Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հրաշք սերունդ ունենք». «Մինորա» մշակութային կենտրոնը տոնեց հիմնադրման 20-ամյակը. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հաճելի իրարանցում էր: Միջանցքներում այս ու այն կողմ էին շտապում տոնական զգեստներ հագած հյուրերը, պարային խմբերի ներկայացուցիչները: Առիթը տոնական էր: «Մինորա» մշակութային կենտրոնը տոնում էր հիմնադրման 20-ամյակը:

Դեռ տարիներ առաջ Ռոլանդ Աբրահամյանը հիմնադրեց այս կենտրոնը` մեր մշակույթը տարածելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով: Քսան տարվա ընթացքում կենտրոնը բարեգործական բազմաթիվ համերգներ է կազմակերպել զորամասերում, մանկատներում և ծերատներում: Պետական տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է մրցանակների և պատվոգրերի` հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը նպաստելու համար: Կենտրոնը համագործակցում է ԱՊՀ երկրների ամենատարբեր մշակութային կենտրոնների հետ:

«Մինորայի» 20-ամյակին նվիրված գալա-համերգին իրենց կատարումներով հանդես եկան հանրապետության պարային խմբերը, իրենց կատարումները հյուրերին ներկայացրեցին Ռուբեն Սասունցին, որը հանդես եկավ ազգագրական երգերի շարանով, կատարման ընթացքում պարում էին ոչ միայն բեմում, այլ նաև դահլիճում, Գայանե Արզումանյանը, որի կատարմամբ «Արցախը» այլ զգացողություններ առաջացրեց հյուրերի մոտ, և կատարման ավարտից հետո էլ ծափահարությունները չէին դադարում, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, որի կատարմամբ «Տոտիկ յար»-ը աշխուժացրեց ու պարային տրամադրություն հաղորդեց ներկաներին, որոնք նաև չդադարող ծափահարություններով շնորհավորեցին Անդրանիկ Սարկավագի ծննդյան օրը, որը համընկել էր կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառման հետ:

Ու մինչ համերգասրահի փոքր դահլիճի բեմը բառի ամենաուղիղ իմաստով դղրդում էր պարային խմբերի ոտքերի տակ, զրուցեցինք կենտրոնի տնօրեն Ռոլանդ Աբրահամյանի հետ: Այս գալա-համերգը գալիս է ապացուցելու, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարելի է հասնել ցանկալի հանգրվանի, երբ ցանկությունդ հայկական մշակույթը տարածելն է, պետք է, որ վաստակած արդյունքն էլ ունենաս, սակայն 20 տարվա ընթացքում, վստահաբար, անհնար է եղել առանց դժվարությունների: Իսկ դժվարությունների և դրանց հաղթահարման ճանապարհների մասին խոսելն ավելի կարևոր է, քանի որ դա շարժիչ գործոն է դառնում նաև մյուսների համար: Աբրահամյանն ասում է` դժվարություններ, իհարկե, եղել են, բայց կարո՞ղ ենք որպես օրինակ բերել մեկ աշխատանք, որի կատարման ընթացքում դժվարությունների չենք հանդիպում: «Ամեն ինչ կախված է մարդուց: Ես բնավորությամբ շատ ուժեղ մարդ եմ, ամեն դժվարություն կանցնեմ:

Իհարկե, կարևոր է նաև ուժեղ ու լավ թիմ ունենալը: Եղել են լավ օրեր, հիասքանչ օրեր, երբ առիթ ենք ունեցել լինելու տարբեր երկրներում ու քաղաքներում: Մեր արձանագրած արդյունքների համար շնորհակալ եմ իմ անձնակազմից և իմ աջակիցներից, որոնք արդեն 20 տարուց ավելի է, ինչ իմ կողքին են` Զառա Արամյանը, Աշոտ Ղազարյանը, Նանեն և այլք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մշակութային կենտրոնի տնօրենը:

Նշում է` ամենավատ տարին 2020 թվականն էր: «Պանդեմիա, իսկ հետո պատերազմ: Համավարակի ժամանակ` երկու-երեք ամսվա ընթացքում, կազմակերպեցինք օնլայն մրցույթներ, որոնց միացան նաև արտերկրից: Ավելի պարզ ասած` այդ ընթացքում մեր մշակույթի գործիչները պարապուրդի չմատնվեցին, չէինք ցանկանում, որ նրանք ընկճվեն: Օնլայն տարբերակով միջոցառումներ էինք կազմակերպում, մրցույթներ, իսկ հաղթողներին ուղարկում էինք մրցանակները, ասենք, փոստով կամ այլ տարբերակով: Դե իսկ պատերազմի ժամանակ մեր թիմը բարեգործությամբ էր զբաղված, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ իրենց առաջին քայլերը սկսել են դեռևս 2000 թվականին: «Այդ տարիներին նկատեցի, որ փառատոններն ու միջոցառումները շատ քիչ են և ընկերներիս հետ միասին որոշեցինք համախմբել Հայաստանի Հանրապետության պարարվեստի գործիչներին: 2000 թ.-ին ծնվեց «Գարուն 2000» խորագրով երգի և պարի փառատոնը: Դրանով սկսվեց մեր բուռն գործունեությունը, սկսեցինք շրջել տարբեր երկրներով, ներկայացնել մեր ազգային մշակույթը»,-նշում է նա:

Իսկ վերջում` մենք մաղթեցինք, որ 20-ամյա հոբել յանը դառնա 40, իսկ հետո 60-ամյա հոբել յան, որոնք կնշվեն ավելի մեծ դահլիճներում, բայց մեկ բան` այն է մասնակիցների և հանդիսատեսի ոգևորությունը ոչ միայն մնա նույնը, այլ եռապատկվի:

Ռոնալդ Աբրահամյանը նշում է` իր ամենամեծ աջակիցը մեր ժողովուրդն է: «Մեր հանդիսատեսը միշտ մեր կողքին է, մեր ցանկացած բեմելը նախ և առաջ նրա համար է: 2000ական թվականներից մեր աչքի առաջ մեր երեխաները մեծացան, հիմա արդեն նրանցից շատերը ղեկավարում են պարային խմբեր: Սերունդներ են փոխվում, հիմա էլ հրաշք սերունդ և երեխաներ ունենք: Մեր ընտրած ճանապարհին հաջողություն եմ մաղթում բոլորիս»,-եզրափակում է Ռոլանդ Աբրահամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна