Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը չի կարող բացառություն լինել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փորձը ցույց է տալիս, որ հանրային դժգոհություններն իրենց գագաթնակետին են հասնում այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները, իշխանության գալով, չեն կատարում ժողովրդին տված իրենց խոստումները կամ ձախողում են երկրի կառավարման առաքելությունը։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ իշխանությունները հանրային ճնշման ներքո ստիպված են եղել հեռանալ։ Դրա օրինակը նաև մենք ունենք: Ավելին, որոշ դեպքերում երկրի ղեկը ստանձնածները, վախենալով մեծ թվով քաղաքացիների ցասումից, ուղղակի ճողոպրել են՝ փորձելով ապաստան գտնել արտասահմանում։ Հայաստանը չի կարող բացառություն լինել, առավել ևս, որ գործ ունենք ոչ թե սոսկ տապալումների, այլ պարզապես կործանարար, ավերիչ կառավարման հետ:

Ի վերջո, ժողովուրդը լեգիտիմ իշխանության միակ աղբյուրն է, և քաղաքացիները կարող են ցանկացած պահի պատասխանատվության կանչել յուրաքանչյուր իշխանության։ Այս օրերին գործող իշխանությունների հախուռն, իրարամերժ քայլերը և անհավասարակշիռ հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք իսկապես անհանգստացած են հանրության շրջանում բողոքի ծավալմամբ և ներկայումս ընթացող ներքաղաքական գործընթացներով։

Ավելին, նկատելի է ոչ միայն անհանգստություն, այլև անթաքույց վախ: Դա բնական է, քանզի ներկայումս գործ ունենք մի վիճակի հետ, որ փողոց են դուրս եկել ոչ թե մեկ ուժ, այլ երկրի հայրենասեր, հայրենատեր ու Հայրենիքի ապագայով մտահոգ բազմահազար քաղաքացիներ: Բայց ոչ պակաս հետաքրքիր է, թե ինչո՞ւ են այսքան վախեցած ու անհանգստացած, եթե, իրենց ասելով, ամեն ինչ կարգին է, տնտեսության մեջ ռեկորդային աճ ենք ունենում, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվում է, իսկ գործազրկությունը՝ նվազում, անվտանգությանը վերաբերող հարցերը լուծվում են, խաղաղության դարաշրջանը բացվում է և այդպես շարունակ։ Իրականում, ինչքան էլ նրանք փորձեն վերջին ճիգերը գործադրել հանրությանը հույսեր ներշնչելու և բոլոր մեղքերում «նախկիններին» մեղադրելու ուղղությամբ, միևնույնն է, իրականությունից փախչել հնարավոր չէ, իսկ ստերով տևական ժամանակ հանրությանը չես կերակրի։ Հիմա դիտարկենք, թե Փաշինյանն ինչ է խոստացել ժողովրդին հենց անցյալ տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Ուշագրավ է, որ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում կոնկրետ նշել են, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Սակայն մեկ տարի չանցած՝ նախընտրական ծրագրում իրենց նպատակները գրվեցին սառույցին, ու Փաշինյանը, մոռանալով «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին, հակառակի մասին է հայտարարում, որ Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները, միևնույն ժամանակ նա պատրաստակամություն է հայտնում իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը։ Հանրության առաջ ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին է վկայում նաև գերիների վերադարձի մասին հարցը։ Դեռևս 2020 թ. նոյեմբերին Փաշինյանն իր ներկայացրած ճանապարհային քարտեզում խոստանում էր 6 ամսվա ընթացքում գերիների շուտափույթ վերադարձ։

Չկարողանալով ամիսների ընթացքում լուծել գերիների հարցը, 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից առաջ Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն իրենց ազատության զիջենք երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»։ Սակայն շատ ավելի ամիսներ են անցել, և նա ոչ միայն ի վիճակի չի եղել վերադարձնել բոլոր գերիներին, այլև իր պաշտոնավարման արդյունքում շարունակում է հարվածի տակ լինել ՀՀ ինքնիշխանությունը և անկախությունը։

Քիչ չէ, որ ադրբեջանական զորքերը արդեն մեկ տարի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, հիմա էլ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն արդեն իրողություն է։ Կամ՝ իշխող ուժի ներկայացուցիչներն իրենց նախընտրական ծրագրում նշում են, թե Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, սակայն ներկայումս տեսնում ենք, որ Մինսկի խումբը փաստացի դադարել է գործելուց, և իրենք Ադրբեջանի հետ բանակցում են այլ ձևաչափերի ներքո, օրինակ՝ ԵՄ-ի միջնորդությամբ։ Եվ արդեն այնպիսի տպավորություն է, թե իշխանությունները ոչ թե մեր պետության շահերով են առաջնորդվում, այլ հակառակորդի ներկայացրած պահանջներով։

Ու մեր երկրի միջազգային դերակատարությունն ու հեղինակությունն այնքան նվաստացած է, որ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը պիտի հրաժարվի բանակը վերակառուցելուց, հզորանալուց և 5 միլիոն բնակչություն ունենալու մտքից, իսկ իշխանությունները Ադրբեջանին պատասխանելու փոխարեն հազիվ ընդդիմությանն են մեղադրում ռևանշիզմի ձգտելու մեջ։ Ինչպես տեսաք, մենք չանդրադարձանք տնտեսական, սոցիալական խոստումներին, այլ ուղղակի նշեցինք այն հարցերը, որոնց հետ կապված էլ ներկայումս ընդվզում է հայ ժողովուրդը:

Այսինքն, Հայաստանի ու Արցախի անվտանգության, լինելիության հարցերը... Մնացյալ հարցերում էլ է նույնը՝ միայն սուտ, կեղծիք ու ձախողումներ, ձախողումներ, ձախողումներ:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան