Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թեզերը մեկ սենյակում են գրվում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այս օրերին Ադրբեջանից հնչող արձագանքները մի քանի ուղղությամբ է դիտարկում: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված պայքարին, հայտարարել է, որ հայկական ընդդիմությունը երկիրը դեպի անդունդ է տանում:

Հայտարարությունները կապելով նախ Հայաստանում առկա ներքաղաքական գործընթացների հետ՝ «Փաստի» հետ զրույցում Գ. Դավթյանը նշեց. «Սկզբնական շրջանում մարդիկ քիչ էին, ու կար կարծիք, թե մարդ չի գա, բայց շատ կարճ ժամանակ պահանջվեց, որ հակառակն ապացուցվի: Մայիսի 9-ի ավելի քան 50 հազարանոց հանրահավաքը, հաջորդած բազմահազարանոց երթերը, անհնազանդության ակցիաները նշվածի վառ վկայությունն էին: Մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, ինչը կոտրեց վերոնշյալ թեզը:Եվ հենց մայիսի 9-ից եղան արձագանքներ Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ, ինչպես նաև ցուցարարների մասին: Սա վկայում է, որ Ադրբեջանի մոտ արդեն որոշակի վախեր են առաջանում առ այն, որ ցույցերը կարող են հաջողությամբ պսակվել: Ու փորձում են ջուր լցնել այսօրվա իշխանության ջրաղացին՝ ներկայացնելով, թե ցույցերն, իբր, ապարդյուն են, 5000 մարդ է գալիս, և հաջողությամբ չեն պսակվելու: Նույն բառապաշարը նաև այս իշխանություններն են օգտագործում: Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թեզերը մեկ սենյակում են գրվում»:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը նախօրեին հայտարարել է, թե խաղաղության շուրջ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի՝ 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա, Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ Հայաստանի ներկայացրած կետերը «հազիվ թե առաջարկություններ» է որակել:

Անդրադառնալով Բաքվի այդ արձագանքներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես շատ մեծ հավանականությամբ ու վստահությամբ կարող եմ պնդել, որ Հայաստանի առաջարկությունները չեն բխում ՀՀ շահերից: Դրանք, որպես ենթակետեր, տեղավորվելու են Ադրբեջանի 5 կետերի տակ, չեն լինելու այս իշխանությունների բերած խնդիրները լուծելու օրակարգի համատեքստում: Եթե վստահ են, որ մեր խնդիրները կկարգավորվեն, թող հրապարակայնացնեն առաջարկները: Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում դրանք, քանի որ լավ գիտեն, որ այդ կետերի հրապարակումից հետո ընդդիմության թափն էլ ավելի կմեծանա: Հաշվի առնելով 5 կետերից եկող մեսիջները, բնականաբար, կարող ենք ենթադրել, որ այնտեղ խոսվում է Արցախի կարգավիճակի մասին: Դրա համար ես ավելի քան վստահ եմ, որ այդ բոլոր կետերը կհրապարակայնացվեն միայն այն ժամանակ, երբ ընդդիմությունը պարտություն կրի: Միայն այդ ժամանակ իշխանությունը կարող է մեզ համար կործանարար այդ կետերը հանգիստ և հրապարակային ներկայացնել հանրությանը: Հիմա չի անում, որովհետև լավ գիտի՝ դրանք հրապարակելուց հետո այս իշխանության համար իրենց աթոռներից հեռանալը ժամերի խնդիր է լինելու: Ադրբեջանի այն կործանարար կետերը, որոնք այս իշխանությունները ընդունելի են համարել, չէին կարող փոխարինվել մեզ համար դրական կետերով, որովհետև այս իշխանությունները զիջող են ու ազգապահպան մտածողություն չունեն: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից առաջարկվող 5, և Հայաստանի իշխանությունների առաջարկած 6 կետերն ամբողջությամբ տեղավորվում են վերջին 2 տարում տարատեսակ չլուծված խնդիրների տրամաբանության մեջ»:

Այս համատեքստում անդրադառնալով Տավուշի շրջանի գյուղերի և Տիգրանաշենի «վերադարձի» վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, ըստ որի, գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան՝ Գ. Դավթյանը շեշտեց այդ տարածքների՝ հայկական լինելու բազմաթիվ փաստերի մասին: Խոսելով նաև ՀՀ իշխանությունների կողմից նշված հայկական տարածքները ադրբեջանական համարելու հայտարարությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե խոսում ենք «անկլավների վերադարձի» մասին, ապա այդ դեպքում ՀՀ սուվերենությունը վերջնականապես հարցականի տակ կդրվի: Եվ ասել՝ «այդ անկլավներն ադրբեջանական են», ինձ համար դա պետական դավաճանություն է:

Ունենալով հստակ փաստեր և ապացույցներ առ այն, որ դրանք ադրբեջանական չեն, ու հակառակը պնդել, այլ որակում չեմ կարող տալ, քան պետական դավաճանությունը: Բացի այդ, Արցախի կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ շահարկումներ կան: Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում կարգավիճակ ունենալ, որովհետև առնվազն Ադրբեջանի մոտ 100 տարվա պատմությունը թույլ է տալիս մեզ ընդգծել, որ այդ ընթացքում արցախահայերը տարբեր ժամանակներում կոտորվել են, նաև տեղահանվել: Բացի այդ, մեր հայրենակիցները Բաքվում, Սումգայիթում ու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում նույնպես ջարդի ու հալածանքների են ենթարկվել: Հետևաբար, Արցախը որևէ ձևով Ադրբեջանի կազմում թողնելը նույն ճակատագիրն է ունենալու. հայաթափում և արցախահայերի ցեղասպանություն: Այս իշխանությունը գիտակցաբար հենց այդ ճանապարհով է տանում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ