Երևան, 30.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կյանքեր փոխած «թագավորական» թափառաշրջիկ մարգարիտը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պերեգրինա մարգարիտը հայտնի է իր ռոմանտիկ պատմություններով: Այնպես է ստացվել, որ այն գտած ստրուկը ստացել է ազատություն, որի մասին անգամ չէր կարող երազել: Այդ մարգարիտի «մասնակցությամբ» թագավորական դիմանկարները հաճախ ավելի շատ են, քան հենց թագավորների դիմանկարները: Մարգարիտի պատմությունն սկսվել է տասնվեցերորդ դարի կեսերին Պանամայի ծոցում: Այդ ժամանակ Ադամանյան կղզիներից մի սև ստրուկի բախտը բերել է, և նա գտել է անսովոր մարգարիտով մի խ ե ցի: Ստրու կի տե ր ե րը, տես ն ե լ ո վ գտնված մարգարիտը, քիչ է մնացել ուշաթափվեն, նման գեղեցիկ մարգարիտ նրանք չէին տեսել:

Մարգարիտն ունեցել է կանոնավոր տանձի ձև, գույնը՝ կաթնային, գրեթե թափանցիկ: Ըստ լեգենդի, նման նրբագեղ մարգարիտ ձեռք բերելու կապակցությամբ տերեըը ստրուկին ազատություն են շնորհել: Իսպանական թագավոր Ֆիլիպ Երկրորդը ստացել է այդ մարգարիտը որպես նվեր Դոն Դիեգո Թեմեսի կողմից: Դա եղել է իսկապես թագավորական նվեր: Շուտով թագավորը այն նվիրել է իր հարսնացուին՝ Մերի Թուդորին, որը հետագայում դարձել է Անգլիայի և Իսպանիայի թագուհի: Կան Մերիին պատկերող դիմանկարներ (նա նույն Արյունոտ Մերին է), որտեղ շքեղ մարգարիտը կախված է նրա կրծքին:

Մերիի մահից հետո մարգարիտը դարձել է իսպանական թագի սեփականություն և վերադարձվել է իսպանական գանձարան: Դրանից հետո, ավանդույթի համաձայն, տանձի տեսքով մարգարիտը պետք է պատկերված լիներ իսպանական բոլոր թագուհիների հանդիսավոր դիմանկարների վրա: Հաբսբուրգների դինաստիայից տանձի տեսքով գեղեցկուհին անցել է իսպանական Բորբոնսների դինաստիային: 1808 թվականը նշանավորվել է Իսպանիայի նոր թագավոր Ժոզեֆ Բոնապարտի գալուստով, որը Նապոլեոնի ավագ եղբայրն է: Հինգ տարի մնալով իշխանության՝ նա փախել է երկրից՝ հասցնելով մարգարիտը նվիրել Հորթենզիային, որը Նապոլեոնի կրտսեր եղբոր՝ Լուիի կինն է: Այդ պահից սկսած էլ հենց մարգարիտը սկսել է կոչվել Պերեգրինա, որը նշանակում է «թափառաշրջիկ»: Հետագայում մարգարիտի ժառանգ է դարձել Նապոլեոն 3-րդ կայսրը: Բայց նա փողի պակասի պատճառով ստիպված վաճառել է այն: Պերեգրինայի նոր սեփականատերն է դարձել մարկիզ Աբբերոնը, կամ, ավելի ճիշտ, նրա կինը` Լուիզա Ռասելը:

Մարքիզուհին շատ էր սիրում այն և չէր բաժանվում նրանից: Բայց մարգարիտը շատ մեծ էր, իսկ շրջանակը չէր համապատասխանում դրան: Ի վերջո, ստիպված մարգարիտի մեջ անցք է արվել, և այն կցվել է ընտանեկան վզնոցին: Այնպես է պատահել, որ Պերեգրինա մարգարիտը, սկսելով իր ճանապարհորդությունը Ամերիկայից, եղել է Իսպանիայում, ապա Անգլիայում, այնուհետև նորից վերադարձել է իսպանական երկրներ, եղել Ֆրանսիայում, ապա կրկին վերադարձել Անգլիա: Շրջելով չորս դար՝ այն լիովին արդարացրել է իր «թափառաշրջիկ» անվանումը: 20-րդ դարում Պերեգրինա մարգարիտը հասել է Լոս Անջելես: 1969 թվականին Սոտբիսի աճուրդում մարգարիտը վաճառվել է 37 հազար դոլարով, իսկ գնորդը՝ բրիտանացի դերասան Ռիչարդ Բարթոնը, այն նվիրել է իր կնոջը` հանրահայտ Էլիզաբեթ Թեյլորին: Դերասանուհին մի անգամ քիչ է մնացել կորցնի մարգարիտը, երբ նրա սիրելի շնիկը փորձել է կրծել այն:

Այդ դեպքից հետո Էլիզաբեթը որոշել է անել այնպես, ինչպես արել էր Լուիզա Ռասելը: Նա մարգարիտը մտցրել է վզնոցի մեջ: Վզնոցը ստեղծել է Ֆրանսիայում հանրահայտ Cartier ոսկերչական ընկերությունը: Արդեն Թեյլորի մահից հետո՝ 2011 թվականին, այդ վզնոցը աճուրդի է հանվել Քրիստիի աճուրդային տան կողմից, որտեղ էլ վաճառվել է 11,8 միլիոն դոլարով: Ըստ այդմ, Պերեգրինա մարգարիտը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ մարգարիտը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Արցախից գերեվարված կնոջն ադրբեջանցիները բաց են թողել, նա Հայաստանում է (տեսանյութ)Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀԱյս պահի դրությամբ՝ ԼՂ-ից տեղահանվել է 100,417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21,043 տրանսպորտային միջոց Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալ. Toyota Vitz-ը բախվել է ծառին և կողաշրջվել, կան վիրավորներՀռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ) Արցախում ծնված վերջին արցախցին մոր հետ Երևանում է (տեսանյութ) Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները. «Փաստ»Հոկտեմբերի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին․ ՄակրոնԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Նաիրի Հոխիկանը տեղեկացնում է, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից Արցախում երեկ վերջին տղա երեխան է ծնվել․ նրան անվանել են Վրեժ Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել