Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ո՞րն է գրեթե հիսնամյա ինտելեկտուալ խաղի երկարակեցության գաղտնիքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս հեռուստատեսությամբ հաղորդվում են հսկայական թվով ինտելեկտուալ խաղեր: Դրանց մի մասը շատ դիտարժան և հաջողված են, մյուսները ժամանակի ընթացքում աննկատելիորեն անհետանում են: Եվ նրանցից միայն մի քանիսին է հաջողվել երկար տարիներ նվաճել սեր և ժողովրդականություն: Դրանցից է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղը, որն արդեն մոտ հինգ տասնամյակ բոլորին պարգևում է ուրախություն և լավ տրամադրություն: Ինտելեկտուալ այս խաղի հիմնադիրը եղել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը: Խաղի առաջին թողարկումը, որին մասնակցել է ընտանեկան երկու թիմ, տեղի է ունեցել 1975 թվականի սեպտեմբերի 4-ին: Խաղն անցկացվել է 2 փուլով:

Առաջին փուլը նկարահանվել է Իվանովների ընտանիքում, երկրորդը՝ Կուզնեցովների: Յուրաքանչյուր թիմ պատասխանել է 11 հարցի, ընդ որում՝ նրանք կարող էին տան գրադարանում պատասխաններ փնտրել կամ զանգահարել ընկերներին և հարևաններին: Թիմերին ժամանակ է տրվել միանգամից բոլոր հարցերին պատասխանելու համար: Պատասխաններ փնտրելու համար մասնակիցները դուրս են վազել բնակարանից, զանգահարել իրենց ծանոթներին և շատ աղմկել: «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ընտանեկան վիկտորինան, սակայն, դուր չեկավ Վորոշիլովին: Հաղորդումն այդ ձևաչափով թողարկվել է միայն մեկ անգամ: 1976 թվականին ընտանեկան վիկտորինային փոխարինել է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստատեսային երիտասարդական ակումբը: Խաղում ներգրավվել է վեց խաղացող, որոնք հետագայում կոչվել են «գիտակներ»:

Խաղացողների խնդիրն է եղել մեկ րոպեի ընթացքում քննարկել և ճիշտ պատասխանել հեռուստադիտողների հարցերին: Խաղն անցկացվել է այնքան ժամանակ, քանի դեռ «գիտակների» կամ հեռուստադիտողների թիմերից մեկը չի վաստակել վեց միավոր: Առաջին մասնակիցները եղել են Մոսկվայի պետական համալսարանի ուսանողները: Միևնույն ժամանակ, ծրագրում հայտնվել է հոլը («волчок»)՝ խաղի ապագա խորհրդանիշներից մեկը: Սկզբում այն մատնացույց է արել ոչ թե հարցը, այլ այն խաղացողին, որը պարտավոր էր պատասխանել հարցին: Իսկ հարցերը սկզբից հորինում էր ինքը՝ Վորոշիլովը: Երբ խաղը ձեռք է բերել ժողովրդականություն, հեռուստադիտողներն են սկսել հարցեր տալ: Խաղի առաջին հաղորդավարը եղել է Ալեքսանդր Մասլ յակովը (1976 թվականի ապրիլ): Ճիշտ է, նա միայն մեկ խաղ է վարել, իսկ 1977 թվականին նրան փոխարինել է կադրից դուրս գտնվող վարողի ձայնը: Դա եղել է Վորոշիլովը, որը գտնվում էր կուլիսների հետևում:

Նույն թվականից էլ հոլը սկսել է նշել ոչ թե խաղացողին, այլ հարցը, և յուրաքանչյուր հարց քննարկվել է 6 խաղացողներից բաղկացած թիմի կողմից՝ մեկ րոպե: Լավագույն հարցը տված հեռուստադիտողը մրցանակ է ստացել: Իսկ խաղացողների մրցանակգրքերը գնացել են ակումբի ընդհանուր ֆոնդին: Գրքերի տեսքով նվերներ գիտակներին տրվել է մինչև 1991 թվականը, այնուհետև նրանք սկսել են որպես մրցանակ գումար ստանալ: Ինտելեկտուալ ակումբը վերածվել է «ինտելեկտուալ խաղատան», իսկ նրա ղեկավարը՝ կրուպյեի: Հետո՝ արդեն 2001 թվականից սկսած, գիտակները գումարներ չեն ստացել, միայն հեռուստադիտողներին է թույլատրվել գումար աշխատել:

Որպես խաղի խարհրդանիշ՝ կենդանի բուն հայտնվել է դահլիճում 1977 թվականին, և 1980 թվականից նրա պատկերով կրծքանշաններ են սկսել շնորհել գիտակներին, առաջինը ստացել է Ա. Բյալկոն: «Հախճապակե բու» մրցանակը սահմանվել է 1984 թվականին, առաջինը այն շահել է Ն. Լատիպովը: «Ադամանդե բու» նոր մրցանակը հայտնվել է 2002 թվականին: Այս արծաթից և հախճապակուց պատրաստված և յոթ տասնյակ ռուբիններով զարդարված մրցանակի քաշը եղել է 8 կգ: 1979 թվականին հայտնի հեռուստահաղորդավարի թեթև ձեռքով խաղացողներին սկսել են կոչել գիտակներ: Եվ չնայած ավելի ուշ Վորոշիլովը ասել է, որ անունը ամբողջովին ճշգրիտ չէ, քանի որ գիտելիքին զուգահեռ կարևոր են տրամաբանությունն ու ինտուիցիան, այդ տերմինը արմատավորվել է: Նույն թվականի հունվարին եղել է նաև առաջին երաժշտական դադարը: Լեգենդար սև արկղը առաջին անգամ հայտնվել է 1983 թվականի դեկտեմբերին: 1986 թվականի հոկտեմբերի 24-ին խաղն առաջին անգամ ցուցադրվել է ուղիղ եթերով:

Իսկ 1987- 1988 թվականներին առաջին անգամ անցկացվել են միջազգային խաղեր Խորհրդային Միության, Լեհաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի և ԱՄՆ-ի խաղացողների մասնակցությամբ: Այս խաղի հեռուստատեսային տարբերակները թողարկվել են տարբեր երկրներում: Ներկայումս, չնայած իր պատկառելի «տարիքին», «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղը դեռ փորձում է «գիտակների» միտքը աշխարհի տարբեր քաղաքներում և երկրներում: Հայաստանում «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ շարժումը սկսվել է 80-ականների կեսերին իրարից անկախ, միանգամից երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Հիմա էլ այն Հայաստանում շարունակում է եթեր հեռարձակվել. վարողն է Կարեն Քոչարյանը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Турция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет