Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տնտեսությունը փոքր, խեղճ ու անհեռանկար վիճակում է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ընթացքում փաստացի արտարժույթային մուտքերն ավելացել են՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից առկա ներհոսքը: Այս առումով որոշակի ակտիվություն կա, և առկա հավասարակշռությունը հօգուտ դրամի ամրապնդման է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով վերջին օրերին հայաստանյան տարադրամի շուկայում դոլարի և եվրոյի կտրուկ արժեզրկմանը:

«Այստեղ խնդիրն այլ է: Հարցն այն է, թե ինչ քայլեր կանի կառավարությունը, որը կա՛մ պետք է ինտերվենցիաների միջոցով մաքրի այդ արտարժույթը՝ պահպանելով կայուն կուրս, կա՛մ պետք է թողնի այդ արտարժույթը, որ ներդրողները դրանք գնեն ու ներդրումներ կատարեն: Այս պահի դրությամբ դրամը կարող է ամրապնդվել, բայց դա, ամեն դեպքում, որևէ կապ չունի տնտեսության վիճակի ու զարգացման հետ: Խոսքն այս պահին շուկայում առկա վերոնշյալ հավասարակշռության մասին է, և ես այս պահին հեռանկարում չեմ տեսնում գործոններ, որոնք դրամը կթուլացնեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերոնշյալի ազդեցությանը տնտեսության վրա, տնտեսագետը շեշտեց, որ դա ևս կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն է վարվում. «Եթե քաղաքականությունը կնպաստի նրան, որ մարդիկ գնեն այդ տարադրամը, ներմուծեն, օրինակ՝ որևէ արտադրություն սկսելու մեջ, դրական արդյունք կլինի: Եթե զարգացման որևէ քաղաքականություն չվարվի, այդ դեպքում ներմուծումը կէժանանա, ինչը կբերի ընդհանուր գնաճի զսպմանը: Միևնույն ժամանակ, այս իրավիճակը խնդիր է առաջացնում արտահանման համար: Վերոնշյալի հետևանքով արտահանման գները թանկանում են: Մեծ հաշվով, երբ դրամն ամրապնդվում է, վնասում է արտահանմանը, էժանացնում է ներմուծումը: Իրականում այս վիճակը հնարավորություն է տալիս իրականացնել հեռանկարային քաղաքականություն՝ խթանելով ներդրողներին: Բայց այս պահին, մեծ հաշվով, ոչինչ չի արվում: Մենք պարզապես կունենանք իրավիճակ, երբ ներմուծումը կէժանանա, արտահանման գները որոշ չափով կբարձրանան»:

Անդրադառնալով ընդհանուր տնտեսական միտումներին՝ Կ. Ադոնցը շեշտեց, որ այսօր համաշխարհային շուկան անկայուն վիճակում է, փոխվում է պահանջարկի կառուցվածքը. «Գլխավորն այն է, որ կառավարությունը ճիշտ կողմնորոշվի քաղաքականության առումով: Այսօր որոշակի, այսպես կոչված, նպաստավոր պայմաններ են ստեղծվել ՏՏ ոլորտի, տուրիզմի համար, կա նաև շինարարության ակտիվություն: Այս ողղություններով որոշակի տնտեսական ակտիվություն կապահովվի, բայց զարգացման խնդիրները չեն լուծվի, որովհետև այստեղ լուրջ կողմնորոշման կարիք կա: Իրականում տնտեսությունը ինքնահոսի է թողնված: Տնտեսության ոլորտներն ազատականացվել են: Ասում են՝ պայմանները ստեղծված են, զբաղվեք ձեր գործով: Սա հնարավոր է՝ բավարար է տուրիզմի, շինարարական ոլորտների, նաև շրջանառության ապահովման համար, բայց խնդիրն այն է, որ նոր ոլորտներ չեն զարգացնում: Այս ճյուղերը, որոնց վրա հիմնված է ՀՀ տնտեսությունը, ունեն անկայուն հեռանկար, պայմանավորված են բազմաթիվ զգայուն գործոններով: Տնտեսական ակտիվությունն ապահովվում է լրացուցիչ՝ շինարարության, պղնձի գների աճով պայմանավորված առկա մուտքերով, ՌԴ-ից մարդկանց ներհոսքով: Ընդհանուր առմամբ, տնտեսությունն այսպես փոքր, խեղճ ու անհեռանկար վիճակում է առաջ շարժվում. որոշակի ակտիվություն է դրսևորվում, բայց ի վիճակի չէ զարգանալ»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ արտադրական նոր ոլորտներ զարգացնելու կարիք կա, ինչի համար, սակայն, նոր տեխնոլոգիաներ, արդյունաբերական գոտիներ, նաև մասնագետներ են պետք:

Կարեն Ադոնցի խոսքով՝ առանց տնտեսական զարգացման խնդիրը լուծելու, չենք կարող քննարկել նաև սոցիալական հարցերի հնարավոր լուծումները. «Տնտեսությունը պետք է զարգանա, որ կարողանանք լուծել սոցիալական խնդիրները, որ կարողանանք լուծել բանակի խնդիրները: Առանց զարգացման որևէ հարց ու խնդիր չի կարող լուծվել: Մենք սոցիալական պաշտպանության առումով ևս խնդիր ունենք: Այսօր 500 հազար թոշակառու ստանում է թոշակ, որը նվազագույն գոյատևման հնարավորություն անգամ չի տալիս: Մեզ մոտ 500 հազար թոշակառու փաստացի սովի մատնված վիճակում է, և այդ հարցի նկատմամբ վերաբերմունքը փաստացի զրոյական է. կարող է բարձրացնեն այլ աշխատավարձեր՝ մոռանալով, որ թոշակառուները նման վիճակում են: Մի անգամ բարձրացրին, հետո՝ վերջ: Հիմա խոսում ենք գնաճի ու դրա ազդեցության, դրա հետևանքով վիճակի վատթարացման մասին, բայց այդ մարդկանց վիճակն առանց այդ էլ ահավոր է: Ես դեռ չեմ խոսում աղքատության մակարդակի մասին: Թոշակ վճարելը պետության հիմնական սյուներից է: Սա ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական զարգացման, որոշ առումներով էլ քաղաքական կատեգորիա է: Մարդիկ մտածում են, թե ինչ խնդիրներ են ունենալու թոշակառու դառնալուց հետո: Պետությունը, տնտեսությունը չեն կարող զարգանալ, եթե լուծված չէ թոշակառուների հարցը, վերաբերմունքը կոնկրետ խնդրի նկատմամբ: Մեծ հաշվով, կա՛մ տնտեսությանը լուրջ ենք վերաբերվում, կա՛մ այնպես, ինչպես հիմա: Եթե տնտեսությունը չզարգանա, ի վիճակի չենք լինի սոցիալական խնդիր լուծել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ Երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, հնարավոր են տեղումներ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի «ջանքերին». Բայրամով «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում ԾաղկաձորումՄինչև 18։00-ն ջուր չի լինի