի տարի, այն մտայնությամբ, որ լավ է լինելու: «Հասարակությունը դուրս է եկել թմբիրից, դա ակնհայտ երևում է: Մարդիկ, որոնք նույնիսկ չեն մասնակցում ակցիաներին ու ցույցերին, միևնույնն է՝ չեն ընդունում այս իշխանությանը, դա արդեն առաջընթաց է: Առհասարակ, ես հարցին նայում եմ որպես խորքային, լուրջ հիվանդության, սա ազգի հիվանդ լինելու մասին է խոսում: Կարծես ինչոր վիրուս է մտել հասարակության մեջ և շատ դժվար է դուրս գալիս: Դժվարությունները պետք է հաղթահարել, կարևորը հիվանդությունից հետո պրոցեսները ճիշտ կազմակերպելն է: Շատ լուրջ աշխատանք պետք է տարվի, սահմանամերձ գյուղերից մինչև մայրաքաղաք խորքային խնդիրներ կան հասարակության գիտակցության մեջ: Ավերակների վրա ենք կանգնած, բայց ունենք մարդկային ռեսուրս, որը ճիշտ օգտագործելու, որի հետ գրագետ աշխատելու պարագայում կկարողանանք խնդիրները հաղթահարել: Մնում է ամեն ինչը ճիշտ կազմակերպել»,եզրափակում է Դավիթ Սահակյանցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը