Երևան, 21.Մայիս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նապոլեոն» կոնյակն արդյո՞ք կապ ունի Նապոլեոն Բոնապարտի հետ. «Փաստ»

Հետևե՛ք մեզ Telegram-ում ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչի՞ հետ եք կապում «Նապոլեոն» բառը: Ֆրանսիական կայսեր անվա՞ն։ Հանրաճանաչ տորթի բաղադրատոմսի՞: Կոնյակի գիտակների համար այդ բառը բոլորովին այլ ասոցիացիաներ է առաջացնում, այն էլ՝ միանգամից մի քանի պատճառներով։ Նախ՝ կա նույն անունով կոնյակի տուն, որտեղ շատ բարձրակարգ խմիչք է արտադրվում։ Երկրորդ հերթին՝ «Նապոլեոն» բառը կոնյակի հնեցման նշանակումն է (նման VSOP-ին կամ XO-ին): Կոնյակը, որի շշի վրա առկա է այդ մակագրությունը, կաղնե տակառներում անցկացրել է առնվազն 6 տարի, թեև այնտեղ գտնվելու ժամանակաշրջանը հաճախ շատ ավելի երկար է՝ մինչև 30 տարի կամ ավելի: Այս կամ այն արտադրողի՝ այդպիսի կոնյակը հաճախ դառնում է շատ կոլեկցիոներների և պարզապես այդ խմիչքի երկրպագուների նվիրական երազանքը:

Ընդ որում, բավականաչափ հարուստ երկրպագուների, քանի որ նման խմիչքների գինը շատ բարձր է։ Այդ խմիչքի համն ու բույրը յուրահատուկ է, այն ունի իր հոգին ու բնավորությունը։ Այս դասի ըմպելիքները հնարավոր չէ շփոթել այլ ըմպելիքների հետ։ Նման կոնյակներն իրենց յուրահատկությունները ստանում են ոչ միայն հնեցման ժամանակ, այլ նաև գինեգործների գիտելիքներով, որոնք խաղող են աճեցնում, դրանից գինենյութ պատրաստում, ապա այդ գինուց թորում կոնյակի սպիրտ։ Այս գործընթացը երկար է ու աշխատատար՝ 9 լիտր գինուց դուրս է գալիս 1 լիտր կոնյակի սպիրտ, իսկ 30 տարի հնեցնելուց հետո ըմպելիքից ավելի քիչ է մնում, քանի որ այն գոլորշիանում է։ Բացի այդ, էլիտար ալկոհոլի աշխարհում (որը, անշուշտ, ներառում է «Նապոլեոն» կատեգորիայի կոնյակները), հազվադեպ է լինում, որ վարպետ գինեգործները չճաշակեն իրենց աշխատանքի պտուղները, ինչի արդյունքում ևս դրա քանակը նվազում է. չէ՞ որ հնեցման շրջանը չափազանց երկար է տևում, իսկ «դեգուստացիոն» փուլերը, ըստ այդմ, շատ: Դրա համար էլ նման կոնյակների գները շատ ու շատ բարձր են։

Օրինակ՝ Անգլիայի թագավոր Էդուարդ 8-րդի հավաքածուից կոնյակի մեկ շշի համար աճուրդում տրվել է 11 հազար դոլար, և դա ամենաթանկ լոտը չէ, չնայած այն հանգամանքին, որ խմիչքը ավելի քան 100 տարեկան է։ Դժվար թե նման շշի խցանը հանվի, քանի որ այն ոչ միայն նրբաճաշակ խմիչք է, այլ նաև պատմական մասունք և փողի ներդրում։ Նման շշի գինը տարիների ընթացքում միայն աճում է։ Հավանաբար ձեզ հետաքրքրում է, թե Նապոլեոն Բոնապարտը կապ ունի՞ այդ էլիտար խմիչքների նման անվանման հետ:

Ինքը՝ կայսրը, ուղղակիորեն չի մասնակցել այդ անվան առաջացմանը։ Սկզբում, երբ դեռ հստակ դասակարգում չկար, արտադրողները, որպես «կայսերական» բառի հոմանիշ, օգտագործում էին «Նապոլեոն» բառը, որպեսզի ընդգծեն նման խմիչքի բացառիկությունը։ Հետագայում կազմվել է կոնյակների դասակարգումը, և առաջադրվել են այնպիսի պահանջներ, որոնց բավարարման դեպքում միայն խմիչքը կարող է կրել «Նապոլեոն» պատվավոր անվանումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են. Ամրամ ՄակինյանՍպասվում է թաց ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական շփումների ակտիվացմանը. Բայդեն Ձյուն ու բուք․ Գեղարքունիքը՝ հիմաԹուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին. Վարուժան Գեղամյան Ուկրաինայում ցանկանում են Պուշկինի անվան փողոցները վերանվանել Սթիվեն Քինգի անվամբ Հակամարտությունները համաշխարհային սովի հիմնական պատճառն ենԻրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ Մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում․ Ոստիկանության պարզաբանումը Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ Դեսպանի հայտարարությունն ամբողջությամբ բացահայտում է, թե ով է հովանավորում Նիկոլ ՓաշինյանինՄայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում․ Սուրենյան Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա. Ադրբեջանի վարչապետ Անընդունելի եմ համարում նման շինծու հոդվածով Չալաբյանին ձերբակալելը. Սոֆյա ՀովսեփյանԳավառում գիշերը կրակոցներ են հնչել. իրավապահները դեպքի վայրում են Վերևներում շատ լավ գիտեն, որ հենց այս մարդիկ են հասնելու արդարության հաստատմանը և հերթով չեզոքացնում են. Մետաքսե ՀակոբյանՆշանակվել եմ Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Տավրոս Սափեյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ՀԱՊԿ նիստում Փաշինյանի ելույթն անհետևանք չի մնալու, և հետևանքները կարող են շատ ցավոտ լինելԼուգանսկի ազատագրումը մոտենում է ավարտին. Շոյգու Դանակահարություն Նորք-Մարաշում. հանցագործությունը բացահայտվել է Կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենանՄահացել է նախկին նախարար Յուրի Ջավադյանը Վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ. Ելենա ԿիրակոսյանԿասկածելի ձայնագրության հիման վրա Ավետիք Չալաբյանին կալանավորելն առնվազն անհասկանալի է. Թագուհի ԹովմասյանՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արդարադատության նոր փոխնախարար Արմենուհի Հարությունյանի կենսագրությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն իր նպատակին չի ծառայել․ Նաիրի Սարգսյան Աշխարհում տարածվում է կապիկի ջրծաղիկ վարակը (լուսանկարներ) Միլիարդների ծախսեր պետբյուջեից միևնույն ճանապարհների ասֆալտապատման համար Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը Երևանում վթարի է ենթարկվել Իտալիայի դեսպանի մեքենան․ դեսպանը տեղափոխվել է հիվանդանոցՈրպես անհետ կորած որոնվող Անդրանիկ Ղուկասյանը հայտնաբերվել է Հաղթանակը տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա. Զելենսկի Հրդեհ՝ Երևանում․ Daewoo մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը ժամանեց Բաղրամյան 26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է ԱԱԾ նոր բացահայտումըԻնչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Արտակ ԶաքարյանՆավթի գներն աճել են Հայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» մրցանակի հավակնորդներ Ինքնիշխան Ուկրաինան գոյություն կունենա շատ ավելի երկար, քան Պուտինը. Բլինկեն Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Դեբեդ գետից դուրս բերված Արևին հայրն ու խորթ մայրը կխնամեն. Գևորգ Դերձյան Երևանի և մարզերի մի շարք հասցերի էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց