Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ժողովրդի մեջ զգալի փոփոխություն եմ տեսնում, խնդիր ունենք պահպանել այս ոգեշնչված վիճակը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին հասարակական տրամադրությունները կրկին անհանգիստ են, անգամ շատերը, ովքեր համբերատար սպասում էին «ապագային», այլևս որևէ ակնկալիք չունեն այս իշխանությունից և կոչ են անում նրան հեռանալ: Իշխանությունը, գոնե ակնհայտ կերպով, ցույց չի տալիս, որ անհանգիստ է այս առթիվ, նրա ներկայացուցիչներից շատերը վստահ են, որ իշխանափոխություն մեր երկրում չի լինի: Հոգեբան Կարինե Նալչաջյանը, սակայն, կարծում է, որ իրենք շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում, որքան մարդ է հավաքվել:

«Ականջներ չունե՞ն, չեն լսո՞ւմ, թե իրենց հասցեին ինչեր է ասվում: Սոցիալական ցանցերում են, չեն տեսնո՞ւմ այն խոսքերը, որոնք մարդիկ իրենց հասցեին գրում են, իրենց ֆեյքերն արդեն որակ չեն կազմում: Բայց իրենք շարունակում են ստորաբար խաբել: Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացած պաշտոնյաների դեմքերից այնպիսի ողբերգություն էր թափվում, ասես գիշերները չեն քնում, հայոց վիշտն իրենց խեղդում է: Գիտենք, որ ինչ-ինչ, գավառական դերասանի մակարդակ իրենք ունեն, շատ լավ խաղում են: Այդ դեմքերն ինձ մոտ արգահատանքի զգացողություն առաջացրեցին, թե ինչպես կարելի է մի կողմից՝ երկիրը կործանել, ապականել ու պղծել հին ու նոր զոհերի հիշատակը, մյուս կողմից՝ դեմքի նման արտահայտություն ընդունել միամիտների համար ու խոսել խաղաղության մասին: Այստեղ կեղծ քարոզ է արվում, մի իսկական ծուղակ: Խաղաղություն բոլորս ենք ուզում, և մարդիկ ինչ-որ չափով կուլ են տալիս այդ խայծը, որ եթե հանկարծ պայքարն ուժեղանա, հնարավոր է՝ ապագան ավելի վատը լինի: Բայց կյանքի բոլոր օրինաչափությունները ցույց են տալիս՝ խեղճացողին, ծնկի իջնողին ոչնչացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է՝ այս մարիոնետային իշխանությունը և իրենց թիկունքում կանգնած հիմնականում թուրք խաղավարները մեր ոչնչացումն են ուզում: Զուգահեռներ է տանում՝ մի կողմից այստեղ ապրիլի 24-ի ուղերձում խոսվում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ Թուրքիայի ԱԳ նախարարը Ուրուգվայի դեսպանատան մոտ հավաքված հայերին ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը: «Չավուշօղլուն պետական այր է, կարող էր, չէ՞, իրեն ավելի զուսպ պահել, բայց հրճվանքով այդ սիմվոլիկան է ցույց տալիս: Մի քիչ բանականություն ունեցող մարդն ի՞նչ է մտածում՝ սրանց հետ խաղաղություն հնարավո՞ր է: Բոլորիս է հայտնի նրանց պետական քաղաքականությունը՝ ոչնչացնել մինչև վերջին հայը: Իրենք հիմա իրենց լկտիացման գագաթնակետին են, իրենց աստղային ժամն են ապրում, իրենց հաջողվել է ներսից գրավել Հայաստանը, իրենց խամաճիկների ձեռքով Արցախին այս հարվածը հասցնել, բայց, փառք Աստծո, իհարկե, ռուսների օգնությամբ, այս մի կտորը պահպանել ենք»,-հավելում է հոգեբանը:

Կարծում է՝ մեր իշխանություններն, իհարկե, խուճապի մեջ են: «Ամեն ինչ անելու են իշխանությունը պահելու համար: Ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու, իրենք են և իրենց աթոռը: Ամեն ինչի ընդունակ են: Երբեմն, սակայն, մտածում եմ նաև, որ հնարավոր է գա մի պահ, երբ փախչել-փրկվելու տրամաբանության մեջ մտնեն: Սա այն դեպքում կլինի, երբ մենք կարողանանք մարդկանց այս ալիքը պահպանել: Օրերս, երբ մասնակից էի ջահերով երթին, նայում էի մարդկանց ու ազգային հպարտություն էի ապրում, որովհետև իմ ազգի ազնվական տեսակն էր այնտեղ, ազնվական հայը շատ է, մոլորվածներն էլ կմիանան մեզ: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ կան մարդկային վախեր, հարմարվողականություն, սա բավականին մեծ տոկոս է կազմում: Կոմֆորմիստները ցանկացած հասարակության մեջ մեծ տոկոս են կազմում: Հենց որ կշեռքի նժարը փոխվի դեպի պայքարողները, ծանրությունն այդ կողմում լինի, կտեսնենք, թե ինչպես են կոմֆորմիստները այդ կողմ գնում»,-ասում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ իր տագնապներն այն հարցում են, որ պետք է կարողանալ պահպանել այս օրերին ձևավորված մարդկային ալիքը: «Պետք է ճիշտ և խելամիտ կազմակերպել ամեն ինչ: Ո՞վ կմտածեր, որ իշխանազավթումից չորս տարի անց հրապարակն այդպես կլցվի, ինչպես ապրիլի 23-ի երեկոյան: Իհարկե, դա Եղեռնի զոհերի ոգեկոչման խորհուրդն էր իր մեջ պարունակում: Բայց դրան միացել էր զայրույթը: Ոգեկոչումն ու զայրույթն իրար հետ նման արդյունք էին տվել: Հաջորդ օրը մարդկանց հոսքը ևս չէր դադարում, նշանակում է՝ մարդկանց սրտում կրակը չի մարել»,-ընդգծում է նա ու հավելում՝ այսօր, կարծես թե, զուտ ինքնապաշտպանական՝ ապրելու և մեռնելու խնդիր է բոլորիս առջև:

«Իսկ իշխանությունը մի քանի ճանապարհ ունի: Իրենք կարող են ուղղակի փախչել, քանի որ այդ տեսակն են: Կամ՝ եթե այս կողմը մի քիչ թույլ գտնվի, իրենք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի: Ժողովրդի մեջ զգալի փոփոխություն եմ տեսնում, խնդիր ունենք պահպանել այս ոգեշնչված վիճակը, այս զայրույթը: Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ անել: Ասում եմ՝ ժողովրդի մեջ պետք է արթնացնել իրատեսական վախի զգացողությունը: Վախն ինքնապաշտպանական զգացողություն է, եթե չենք զգում վտանգը, ուրեմն դատապարտված ենք: Այն բթացած զգացումը, որ սա մեզ հետ չի պատահի, ինչ-որ տեղ հաղթահարված է: Վտանգի զգացողությունը մասսայականորեն արթնացել է, մնում է արթնացնել պայքարի ներքին մղումը: Եթե վտանգը զգացել ես և միայն վախենում ես, դա դեռ հերիք չէ: Պետք է սկսի աշխատել պայքարի, ապրելու զգացողությունը, ինչպես նաև ներքին և արտաքին թշնամուն պատժելու տենչը: Եթե կարողանանք սա արթուն պահել մարդկանց մեջ, շատ ու շատ խնդիրներ կհաղթահարենք: Ոչինչ կորած չէ: Ուղղակի պետք է հիշել՝ չկա խաղաղություն, եթե չկա պայքար: Սերունդներ ենք կորցրել և դեռ կկորցնենք: Պիտի պայքարենք, դրանից է խաղաղությունը ծնվելու, թե չէ սրանք ուզում են բերել Եռաբլուրի խաղաղությունը, այնտեղ էլ է հանգիստ ու խաղաղ, բայց մենք մահվան խաղաղություն չենք ուզում: Ինչպես ցանկացած բանական մարդ իսկական խաղաղություն ենք ուզում, ոչ թե խեղճանալ ու լռել թշնամու կրնկի տակ»,-եզրափակում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Պաշտոնական նոր տեղեկություն հրապարակվեց Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնիՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա