Երևան, 09.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որակյալ ու տարբերվող. «Ֆուտուրիսի» ստեղծման գաղափարի հիմքում ընկերությունն է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ճարտարապետական ու ինտերիեր լուծումները պահանջում են ժամանակակից մոտեցումներ։ Ինչպե՞ս ստեղծել նորաոճ ու տարբերվող ինտերիեր, ի՞նչ են առաջարկում ոլորտի մասնագետները։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Futuris Architects ընկերության համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ալ բերտ Գալստյանի հետ։

- Ալբե՛րտ, ինչպե՞ս է առաջացել «Ֆուտուրիսի» ստեղծման գաղափարը։

-Հիշում եմ՝ դեռ ուսանողական տարիներից երազում էի դիզայներական ստուդիա ունենալու մասին, որտեղ մի խումբ ստեղծագործ մարդկանց հետ միասին մեր գաղափարները կյանքի կոչելով՝ կկերտեինք կենսակերպ։ Եկավ ժամանակը, ու հասկացա, որ անհրաժեշտ է երազանքը դարձնել նպատակ, և 2008 թվականին ստեղծեցի «Ֆուտուրիսը», որից հետո 2011 թվականին ինձ միացավ համահիմնադիր Հովնան Շահբազյանը։ Այժմ «Ֆուտուրիսը» համարվում է Հայաստանի ամենաճանաչված ու առաջատար ընկերություններից մեկը։

-Իսկ ի՞նչ է առաջարկում Futuris Architects ընկերությունը, ի՞նչ նպատակներով և առանձնացվող գաղափարներով եք ներկայանում հանրությանը։

- Համադրելով գեղեցիկն ու հարմարավետը՝ մենք առաջարկում ենք որակյալ, տարբերվող և կրեատիվ ծառայություններ։ Թերևս ամեն մի նախագծի վրա աշխատելիս մեր հիմնական նպատակն է դիզայնի միջոցով արտահայտել մարդու անհատականությունը, նրա աշխարհայացքը, ապրելակերպն ու գործելաոճը։ Ինչպես մեր կարդացած գրքերը, հագուստը, ժեստերն են նկարագրում մեզ, այնպես էլ տունը, աշխատավայրը և անգամ այն վայրը, որտեղ մեր ազատ ժամանակն ենք նախընտրում անցկացնել։ Ամեն մի նախագծի անհատական մոտեցում ենք ցուցաբերում։

- Ակնհայտ է, որ նման ընկերությունների պակաս չկա, ինչո՞վ է տարբերվում Futuris Architects ընկերությունը ոլորտի մյուս ընկերություններից։

- Ամեն մի ընկերություն ունի իր յուրահատկությունը։ «Ֆուտուրիսի» յուրահատկությունն իր մոտեցումն է դիզայնին, մարդկանց, միջավայրին, կյանքին ու աշխարհին։ Մեզ համար մեծ կարևորություն ունի երիտասարդ մասնագետների կրթությունը և տարին 2 անգամ «Ֆուտուրիսն» իր դռներն է բացում, որի ժամանակ ուսանողների և ոլորտի սկսնակների հետ կիսվում ենք մեր անցած ճանապարհով, փորձով և գիտելիքներով։ Մեկ տարի առաջ կազմակերպեցինք «FA Convention 2021. կրեատիվ պրոցեսի դիզայն» կոնֆերանսը, որի շրջանակներում կիսվեցինք մեր տարիների փորձով։ Իսկ մեր յութուբյան ալիքի միջոցով հասարակությանը ներկայացնում և ծանոթացնում ենք հայկական արտադրանքին, որն, իմ կարծիքով, անհրաժեշտ է, քանի որ այն կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը։

- Արդյո՞ք ռիսկային չէ հավակնոտ ու նոր լուծումներ առաջարկելը, ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել, որոնք ընթացքում լուծումներ են ստացել։

- Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Հակառակը՝ անհրաժեշտ է միշտ փորձել ու նոր լուծումներ առաջարկել։ Կստացվի՞, շատ լավ, չի՞ ստացվի, ուրեմն, կաշխատենք այնքան, մինչև հասնենք մեր նպատակին։ Երբևէ անլուծելի խնդիրների առաջ չենք կանգնել. դա, երևի, գալիս է մեր մտածողությունից ու աշխարհայացքից, քանի որ մեր մտքի թռիչքը սահմաններ չունի։

-Կներկայացնե՞ք Futuris Architects ընկերության աշխարհագրությունը, ովքե՞ր են ձեր պատվիրատուները։

-Մենք նախագծում ենք ինչպես բնակելի տներ և բնակարաններ, այնպես էլ՝ ռեստորաններ, օֆիսներ, բանկեր, մարզասրահներ և այլն։ Մեր իրականացրած նախագծերից են՝ Reebok Sports Club-ը, Evocabank-ը, ID Bank-ը, Panda Hookah Lounge-ը, Rooby Fancy Cafe, Roomz-ը, AES Credit-ը:

- Ի՞նչ նպատակ է իր առջև դրել ընկերությունը առաջիկայի համար։

-Մենք ինքներս մեզ մարտահրավեր ենք նետել՝ դառնալ աշխարհի առաջատար ընկերություններից մեկը։ Մենք հավատում ենք մեր երազանքին, քանի որ ամեն ինչ հնարավոր է։

- Ալբե՛րտ, ինչպե՞ս կնկարագրեք «Ֆուտուրիսը» մեկ բառով։

- Ընտանիք։ Մի մեծ ու համերաշխ ընտանիք, որտեղ հավաքված մարդիկ ինչքան տարբեր, այդքան էլ նման են իրար։ «Ֆուտուրիսում» բոլորս ունենք նույն աշխարհայացքն ու նպատակները։ Սա էլ է մեր հաջողության գաղտնիքներից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում». «Փաստ»Ռուսաստանում, մեղմ ասած, ոգևորված չեն «փոխարինման» մասին խոսակցություններից. «Փաստ»Սիրտը բացել է եվրոպացիների առջև. «Փաստ»«Անգամ լավ ընդդիմություն չեն եղել». «Փաստ»Տե­սա­րան­ներ՝ առանց հա­ցի. «Փաստ»Բլինքենը վստահ է, որ Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կմիանան ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրումը նվազել է Չինաստանի պատճառով Քարոզչական միֆի վախճանը. Սյունիքում քաղցկեղի ամենաքիչ դեպքերն են գրանցվել Գորիսում խիտ մառախուղ է․ Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Արցախի պետնախարարը քննադատել է Եվրամիությանը՝ Բաքվի նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարական խումբն սկսել է աշխատանքը Ադըյամանում Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ. Ռուբեն ՎարդանյանԱրցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով կառավարությունը իրականացնում է միջոցառումներ. Մեսրոպ Առաքելյան Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Արմավիրի Երասխահուն համայնքում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողըՏեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը (տեսանյութ) ՀԱՊԿ-ից այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան Թշնամին նույնիսկ խաբել է Նիկոլին և օկուպացրել է Հայաստանի տարածքները. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն. Արմեն ԱշոտյանՇոյգուն կոշտ նամակ է գրել Ալիևին. Աղբյուր ՊԵԿ-ում 2022-ին իրականացվել է 73 ծառայողական քննություն. 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության «Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ գազատար խողովակը Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան Արցախ միակ գազատար խողովակը Դպրոցներում սառը զենքի կրումը կանխելու միջոցառումների մասին․հնարավոր է արգելվող իրերի ցանկ ստեղծվի Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները Հայ փրկարարները քիչ անց կժամանեն Հալեպ, երեկոյան կհասնի նաեւ մարդասիրական օգնությունը Զինծառայողներ են կալանավորվել Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւս մեկ հայ է զոհվել. Արա Գոչունյան Զելենսկին ժամանել է Լոնդոն. նրան կընդունի թագավորը Նախագահ Խաչատուրյանը և Պորտուգալիայի դեսպանն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության կարևորությանը Շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ. ԵՄ ներկայացուցիչ Պղինձը թեթեւակի թանկանում է Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ Լույս է տեսել հայոց լեզվի «Կռունկ Հայաստանի» դասագիրքը Ալեն Սիմոնյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 7000-ի Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Ողբերգական դեպք` Օշական գյուղում․ տանը հայտնաբերվել են տղամարդու դի և կիսաայրված անկողին ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. խաղաղության և անվտանգության խնդիրներն արդյունավետորեն լուծում են ռուս խաղաղապահները. ՌԴ ԱԳՆ Աղավնոն քանդում են Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանի հայտարարություններինՈւկրաինայում պատերազմը դարի փորձություն է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար. Բայդեն Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 7100