Երևան, 05.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ցարական զանգ. առանց ընտրության հնարավորության. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհում չկա ավելի մեծ զանգ, քան մարդկային ձեռքերով ձուլված ցարական զանգը: Ճիշտն ասած, իրականում այդ աշխատանքը կարելի է ձուլման տեխնոլոգիայի բնագավառում ունեցած նվաճումներին վերագրել, քանի որ ոչ ոքի չի հաջողվել լսել այդ զանգի ձայնը: Բայց, անկախ նրանից, թե ինչ գործառույթ ունի ցար-զանգը, միանշանակ այն ձուլածո զանգի եզակի ստեղծագործություն է և հանդիսանում է Ռուսաստանի խորհրդանիշ:

Ցար-զանգի ստեղծման պատմությունը սկսվում է կայսրուհի Աննա Իվանովնայի կողմից դրա պատրաստման պատվերով: Այն պետք է փոխարիներ Կրեմլի զանգակատան վրա (Վերափոխման տաճարի հարևանությամբ) կախված Գրիգորևյան զանգին, որը հրդեհի ժամանակ վնասվել էր: Կայսրուհու հրամանով անհրաժեշտ էր նորը պատրաստել հին զանգի նյութից, բայց, միևնույն ժամանակ, ավելացնել քաշը 20 % -ով՝ զանգի կշիռը հասցնելով 10 000 փութի: Զանգագործ վարպետներից ոչ մեկը չէր համարձակվում նման աշխատանք կատարել: Առանց այդ էլ Գրիգորևյան զանգը բավականին բարդ էր, իսկ նորը ստեղծելը անիրականանալի էր թվում: Պատրաստման առաջարկ է եղել անգամ Ֆրանսիայի արքայական պալատի մեխանիկ-վարպետին, որը ևս հրաժարվել է՝ համարելով այդ ամենը կատակ:

Վարպետ գտնելու պատասխանատու ֆելդմարշալ Մինիխը արդեն լրիվ հույսը կորցրել էր, երբ ռուս արհեստավոր Իվան Մոտորինը տվել է իր համաձայնությունը: Քանի որ Մինիխը ընտրության հնարավորություն չուներ, 1733 թվականին հենց Մոտորինին էլ տրվել է զանգ ձուլելու պատվերը: Աշխատանքը իրականացվել է Մոսկվայի Թնդանոթի բակում (ներկայումս այստեղ հանրահայտ «Մանկական աշխարհ» հանրախանութն է): Զանգի կաղապարի համար նախատեսված փորվածքը ստեղծվել է հենց գետնին, քանի որ նման քաշ ունեցող արտադրանքին չէր կարող դիմակայել որևէ այլ կաղապար: Զանգի ձուլմանը նախապատրաստվելու համար գրեթե մեկուկես տարի է պահանջվել: Բոլորի համար անակնկալ էր Իվան Մոտորինի մահը 1735 թվականին, և նրա որդին՝ Միխայիլն էր ստիպված ավարտին հասցնել սկսված գործը: Ցար-զանգը ձուլվել է 1735 թվականի նոյեմբերի 25-ին: Այն կշռում էր գրեթե 200 տոննա:

Նախկին զանգի համեմատ չափերը (տրամագիծը և բարձրությունը) ավելացել էր 6-ական մետրով: Համաձուլվածքը բաղկացած է մաքուր արծաթից (525 կգ), ոսկուց (75 կգ), պղնձից (85 %) և բրոնզից (13 %): Ձուլման արդյունքում ստեղծվածը պետք էր մշակել: Անհրաժեշտ էր հեռացնել ավելցուկային ձուլակտորները և իրականացնել զանգի բոլոր տարրերի հարթեցման աշխատանքներ: Այս աշխատանքներն իրականացնելու համար նույնպես բավականին ժամանակ է պահանջվել: Քանի դեռ վարպետները աշխատում էին ցար-զանգի վրա, այն փոսում էր գտնվում: Արդյունքում զանգի վրա հայտնվեցին Հովհաննես Մկրտչի, Պետրոս առաքյալի, Քրիստոսի, Տիրամոր և Սուրբ Աննայի պատկերները: Աննա Իվանովնայի և ցար Ալեքսեյ Միխայլովիչի (Պետրոս 1-ինի հայր) պատկերները ևս պարզ երևում էին զանգի վրա:

Պետք է նշել, որ ցար-զանգի ստեղծման պատմությունը հարթ չի անցել: Մոսկվայում տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ փայտե շենքը, որը կանգնեցված էր գրեթե ավարտուն զանգի վրա, հրդեհվել է: Հրդեհը չի հաջողվել արագորեն մարել, որի արդյունքում զանգը ենթարկվել է տաքացման: Վախենալով, որ մակերեսի շերտը կարող է մասամբ հալվել, ինչից կտուժեր բնօրինակ դեկորը, որոշում է կայացվել զանգը արագ սառեցնել, և այն ողողել են սառը ջրով: Իսկ դա ճակատագրական սխալ էր, քանի որ ջերմաստիճանի այսպիսի կտրուկ փոփոխության պատճառով զանգի վրա զգալի ճաքեր են առաջացել, իսկ 11,5 տոննա կշռով մի կտոր էլ պոկվել է:

Հետագայում երկու անգամ փորձել են վերականգնել «ցար-զանգը», բայց, ի վերջո, հրաժարվել են այդ մտքից՝ համարելով, որ ճաքերը լցնելուց և պոկված կտորը կպցնելուց հետո զանգի «ձայնը» չի լինի պահանջվածը: Արդյունքում 1836 թվականից ցար- զանգը դարձել է է Մոսկվայի Կրեմլի պատվանդանի վրա տեղադրված մի յուրահատուկ հուշարձան: Այն հիմա էլ այնտեղ է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ո՞ր հասցեները կհոսանքազրկվենՈրոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՕդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Ռեալի և Ատլետիկի կազմերը վերջին տուրում․ Մադրիդից հեռացող Բենզեման մեկնարկում է, իսկ Ազարը, Ասենսիոն, Մարիանոն՝ պահեստային Երկրաշարժ է գրանցվելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱռաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից. ԿԳՄՍՆՄարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ Ջերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր. Վահան Քերոբյան Սպեցնազի Հովիկը 44-օրյայում շատերի կյանքն է փրկել. Գյումրիում բացվեց մայոր Սիմոնյանի արձանը Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում․ Վարուժան ԳեղամյանՓրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել ՊՍԺ-ն Նագելսմանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածու Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան «Կներես մամ, էլ չեմ ուզում ապրեմ». Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկար)7 անձ ձերբակալված է․ առանց կտրոնի լիցքավորումը խուլիգանության պատճառ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավորԱվարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կայծակի հարվածից հրդեհվել է 280-ամյա եկեղեցին (լուսանկարներ)Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Լայպցիգում ցույցերի ժամանակ տուժել է շուրջ 50 ոստիկան Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել ՌԴ 16-ամյա աշակերտը մահացել է գլխի հարվածից՝ MMA մրցման ժամանակ (տեսանյութ 18+)Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը ՀԷՑ-ը հունիսի 5-ին սպասվող հոսանքազրկումների մասին է հայտնում Հայտնի է՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ դատական նիստի օրը Մոսկվայում մեքենան ընկել է ավտոկայանատեղի 3-րդ հարկից (տեսանյութ) Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը Գառնիի ճանապարհին ողբերգական դեպքից մահացած վարորդի 8-ամյա որդին մահացել է հիվանդանոցում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել Բարձունքը պետք է հաղթահարենք ամբողջ թիմով․ զինծառայողները Հատիսի գագաթին բարձրացրին ՀՀ դրոշը Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. Արցախի ՊԲ Հունիս ամսվա հիշատակի և տոնական օրերը Ճանապարհ դեպի բարձունք․ զինվորական շրջանավարտները հեռանում են ռազմական հարուստ գիտելիքներով Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին Սերբիայի նախագահն ասել է, որ ամեն օր 200 մահվան սպառնալիք է ստանում Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԿյանքից հեռացել է Արցախի վաստակավոր մանկավարժ Սմբատ Սաղյանը Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Արշակունյաց պողոտայի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում հրդեհ է բռնկվել Իրանում երկրաշարժ է եղել Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Լոռու մարզում գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. նա տեղում մահացել է Մինչև 6 ժամ ջուր չի լինի Ռուսաստանն Ուկրաինայում կորցել է 209 940 մարդ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ