Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իմ ռազմի դաշտն արվեստն է». նկարչուհի Լիլիթ Նշանին ասում է՝ իր արվեստը սիմվոլիզմի մեջ է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ. ապրիլին հեղինակավոր փորձագետ, արվեստաբան և արվեստի պատմության գիտակ Պատրիկ Քենումը իր պաշտոնական հրապարակմամբ հայտարարել է գեղանկարչության մեջ նոր ուղղության մեկնարկի մասին՝ Լիլիթ Նշանիին կարգելով նոր՝ «Արևել յան նեոսիմվոլիզմ» կոչվող արվեստի ուղղության հիմնադիր-նկարիչ։ Սա Լիլիթի հետ զրուցելու առիթ դարձավ: Նշում է՝ իր համար մեծագույն պատասխանատվություն է որևէ ուղղության հիմնադիր ճանաչվելը:

«Պատասխանատվություն է նաև այն առումով, որ ներկայացնում եմ ոչ միայն իմ ազգը, այլ նաև արևել յան նոր արվեստի նոր ընկալումներն այս պահի դրությամբ: Ունեմ պատասխանատվություն էլ ավելի բարձրացնել իմ արվեստի որակը, մյուս կողմից՝ ստեղծել ինֆորմացիոն հոսքեր, որոնք կկարողանան կապել այն մարդկանց, որոնք ունեն գաղափարական նույն մոտեցումները և գաղափարական կանչն արվեստի մեջ ինքնարտահայտվելու ազգային, տոհմային, արմատական սիմվոլիզմով, որովհետև արևելյան նեո սիմվոլիզմն արևելյան իմաստությունների վերադարձն է: Հուսով եմ՝ աշխարհին փոխանցել իմ ազգային ավանդույթների, պատմվածքների իմաստությունը, կյանքի և վերածննդի հավերժական պատկերացումները, առաքելությունն ու ավանդույթները, գեղեցկությունն ու համընդհանուր ճշմարտությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը:

Արվեստի մեջ մանկուց է, դպրոցական տարիներին հաճախել է Գեղագիտության ազգային կենտրոն՝ Սամվել Բաղդասարյանի արվեստանոց, սակայն կյանքը՝ մոտ տասը-տասնհինգ տարի նրան այլ ուղղությամբ է տարել: «2017 թ.-ին «Leadership coaching» ծրագրի էի մասնակցում, որը միտված էր ղեկավար պաշտոններ ունեցող անձանց մեջ տարբեր հատկությունների բացահայտմանն ու զարգացմանը: Նման ծրագրերը սկսվում են թեստով, այն անցնելուց հետո դասավանդողն ինձ ասաց՝ եթե չվերադառնամ արվեստին, իմ անհատական մասնագիտական աճը կկանգնի, որովհետև, ինչպես ինքը մեկնաբանեց, «ներքին երեխայի լաց կա, նա ինձ մեղադրում է, որ թողել եմ արվեստը»»,-պատմում է զրուցակիցս, չնայած որ այդ «դադարի» տարիներին ժամանակ առ ժամանակ ստեղծագործել է բացառապես անհատական հավաքածուների համար:

«2017 թ.ին տեղի ունեցած այս զրույցից հետո վերադարձա արվեստ՝ վերականգնեցի ամեն օր նկարելու պրակտիկան: Արվեստի մեջ երկրորդ շնչառությունը բացվեց: Սկզբում դրանք գունանկարի էտյուդներ էին, հետո արդեն վերածվեցին ավելի բարդ ստեղծագործությունների: Շատանում էին նաև խթանները, որոնցից ամենամեծը թերևս պատերազմն էր: Դադիվանքի ուխտագնացության ժամանակ շատ հստակ հասկացա, որ բոլորս ունենք մեր ռազմի դաշտը, իմն արվեստն է և ոչ այն, ինչով մինչ այդ զբաղվում էի»,-նշում է նա:

Լիլիթն ասում է, որ իր արվեստը՝ սկսած առաջնային գծանկարներից մինչև վերջին շրջանի նկարների մեծ մասը, սիմվոլիզմի մեջ է: «Դրա առաջին գաղափարախոսությունը, բացի ռեալիզմից դեպի մտացածին ու խորհրդավոր աշխարհի ներկայացումը, ներքին երկխոսությունն է, երկխոսություն է նաև նկարչի և նկարը դիտողի միջև: Գեղարվեստը մի կողմից երկխոսություն է, մյուս կողմից՝ ունիկալ փորձառնություն: Բացի դա, մի կողմից սա նկարչի փորձառնությունն է իր միտքը նկարի միջոցով հասցնելու, որովհետև սիմվոլիզմը թաքնված մտքերի ու մեսիջների անսահման հորձանուտ է, մյուս կողմից՝ նկարը դիտողի փորձառնությունն է, թե ինչ է նա տեսնում, հասկանում և զգում: Երկու պարագայում էլ մշակութային պատրաստվածությունը պարտադիր է: Եթե խոսում ենք բարձրարժեք արվեստի մասին, ապա այն ստեղծողը և այն «սպառողը» պետք է լինեն ինտելեկտուալ որոշակի որակների ու մակարդակի տեր, որպեսզի դիտողը հասկանա նկարի սյուժետը, սիմվոլիզմը, գունային խաղը և այլն»,-ընդգծում է նկարչուհին:

Խոսեցինք նաև արվեստի տարբեր ճյուղերի և դրանց ներկայացուցիչներին հասարակությանը «ծանոթացնելու» անհրաժեշտության մասին: Լիլիթը կարծում է, որ արվեստի աշխարհը շատ դանդաղ աշխարհ է: «Այնտեղ պրոցեսները և ինֆորմացիոն հոսքերը շատ դանդաղ են տեղի ունենում: Բացի դա, հայկական իրականության պարագայում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները տեղեկատվական բավականին մեծ ծանրաբեռնվածություն են առաջացնում և մշակույթը կարծես երկրորդ պլան է մղվում»,-հավելում է զրուցակիցս:

Խնդիրների մասին: Նկարչուհու կարծիքով՝ խոչընդոտներ կան ցանկացած ոլորտում, մշակույթը բացառություն չէ: «Հայաստանում և արտերկրում շփվում եմ մշակույթի մարդկանց հետ, նկատում՝ հիմնական խնդիրն այն է, որ արվեստի մարդիկ դժվարանում են մենեջմենթի, ադմինիստրատիվ և այլ հարցերում: Հայաստանում բավականին թույլ են զարգացած մշակութային ինստիտուցիոնալ կառույցները: Կան ակտիվ մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ բան անել այս ոլորտում, բայց իրենք շատ քիչ են, բացի դա, չկա նաև «սովորություն» նրանց դիմելու և վստահելու, գուցե նաև իրենք չեն կարողանում իրենց ծառայությունները ճիշտ ներկայացնել: Ինձ համար բավականին հեշտ է, քանի որ երկար ժամանակ նաև արտերկրում զբաղվել եմ բիզնեսով, կառավարչական բավականին փորձ ունեմ, խոչընդոտները քիչ են, բայց միայն իմ օրինակով չեմ ցանկանա խոսել, քանի որ ստացվում է, որ ավելի շատ բացառություն եմ, քան օրինաչափություն: Արվեստի մարդուց պահանջվում է ստեղծել արվեստի գործ և զարմացնել աշխարհին: Պետք է լինեն պետական ու մասնավոր կառույցներ, որոնք մեր մշակույթը կհրամցնեն աշխարհին և այդ գործը չթողնեն բացառապես արվեստագետի վրա: Ի վերջո, հենց մեր մշակույթով ենք կարողացել զարմացնել աշխարհին»,-եզրափակում է Լիլիթ Նշանին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ