Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ անել կազմակերպված սադրանքներից խուսափելու համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր շարունակ ընդդիմության ներկայացուցիչները և համակիրները իրազեկման երթեր և տարբեր ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքում և մարզերում։ Այդ ակցիաները ցույց են տալիս, որ երկրում քաղաքացիների տրամադրությունների փոփոխությունը հսկայական է, և դժգոհության ալիքը գնալով մեծ թափ է հավաքում։ Եվ ահա, մայիսի 1-ին ընդդիմությունը հուժկու հանրահավաք է խոստացել, քանի որ այն մեկ հարթակում է համախմբելու գլխավոր ընդդիմադիր ուժերին ու նրանց համակիրներին։ Թե ինչ կլինի հետո, ոչ ոք չի կարող ասել, գործընթացներն իրոք անկանխատեսելի են։ Սակայն այն, ինչ կատարվում է այս օրերին, ցույց է տալիս, որ ընդդիմությունը պետք է չափազանց ուշադիր, զգոն և գգույշ լինի ու մասնավորաբար սադրանքներին չտրվի։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը, իր բնավորության համաձայն, փորձելու է սադրանքներ հրահրել կամ էլ ուժային մեթոդներով տեռոր սկսել։ Սադրանքների տեսանկյունից տեսանք, թե ինչպես են ոմանք, նույնիսկ՝ առանձին «հայտնիներ», հատուկ առաքվում անցկացվող ակցիաների տարածքներ՝ հենց միայն իրենց ներկայությամբ սադրանքներ հրահրելու, ապա հանդես գալիս զոհի կերպարում։ Վաղն էլ նրանց կարող են փոխարինել ուրիշները, որոնց գլխավոր դերակատարությունն ու կյանքի իմաստը անձնական ինչ-որ շահերից ելնելով իշխանություններին ծառայություններ մատուցելն է, ընդ որում՝ ամեն գնով, նույնիսկ ծեծվելու։ Պարզ է, որ իշխանությունները սադրանքների միջոցով փորձում են վարկաբեկել ու անվանարկել ընդդիմության սկսած շարժումը: Եվ այստեղ է, որ մեծ նշանակություն է ստանում կազմակերպվածությունը, որպեսզի հանրահավաքի մասնակիցները ոչ մի դեպքում սադրանքների չտրվեն, զսպվածություն դրսևորեն և ողջախոհությամբ առաջնորդվեն։

Սրա հետ մեկտեղ՝ պետք է հասկանալ, որ ցանկացած պարագայում ծեծն արդարացված չէ, ծեծով հարց չեն լուծում։ Այլ խնդիր է, որ խոսքի ազատության մասին աղմկողներն էլ պիտի հասկանան, որ խոսքի ազատությունը չպետք է շփոթել թրքասիրության և ադրբեջանասիրության հետ։ Թշնամասիրությունը խոսքի ազատությունը չէ։ Անգամ երկրներ կան, որտեղ թշնամասիրության «հեղինակները» կարող են պետության շահերի դեմ հանդես գալու համար պատասխանատվության ենթարկվել կամ հանրային պարսավանքի արժանանալ։ Եվ բնական է, որ եթե որևէ անձ մեր երկրի, պետականության դեմ է հանդես գալիս, արդարացնում թշնամու գործողություններն, ապա, ի վերջո, Հայաստանում կգտնվեն հայրենասեր մարդիկ, ովքեր կցանկանան «սամասուդ» անել նմաններին:

Այդուամենայնիվ, նորից ենք կրկնում, որքան էլ դժվար լինի, պետք է զսպվածություն դրսևորել ու բացառել ծեծի ցանկացած դրսևորում: Մյուս կողմից՝ ընդդիմությունը պետք է նաև պատրաստ լինի, որ Փաշինյանը կարող է իրավապահների միջոցով գնալ ուժի կիրառման ճանապարհով: Ի վերջո, ակնհայտ է, որ իշխանությունները նաև հենց նրա համար են փորձում սադրանքներ հրահրել, որ դրա միջոցով լեգիտիմացնեն ուժի կիրառումը։ Առանցքային իրադարձություններից, մասնավորապես ընտրություններից առաջ տեսել ենք, թե ինչպես է Փաշինյանը գործի դնում իրավապահներին, փորձում պատրվակներ գտնել ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելու ու նրանց պայքարի ընթացքի վրա ազդելու համար, տեսել ենք, թե ինչպես են նրա կարգադրությամբ իրավապահները բռնի, անհամաչափ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ, այդ թվում՝ կանանց։

Այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ փոքր խմբերով ակցիաների դեպքում ոստիկանները բավական ագրեսիվ են, փորձում են խոչընդոտել նրանց գործողությունները և բերման ենթարկել։ Բայց բավական է, որ ակցիաների մասնակիցների թիվն անցնի 500-ից, ոստիկանների պահվածքը փոխվում է, նրանք դառնում են զգուշավոր։ Մյուս կողմից էլ՝ պայքարի ապակենտրոն բնույթի արդյունքում ոստիկանությունը ստիպված է լինում ցրել իր ուժերը տարբեր ուղղություններով։ Այսինքն, օջախային դիմադրության բոլոր կետերում մարդկանց մեծ քանակություն ապահովելը և ուժերը համաչափ բաշխելը կարող է շոշափելի փոփոխություն արձանագրել իրավապահների գործողություններում։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ մենք ամեն օր տեղեկություններ ենք ստանում իրավապահների գործողությունների երկակիության առումով: Մասնավորաբար, ոստիկանական ուժերը հաճախ բավական կոշտ գործողությունների են դիմում՝ մարդկանց տապալում են գետնին, քարշ տալիս ոստիկանական մեքենաներ և այլն։ Սակայն մեզ տեղեկություններ են հասնում, որ իրավապահների շրջանում իրականում այդքան էլ վատ չեն տրամադրված բողոքի այս ակցիաների հանդեպ:

Ավելին, մեզ հետ զրույցում տարբեր ակտիվիստներ նշում են, որ արդեն ոստիկանական մեքենայի մեջ և բաժիններում, առանձին բացառություններով, տրամադրությունը հիմնականում լրիվ այլ է լինում, իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչներ առանձին զրույցներում համաձայն են լինում ընդդիմության քայլերի հետ, նաև ողջունում են նրանց գործողությունները։ Փաստորեն, մեծամասամբ իրավապահների «դրսի» պահվածքը Փաշինյանի համար շոու ապահովելու նպատակ ունի: Սա կարևոր արձանագրում է՝ հավաքների մասնակիցների՝ ոստիկանների հանդեպ վերաբերմունքի առումով:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»