Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ է նշանակում Rolex անունը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շվեյցարական Rolex ապրանքանիշը բոլորին է հայտնի որպես շքեղ և թանկարժեք ժամացույցների արտադրող: Rolex SA- ն նշանակում է բարձր որակ, հուսալիություն և էլեգանտություն: Այսօր այդ ապրանքանիշի ներքո տարեկան արտադրվում է ավելի քան 500 հազար ժամացույց: Բայց այդ ամենը անմիջապես չի եղել: Rolex– ի զարգացման պատմությունը սկսվել է նրա հիմնադրից՝ ծնունդով բավարացի Հանս Վիլսդորֆից: Նա օրվա հաց է վաստակել՝ աշխատելով մի մեծ կազմակերպությունում, որը զբաղվում էր մարգարիտների արտահանմամբ: Որոշ ժամանակ անց Հանսը տեղափոխվել է իր դպրոցական ընկերոջ ընկերություն, որն արտահանման համար շվեյցարական ժամացույցներ էր վաճառում:

Հենց այդտեղ է Վիլսդորֆը ծանոթացել շվեյցարական ժամացույցների պատրաստման բարդություններին և առանձնահատկություններին, սակայն նոր տեղում երկար չի մնացել: Նա չէր սիրում աշխատել ուրիշի համար, ուստի որոշ ժամանակ անց Հանսը Լոնդոնում կազմակերպում է իր սեփական ընկերությունը Wilsdorf & Devis անվամբ, որը նույնպես սկսում է արտահանել շվեյցարական ժամացույցներ: Ընկերության անվան երկրորդ մասը ավելացվել է ի պատիվ նրա խորթ եղբոր: Ժամացույցների մասերը արտադրվել են շվեյցարական այլ ընկերությունների կողմից, բայց պատրաստի արտադրանքի վրա դրվել է W&D պատկերանշանը: Հանս Վիլսդորֆը չէր կասկածում, որ ապագայում ձեռքի ժամացույցներն ավելի տարածում կգտնեն, ուստի մեծ ցանկություն ուներ դրանք պատրաստել ինքնուրույն՝ առանց ներգրավելու այլ մատակարարների ու արտադրողների: Եվ նրա երազանքը կատարվել է 1905 թվականին:

Ծնվել է ամբողջությամբ W&D- ի կողմից պատրաստված առաջին ձեռքի ժամացույցը: Ավելին, դրանք մյուսներից տարբերվել են մաքուր արծաթից կամ ոսկուց պատրաստված իրենց թանկարժեք արտաքին պատյանով: Անգլիայի պահպանողական բնակիչներին դուր են եկել նման ժամացույցները, և այդ ժամանակից ի վեր ընկերությունը դարձել է թանկարժեք ժամացույցների առաջատար արտադրող: 1908 թվականին որոշում է կայացվել վերանվանել ընկերությունը: Վիլսդորֆը կարծում էր, որ անհրաժեշտ է ավելի կարճ, ավելի տարողունակ և վառ անուն, որի արտասանությունը բոլոր լեզուներում նույնն է: Հենց այդպես էլ հայտնվել է Rolex անվանումը: Այդ բառը ոչինչ չի նշանակում և չի թարգմանվում, ամենայն հավանականությամբ՝ այն պարզապես տառերի շարք է, որն այդ բառը դարձնում է հնչեղ և հեշտ հիշվող (դա արել է նաև հայտնի Kodak ընկերությունը): Իհարկե, կա վարկած, որ դա հապավում է, բայց դրա ոչ մի ապացույց չկա: Ընկերության անվանումը պաշտոնական է դարձել 1915 թվականի նոյեմբերի 15-ից: Ընկերության գոյության հենց առաջին օրվանից պարզ էր, որ Rolex- ի արտադրանքը բոլորի համար չէ՝ կապված բարձր գնի հետ:

Դա է հենց այդ ժամացույցների հիմնական առանձնահատկությունը. դրանք բացառիկ են, որակյալ և շատ ճշգրիտ աշխատող: 1910 թվականին հայտնվել է Rolex ձեռքի ժամացույց, որն առաջին անգամ թողարկվել է որպես խրոնոմետր, ինչը նախկինում այլ ժամացույցային ընկերություններ չէին արել: Rolex-ը նաև առաջատար է անջրանցիկ ձեռքի ժամացույցների աշխարհում, և նման առաջին ժամացույցը արտադրվել է 1926 թվականին: Ավելին, ընկերությունը պարբերաբար հեղափոխական փոփոխություններ է կատարել ժամացույցային արդյունաբերության մեջ՝ թողարկելով նորարարական ապրանքներ իր իսկ ապրանքանիշի ներքո: Օրինակ՝ 1945 թվականին արտադրվել է ժամացույց, որն ավտոմատ կերպով էր փոխում ամսաթիվը, իսկ 1956 թվականից՝ նաև շաբաթվա օրերը: 1919 թվականին տեղի է ունեցել թանկարժեք մետաղների՝ Մեծ Բրիտանիա ներմուծման մաքսատուրքերի զգալի աճ, որի արդյունքում որոշվել է տեղափոխել Rolex- ի արտադրությունը Շվեյցարիա (Ժնև): Անունը նույնպես փոխվել է, և այդպես ծնվել է Rolex Watch ընկերությունը:

Այնուհետև այն վերանվանվել է ևս 2 անգամ՝ Montres Rolex SA, ապա Rolex SA, որն էլ գործում է ներկայումս: 2013 թվականին Rolex- ը աշխարհի ամենաարժեքավոր ապրանքանիշերի շարքում զբաղեցրել է 68-րդ տեղը: Ընկերությունն օրական արտադրում է մինչև 2000 ժամացույց, ինչը շքեղ ապրանքներ արտադրող յուրաքանչյուր ընկերության համար անհավանական է թվում: Բացի այդ, Rolex SA- ն արտադրում է ապրանքներ Cellini և Tudor հայտնի ապրանքանիշերի ներքո: Rolex ժամացույցների անհավատալի հանրաճանաչության շնորհիվ դրանց կեղծման դեպքերը ավելի հաճախակի են դարձել, և դա բավականին մեծ ծավալների է հասնում: Ընդ որում, այդ կեղծիքների որակն այնքան լավն է, որ ոչ մասնագետը ունակ չէ տարբերել կեղծվածը իրականից, անգամ մասնագետներն են երբեմն դժվարանում հայտնաբերել կեղծիքը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым