Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ուժեղ ու կայացած պետությունն է նպաստելու ինքնամաքրված ու առանց ատելության հասարակություն ունենալուն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդիկ փողոց են դուրս եկել մեկ պահանջով` գործող իշխանությունները պետք է հեռանան, մատնանշվում են պատճառները: Իշխանությունն էլ ներկայացնում է իր հակափաստարկները, թե ինչու պիտի մնա: Այս օրերին ու ընդհանրապես՝ արդեն մի քանի տարի հասարակությունն ապրում է համատարած ատելության մթնոլորտում: Դեռ պարզ էլ չէ՝ քաղաքական հնարավոր վերադասավորումներից հետո այդ ատելությունը վերջ կունենա՞, թե՞ ոչ:

Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը կարծում է, որ 2018 թ. «հեղափոխական» երևույթները պատճառներ ունեին, այնպես չէր, որ դրանք օդից եկան: «Այլ հարց է, որ այն վարչախումբը, որը եկավ իշխանության, չհամապատասխանեց փողոցներ ու հրապարակներ դուրս եկած հասարակության ցանկություններին, երազանքներին, այլ ընդամենը կարողացավ բավարարել այն խավին, որն ավելի կարճ է տեսնում, որը փորձում է խուսափել պատասխանատվությունից սեփական ապագայի նկատմամբ, և որի համար կարևոր է գուցե կենցաղային որոշ հարցերում դրական արդյունքի հասնելը: Բայց այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, երբ առանց յուրաքանչյուր անհատի և հասարակության կազմակերպվածության, որևէ բանի չենք կարող հասնել: Եթե ցանկանում ենք վերացնել ու բուժել ատելությունը, դա հենց այնպես քարոզելով չի լինելու: Երիտասարդները, որոնք այս օրերին փողոցում են, փորձում են ինքնամաքրվել, սա ատելությունն ախտահանելու միջոց է:

Չգիտենք, թե սա ինչով կվերջանա, չգիտենք՝ իշխանափոխություն կլինի, թե ոչ, բայց հասարակության այն հատվածը, որն իշխանության հենարանն է, շատ բան հասկացավ, առաջին հերթին այն, որ երկիրն իրենց գրպանում դրված չէ: Հասկացան, որ կա հայության մեկ ուրիշ տեսակ, որը պատվախնդիր է և ապագայի վերաբերյալ ավելի պատասխանատու վերաբերմունք ունի: Հակառակ կողմը ստիպված է լինելու վաղ թե ուշ խաղի կանոններն ընդունել, այն խաղի կանոնները, որոնց դեպքում մենք ազգային պատասխանատու երկիր պիտի կառուցենք, ազգային պետություն` եկեղեցու ու մշակույթի խորին հարգանքով: Սրանք մեկ ընդհանուր իմունիտետի բաղկացուցիչներն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանյանը:

Հավաստում է` պետք է լինի գիտակցությունը, որ առանց սրա մենք չենք կարող ընդհանրապես վաղվա օր ունենալ, եթե հաշվի առնենք, որ այսօր քննարկվում է վաղվա լինել-չլինելու հարցը: Կարծում է, որ ուժեղ պետության ստեղծումն է ելքը: «Այն խայտառակ իրավիճակը, որ ունենք, երբ ցանկացած մեկը կարող է տեսանկարահանել իր խոսքը և այն հայտնվի համացանցում, կարող է ամենասարսափելի հայհոյանքներով խոսք հնչեցնել, և այն կվերանա միայն այն ժամանակ, երբ ուժեղ պետություն ունենանք: Ապավինում ենք նրան, որ հայերը խելոք են, իմաստուն, մի օր ամեն ինչ կկարգավորվի, բայց այդպես չի լինում: Մենք ապրում ենք կիսաստվածների շրջանը, սա արդեն զզվեցրել է բոլորին: Ոչ ոք իր ներսում ներքին ոստիկան չունի, որ ինքն իրեն հարց տա` ի՞նչ եմ խոսում, ինչպե՞ս եմ խոսում: Այստեղ գալիս է երկրորդ հարցը` եթե պետություն լիներ, նա այդպես կխոսե՞ր: Պետությունն այնքան է բարոյազրկվել, որ ինքն իր ազգային շահերին տեր չի կանգնում: Մինչ այսօր նորմալ բանակ չի ստեղծում, չի ուզում հետ վերադարձնել Հայաստանի գրավված տարածքները, բանը հասել է նրան, որ պետության ղեկավարն ասում է` այո, կարող էինք նույն պատկերն ունենալ, բայց առանց զոհերի: Նա թքած ունի այն մարդկանց վրա, որոնք այլ կարծիք ունեն»,նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով հասարակական տրամադրություններին` վստահ է, որ ուժեղ ու կայացած պետությունն է նպաստելու առողջ, ինքնամաքրված, առանց ատելության հասարակություն ունենալուն: «Պետք է բահը վերցնենք ու հուն փորենք, հետո ջրերը մեկտեղ հավաքենք: Մինչև չհունավորենք ջուրը, այն ինքնաբերաբար չի հավաքվելու, ձգտելու է անընդհատ տարածվել: Իսկ դա խայտառակ երևույթ է, մենք կվերանանք որպես ազգ: Մենք այսօր հարվածում ենք եկեղեցուն, պատմությանը, լեզվին, գրականությանը: Մեր իսկ ձեռքով պայթեցնում ենք մեր արժեքները, սա մեզ պատիվ չի բերում: Ե՛վ որպես պետություն, և՛ որպես հասարակություն թուլացել ենք, բազմաթիվ հարվածներ ենք ընդունել: Մեզ բաժանել են մասերի ու պիտակավորել` ռուսամետների, արևմտամետների ու այլոց: Մեզ սկսել են ներսից քայքայել, հենց այստեղ է դավաճանությունը: Ի վերջո, մենք առաջին հերթին պետք է հայամետ ու պետականամետ լինենք»,-եզրափակում է Դավիթ Վանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ