Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հիմա տեսակի կռիվ է. այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, որևէ կուսակցության». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այն ամենը, ինչ կատարվում է այսօր, բավականին տարբերվում է այն գործընթացներից, որոնք կատարվում էին 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, ինչպես նաև 2021-ին, երբ ընտրություններ էին: Այս պայքարը ես համեմատում եմ Արցախյան շարժման հետ, որտեղ մարդիկ հանուն մեկ գաղափարի էին հավաքվել, ինչի արդյունքում Խորհրդային Միությունը, ի դեմս Կոմունիստական կուսակցության և КГБ-ի, ոչինչ չկարողացավ անել շարժման դեմ, և շարժումն, ի վերջո, հաղթեց»:

Անդրադառնալով Հայաստանում շարունակվող բողոքի գործողություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, հանուն որևէ կուսակցության: Եվ եթե առաջնորդների, կուսակցությունների դեմ աշխատելը հեշտ է, ապա այսպիսի շարժումների դեմ դժվար է աշխատել: Այստեղ հնարավոր չէ պառակտում մտցնել՝ մարդը հանուն Արցախի, հանուն Հայաստանի է եկել: Ի՞նչ այլ գաղափար պետք է առաջարկես այդ մարդկանց, Հայաստա՞նը, թե՞ Արցախը պետք է սևացնես իր աչքերում, որ չգա հրապարակ: Մենք տեսնում ենք, որ, անկախ եղանակային պայմաններից, ամեն օր երթերին մասնակցող մարդիկ միայն ավելանում են, նրանց դեմ անհնար է պայքարել: Մարդիկ գալիս են իրենց կամքով՝ հանուն Արցախի: Գալիս են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իշխանության գլխին ամեն օր մնալը խնդիր է առաջացնում ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

 «Տիգրան Քոչարյանի համար իշխանությունների կողմից այս օրերին դրսևորվող ռեակցիան մի փոքր անսպասելի է եղել.Շատ ոչ ադեկվատ ռեակցիա են տալիս այս ամենին և՛ ոստիկանությունը, և՛ իշխանությունը: 2020-ից ի վեր ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը զգուշացնեին ինչ-որ պրովոկացիաների մասին, և այսպիսի պայքար գնար ընդդիմության դեմ: Ժողովրդական խոսքով ասած՝ տպավորություն է, որ իշխանության վախը բռնել են ընդդիմադիրները: ԱԺ-ում ոչ ադեկվատ, հիստերիկ ծափահարությունները, կարմիր ու սև բերետավորների դաժանությունները միայն մի բանի մասին են վկայում՝ իշխանություններն իսկապես բավականին վախեցած են: Նշվածի ցուցիչն էր նաև ոստիկանների ու ոստիկանական տեխնիկայի ահռելի քանակը, այդ թվում՝ ԱԺ-ի շենքի մոտ, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր մասնակցելու ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ իրավիճակը, ամեն դեպքում, արագ հանգուցալուծում կստանա, և իշխանությունը շուտով հրաժարական կտա: Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, հակառակ պնդումներ ևս կան, այն է՝ քանի որ այս իշխանության պարագայում այլ իրավիճակ է, ի մասնավորի՝ հաշվի առնելով հասցրած վնասները՝ հետդարձի ճանապարհ չունեն, Տ. Քոչարյանն արձագանքեց. «Պարզ է, որ այդքան հեշտ չեն գնալու, իրենցից ամեն ինչ սպասելի է՝ սկսած սադրանքներից: Ամեն դեպքում հաշվարկել էին իրենց քայլերը: Բայց 2018-ի ու այս ժամանակվա ընդդիմությունը տարբեր են: Ներկայիս ընդդիմությունը գիտի՝ հանուն ինչի է դուրս եկել: Դուրս է եկել հանուն հայրենիքի: Այսինքն, այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը պետականամետ և ազգայնամետ է: Իսկ 2018-ին, այո, ժողովուրդը դուրս էր եկել, աջակցել էր, բայց այդ ժամանակվա ընդդիմության առաջնորդներն անհայրենիք, ապազգային տարրեր էին: Մարդկանց խաբելով, մարդկանց ստելով ու օգտագործելով հատկապես սոցիալական հարցերը՝ հասան իշխանության, որպեսզի հանձնեն Հայաստանը և Արցախը: Այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց մեծամասնությունն ավելի կուռ է, որովհետև ոչ թե հանուն Փաշինյանի կամ ընդդեմ ինչ-որ բանի է պայքարում, այլ հանուն Արցախի, հանուն իր անվտանգության, հանուն իր երեխաների՝ Թուրքիայում չապրելու իրավունքի: Այստեղ ոչ թե նախընտրական արշավ, այլ տեսակի կռիվ է. կա՛մ մենք ապրելու ենք որպես հայ, կա՛մ ապրելու ենք որպես անհասկանալի բիոզանգված, որի վրա ով ուզենա, ոտքերը կմաքրի: Սա է Նիկոլ Փաշինյանի ու իրեն աջակցողների նպատակը՝ հայերին որպես գործոն վերացնել այս տարածաշրջանում, ՀՀ-ն սարքել ֆիկտիվ մի, այսպես ասած, կազմակերպություն, իսկ որոշ օլիգարխներ էլ, օգտվելով իրավիճակից, կփորձեն Թուրքիայից էժանով ապրանք առնել ու թանկով ծախել Հայաստանի վրա»:

Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որը վերաբերում էր Հայաստանում առկա ճգնաժամին: Նա, մասնավորապես, նշել էր, որ «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միևնույնն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: «Լևոն Տեր-Պետրոսյանը «մուտիլովչիկ» է: Ինչպես եղել է Մատենադարանում աշխատելիս, նույն ձևով էլ շարունակել է իր քաղաքական կարիերան: Լևոն Տեր-Պետրոսյանից որևէ լավ բան սպասելն անհնար է: Այդ մարդը Նիկոլ Փաշինյանին ասում է ազգակործան պատուհաս, բայց ձևացնելով, թե Նիկոլ Փաշինյանին վատաբանում է, իրականում շարունակում է պաշտպանել նրան: Ու նախօրեի իր արտահայտությունները կրկին Փաշինյանին պաշտպանելու տրամաբանության մեջ էին: Խիստ զարմանում եմ, որ որոշ ընդդիմադիր ուժեր հարգալից վերաբերմունք են ցուցաբերում նրա հանդեպ, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, Լևոն Տեր- Պետրոսյանի ռևանշն է: Բոլոր հիմնական պաշտոններում կանգնած են իր ընկերները կամ ընկերների երեխաները: Հիմա ՀՀՇ-ի ռևանշն է տեղի ունենում. այն, ինչ չկարողացավ Լևոն Տեր-Պետրոսյանն անել 1996 թվականից հետո, ինքը հիմա անում է Նիկոլ Փաշինյանի ու երիտնիկոլականների ձեռքերով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել են Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ Սրբազան Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ 101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը