Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այսօր կանգնած ենք ջրբաժանին, երբ պետք է որոշում կայացնենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր պետությունը հայտնվել է իր գոյության կարևորագույն խաչմերուկներից մեկում: Հիմա, ինչպես մեր պատմության տարբեր փուլերում, մեր անկախությունը և Արցախը կորցնելու ջրբաժանին ենք կանգնած:

Անհատներն ահազանգում են վտանգների մասին, հանրության մի մասը, կարծես թե, այդպես էլ չի հաղթահարում հետհեղափոխական թմբիրը և չի համակերպվում այն մտքի հետ, որ խաբվել է, ժամանակին սխալ ընտրություն է կատարել: Ազատության հրապարակում, Երևանի փողոցներում ու հանրապետության ճանապարհներին այս օրերին մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներն են` լինեն մտավորական, զինվորական, ուսանող, թե քաղաքական գործիչ, նրանք բոլորը նախ և առաջ ՀՀ քաղաքացիներ են, որոնք վախեր ունեն Հայաստանի և Արցախի վաղվա օրվա վերաբերյալ:

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասում է` իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի շուտ լիներ, բայց կարծում է, որ հասարակությունը դեռ չէր հասունացել, համենայն դեպս, գոնե այն մասը, որն ընտրել էր Նիկոլ Փաշինյանին:

«Նրանք դեռ գտնվում էին իր ամեն ասածի տպավորության տակ: Հիմա շատ վատ բան պիտի ասեմ, բայց երևի պետք էր այս ամեն ինչի միջով անցնել, որպեսզի մարդիկ ամեն ինչ վերլուծեին, հասկանային, թե ինչ կատարվեց, ինչ եկավ բոլորիս գլխին: Մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն ամբողջովին ձախողեց այն ամենը, ինչ խոստացել էր, մինչդեռ շատերը նրանց հետ հույսեր էին կապել: Հիմա էլ հասարակությունն ամբողջովին չի արթնացել, հրապարակում մարդկանց քանակը և երկրի դրությունը չեն համապատասխանում իրար: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեզանից շատերը դա պատկերացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:

Ասում է` այս օրերին պետք է հստակ խնդիր ձևակերպել և առաջ շարժվել` դրան հասնելու համար: «Չպետք է գլխավոր խնդիրը մասնատել տարբեր մասերի, այսօր կա խնդիր համար մեկ: Կորցնում ենք երկիր, կորցնում ենք Արցախը: Աստված չանի, բայց կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը: Դրա համար այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա: Բնականաբար, բոլորի մոտ հարց է առաջանալու` լավ, սրանք գնացին, դուք ի՞նչ եք անելու, ո՞վ է գալու: Այդ «դուք»-ը օդ նետած ֆրազա է, որովհետև այդ «դուք»-ն այսօր «դուքեր» է: Պետք է միավորվել մեկ խնդրի շուրջ ու կարողանալ իսկապես ձևակերպել այն միտքը, թե ինչու այս իշխանությունը պետք է գնա և մտածել երկրի զարգացման մասին, այդ դեպքում կհաջողենք: Առաջարկներ կան, որոնց կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի ապահովել երկրի անվտանգությունը, վերականգնել ու հզորացնել տնտեսությունը, առաջընթաց գրանցել բոլոր ոլորտներում: Նաև այս պատճառով ինձ համար անհասկանալի է այն միտքը, երբ ասում են` «չենք գնա հրապարակ, քանի որ այնտեղ հներն են»:

Այսինքն, եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն: Դա ամենացավալի մտածելակերպն է: Դրա փոխարեն պետք է գտնել ճանապարհներ ու այլընտրանք հարցերը լուծելու համար»,-ասում է ՀՀ ժողովրդական արտիստը:

Նա համակարծիք է, որ այս օրերին Ազատության հրապարակում և այլուր մեկնարկած ակցիաները յուրահատուկ աջակցություն են Արցախին ու արցախցուն, որ նա մենակ չէ, որ մայր Հայաստանը նրա կողքին է: «Դեռևս 1990-ականներից մի այլ ցավալի գործընթացի ականատես եղանք, երբ ոմանց խոսքերով, գնահատականներով Արցախը քիչ-քիչ դարձավ շատերի աչքի փուշը: Արցախի համար շատերը, հատկապես Հայաստանից, արյուն թափեցին, ավաղ, շատերն էլ հետո մեկ ծաղիկ անգամ չփորձեցին տնկել այդ հողի վրա` մոռանալով, որ Արցախն այն սիմվոլն է, որի շուրջը պետք է համախմբվենք, հակառակ դեպքում` կկորցնենք Հայաստանը: Սրա մասին մեր շատ հերոսներ են ասել, որոնք իրենց կյանքն են տվել Արցախի ու Հայաստանի համար: Այսօր կանգնած ենք ջրբաժանին, երբ պետք է որոշում կայացնենք: Արցախը մերն է, և դրանով պետք է ամեն ինչ եզրափակվի: Պետք է պահենք մեր երկիրը, ինչ գնով էլ որ լինի: Եթե կորցնենք Արցախը, մաս առ մաս կորցնելու ենք Հայաստանը»,-եզրափակում է Հրանտ Թոխատյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Դուք հո վամպի՞ր չեք, ինչի՞ց եք էսքան ուրախ, հանձնեցիք Արցախն ու հանգստացա՞ք. Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին Պաշտոնական նոր տեղեկություն հրապարակվեց Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնիՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»