Ереван, 30.Июнь.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հին ու բարի» մոտոցիկլը. որտեղից է առաջացել «Յավա» անունը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկար տարիներ «Յավա» մոտոցիկլը խորհրդային ժողովուրդների համար ամենամատչելի և տարածված մոդելն է եղել:

Դրա ժողովրդականությունը կարելի է համեմատել միայն Ամերիկայում Harley-Davidson մոտոցիկլի ժողովրդականության հետ: Հենց «Յավան» է դարձել խորհրդային բայկերների առաջին մոտոցիկլը: «Յավա» մոտոցիկլի ստեղծման պատմությունը սկսվել է Չեխոսլովակիայում անցյալ դարի կեսերին: Շատերը սխալմամբ հավատում են, որ այն իր անվան համար պարտական է համանուն կղզուն: Բայց այդպես չէ:

Անունը միավորում է ընկերության սեփականատիրոջ՝ չեխ Յանիչեկի անվան առաջին երկու տառերը և գերմանական Wanderer ընկերության անվան առաջին երկու տառերը, որոնցից էլ Յանիչեկը գնել էր մոտոցիկլ արտադրելու իր առաջին լիցենզիան: Արդեն 1929 թվականին արտադրվել է առաջին մոդելը՝ «Յավա- 500 Ռումպալ» անվամբ: Հետագայում մշակվել և արտադրվել են այդ մոտոցիկլների ավելի քան 30 վերափոխումներ: Դրանց մի մասն այսօր էլ արտադրվում է Չեխիայում: Ամենատարածվածը եղել են 250/350 սմ2 շարժիչով մոտոցիկլետները: «Յավան» նպաստել է Չեխոսլովակիայում բազմաթիվ մոտոկոնստրուկտորների հայտնվելուն, ինչպես, օրինակ՝ Իոզեֆ Յոզեֆը, որը ստեղծել է «Յավա Ռոբոտ» հայտնի մոդելը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չեխոսլովակիայի տարածքը գրավել են գերմանացիները, «Յավա» ընկերությունը զբաղվել է Վերմախտի մոտոցիկլային պարկի նորոգմամբ: Բայց նույնիսկ այդ ժամանակահատվածում կոնստրուկտորները գաղտնի շարունակել են աշխատել նոր մոդելների ստեղծման վրա: Նրանք իրենց ստեղծած մոտոցիկլներին արտաքին նմանություն են տվել գերմանական մոտոցիկլետների հետ՝ դրանք ներկելով քողարկիչ գույներով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել առաջին փորձարկումները: Պատերազմից հետո «Յավա» ընկերությունը ազգայնացվել է, բայց շարունակել է արտադրել մոտոցիկլներ, իսկ 1957 թվականից սկսած իր արտադրանքն սկսել է մասսայական արտահանել ԽՍՀՄ:

«Յավա-350/634»ի ավելի քան 3 միլիոն օրինակ է ներմուծվել ԽՍՀՄ 1973-1983 թվականներին: Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի ժողովրդականությունն արտացոլվել է նաև խորհրդային կյանքի այլ ոլորտներում՝ կինո, երաժշտություն և այլն: Ֆիլմերի հերոսները մեկ անգամ չէ, որ էկրաններին են հայտնվել «Յավա350» մոտոցիկլներով. բավական է հիշել «Ադամանդե ձեռքը» կամ «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմերը: 1997 թվականին «Յավա» ընկերությունը վերակազմավորվել է «Յավա-Մոթորսի», որը նույնպես շարունակել է արտադրել մոտոցիկլներ: «Յավա» մոտոցիկլը ուշագրավ հետք է թողել մոտոցիկլների արդյունաբերության պատմության մեջ:

Ներկայումս էլ «Յավան» համարվում է լավ մոտոցիկլ, բայց նրա համար դժվար է մրցակցել ճապոնական նմանատիպ մոդելների հետ, այնպես որ, հետխորհրդային տարածքում այն այլևս չունի այնպիսի ժողովրդականություն, ինչպես նախկինում էր: Չնայած շատերի, հատկապես քառասունից բարձր տարիքի մարդկանց համար «Յավան» մնում է ամենալավ մոտոցիկլը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Украинская идентичность, граничащая с национализмом, вызывает неприязнь у международного сообщества46 мигрантов найдены мертвыми в брошенном грузовике на дороге в Сан-АнтониоМакрон призывает нефтедобывающие страны увеличить добычуG7 выделит 4,5 миллиарда долларов для защиты уязвимых стран от голодаГлавы МИД Армении и Канады обсудили процесс мирного урегулирования карабахского конфликтаТарифы роуминга в сети "Карабах Телеком" будут восстановленыВот зачем Путин ночью ездил в Кремль: больного нужно победить Движение в Верхнем Ларсе возобновлено: дорога открыта Глава МИД Республики Арцах находится с рабочим визитом в РФ СНБ раскрыла еще один случай государственной измены (видео) КГД Армении: В отношении 725 налогоплательщиков будут проведены комплексные налоговые проверки Золото слабо дорожает Вице-спикер Госдумы России: Возможности товарного потока через «Верхний Ларс» серьезно расширятся Звезда сериалов «Скорая помощь» и «Кости» утонула в реке Китай сократит до семи дней централизованный карантин для прибывающих из-за рубежа граждан Оппозиция: У врага есть достаточный запас «легитимности» для новой войны против Армении Джонни Депп может вернутся к роли Джека Воробья Премьер-министр Пашинян направил поздравительное послание премьер-министру Грузии Погода в Армении Ален Симонян принял Алексея Гордеева Медь дорожает Куман: Футбол изменился, а «Барселона» живет прошлым Байден досрочно покинул саммит G7 В Москве уроженца Азербайджана подозревают в похищении 15-летней девочки с целью жениться Специалисты Еревана и Марселя будут обмениваться опытом и знаниями Активно практикуя репрессии в отношении собственного народа, В. Зеленский по праву заслуживает звание «тирана» Гуманитарная и военная помощь, направляемая на Украину, отлично вписывается в коррупционные схемы украинского истеблишмента«ПрофХолод» улучшает энергоэффективность сэндвич-панелейПри поддержке Ucom состоялась (не)конференция BarCamp Ереван «Силе одного драма» 2 года. На различные инициативы было направленно более 82 млн драмов РАПосле таких «репортажей» в российских СМИ. Артак Закарян «Чат в роуминге»:Ucom предлагает ежедневный вариант безлимитного общения в роумингеUcom предлагает приобрести смартфон и получить беспроводные наушники и красивый номер телефонаКонверс Банк и Cityzen объявляют о начале сотрудничестваUcom предлагает безлимитный интернет с «Ходячим wi-fi» Есть исключительно две основы безопасности Армении: Армянская Национальная Армия и ОДКБ. Хачик Асрян Безналичное лето: Возможность выиграть 22 путевки для клиентов Америабанка Ucom обеспечила высокоскоростным интернетом музей-институт Комитаса Ucom обеспечила бесплатным wi-fi парковую зону Артура Абрахама О текущей ситуации с беженцами в ЕвросоюзеАмериабанк объявлен победителем в номинации «Лучший банк в области устойчивого финансирования 2022» Самая красивая спортсменка Казахстана будет украшать нашу страну в течение 15 днейТезисы, по поводу применения заказного насилия в отношении депутатовАмериабанк получил награду «Сделка года 2021 – зеленая торговля» в рамках Программы содействия развитию торговли ЕБРР ВТБ (Армения) запускает оформление кредитовпо безбумажной технологиив торговых точкахОблигации Конверс Банка можно также приобрести через Мобильное приложениеДо 300 ГБ с «Ходячим wi-fi» от Ucom: отличная новость для абонентов Ugo и Ubox Ucom обеспечила интернетом иджеванский колледж и среднюю школу Неркин Кармирахпюр 10.757.867 драмов РА экологической организации «My Forest Armenia»: следующий бенефициар «Силы одного драма» - благотворительный фонд «Дети Армении»Ереванский филиал РЭУ им. Г.В. Плеханова с рабочим визитом посетила делегация Торгового представительства России в Армении