Երևան, 05.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Նստացույց կառավարության շենքի դիմաց, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վրաստան՝ Տամարոբա (Թամար թագուհու հիշատակի օր), Իսրայել՝ Անկախության օր, Իրան՝ Հակածխախոտային պայքարի օր, Լիբերիա՝ Ինտեգրացիայի օր, Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1884-վախճանվել է դերասանուհի Աստղիկը (Ամպեր Գանթարճյան)։

1907-ծնվել է հայ նշանավոր խմբավար Միքայել Թավրիզյանը։

1923- ծնվել է ուկրաինահայ խորհրդային կինոօպերատոր և ռեժիսոր Սուրեն Շահբազյանը։

1940-ծնվել է լրագրող, հաղորդավար և հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալ յանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կամբոջայի հետ։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անտիգուայի և Բարբուդայի հետ։ -ստեղծվել է ԱՊՀ տնտեսական միությունը։

2001- կառավարության որոշմամբ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը:

2004-տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:

2008-ըստ Business Software Alliance կազմակերպության հրապարակված զեկույցի, Հայաստանը գլխավորել է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը։

2013-ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում:

2015-«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։

2018-Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից: -Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան մեքենաներով փակել են Երևանի քաղաքապետարանին հարող Արգիշտի փողոցը։

2020- ելնելով կորոնավիրուսային համաճարակի տեմպերից՝ կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով:

ԱՇԽԱՐՀ 1147- Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ Կոնրադը և գերմանացի խաչակիրները լքել են Ռեգենսբուրգը։

1316-ծնվել է Գերմանիայի թագավոր և Սուրբ Հռոմեական Կայսրության իմպերատոր Կարլ 4-րդը։

1553-ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դը Վալուան, որը ավելի շատ հայտնի է Մարգո թագուհի անունով։

1607-անգլիացիները նոր երկրում հիմնել են իրենց առաջին մշտական բնակավայրը՝ Դեյմսմուտը։

1610-Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի սպանությունից հետո գահ է բարձրացել 9ամյա Լյուդովիկոս 14-րդը։

1771-ծնվել է անգլիացի սոցիալիստ-ուտոպիստ Ռոբերտ Օուենը։

1796-անգլիացի վիրաբույժ Էդվարդ Ջենները իրականացրել է առաջին հաջողված պատվաստումը ծաղիկ հիվանդության դեմ. պատվաստվել է 8-ամյա Դեյմս Ֆիպսը։

1836-ծնվել է գերմանացի շախմատիստ, աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը։

1869-հիմնադրվել է ղազախական Ակտյուբինսկ քաղաքը։

1878- Ամերիկա գաղթած անգլիացի Ռոբերտ Չեզբոյի կողմից արտոնագրվել է վազելինը։

1908-աշխարհում առաջին ուղևորային աէրոպլանի օդաչու Ուիլբեր Ռայտը իր հետ թռիչքի է վերցրել Չարլզ Ֆրենսիսին և իրականացրել է թռիչք 600 մետր տարածությամբ, որը տևել է 28,6 վայրկյան։

1920-ՌԽՖՍՀ-ի կառավարությունը ճանաչել է Հեռավոր Արևել յան Հանրապետությունը։

1941-գերմանացի նացիստների կողմից Փարիզում ձերբակալվել է 3 600 հրեա։

1948-հռչակվել է Իսրայել պետության անկախությունը։

1955-Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն, Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակիան և ԽՍՀՄ-ը ստորագրել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը։

1975-Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ դարձել է Գավաթակիրների գավաթակիր։

1984-ծնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

1993-Լիտվան, Սլովենիան և Էստոնիան դարձել են Եվրախորհրդի անդամներ։

2009-տիեզերք է ուղարկվել բրիտանացի աստղագետ Ուիլ յամ Գերշելի անունով կոչված Գերշել աստղադիտակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր հասցեները կհոսանքազրկվենՈրոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՕդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Ռեալի և Ատլետիկի կազմերը վերջին տուրում․ Մադրիդից հեռացող Բենզեման մեկնարկում է, իսկ Ազարը, Ասենսիոն, Մարիանոն՝ պահեստային Երկրաշարժ է գրանցվելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱռաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից. ԿԳՄՍՆՄարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ Ջերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր. Վահան Քերոբյան Սպեցնազի Հովիկը 44-օրյայում շատերի կյանքն է փրկել. Գյումրիում բացվեց մայոր Սիմոնյանի արձանը Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում․ Վարուժան ԳեղամյանՓրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել ՊՍԺ-ն Նագելսմանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածու Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան «Կներես մամ, էլ չեմ ուզում ապրեմ». Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկար)7 անձ ձերբակալված է․ առանց կտրոնի լիցքավորումը խուլիգանության պատճառ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավորԱվարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կայծակի հարվածից հրդեհվել է 280-ամյա եկեղեցին (լուսանկարներ)Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Լայպցիգում ցույցերի ժամանակ տուժել է շուրջ 50 ոստիկան Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել ՌԴ 16-ամյա աշակերտը մահացել է գլխի հարվածից՝ MMA մրցման ժամանակ (տեսանյութ 18+)Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը ՀԷՑ-ը հունիսի 5-ին սպասվող հոսանքազրկումների մասին է հայտնում Հայտնի է՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ դատական նիստի օրը Մոսկվայում մեքենան ընկել է ավտոկայանատեղի 3-րդ հարկից (տեսանյութ) Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը Գառնիի ճանապարհին ողբերգական դեպքից մահացած վարորդի 8-ամյա որդին մահացել է հիվանդանոցում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել Բարձունքը պետք է հաղթահարենք ամբողջ թիմով․ զինծառայողները Հատիսի գագաթին բարձրացրին ՀՀ դրոշը Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. Արցախի ՊԲ Հունիս ամսվա հիշատակի և տոնական օրերը Ճանապարհ դեպի բարձունք․ զինվորական շրջանավարտները հեռանում են ռազմական հարուստ գիտելիքներով Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին Սերբիայի նախագահն ասել է, որ ամեն օր 200 մահվան սպառնալիք է ստանում Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԿյանքից հեռացել է Արցախի վաստակավոր մանկավարժ Սմբատ Սաղյանը Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Արշակունյաց պողոտայի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում հրդեհ է բռնկվել Իրանում երկրաշարժ է եղել Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Լոռու մարզում գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. նա տեղում մահացել է Մինչև 6 ժամ ջուր չի լինի Ռուսաստանն Ուկրաինայում կորցել է 209 940 մարդ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ