Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բացառապես իմիտացիա. իշխանությունները ծաղրում են հասարակությանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանությունները բոլոր ոլորտներում, բոլոր առումներով պետությունը հասցրել են անդունդի եզրին, սակայն մանիպուլ յացիոն մեթոդներով ցանկանում են ցույց տալ, թե իրական բարեփոխումներ են կատարում, բարելավում են մարդկանց կյանքը։ Պարզ է, որ ներկայիս բարդ պայմաններում երկրից մարդկանց զանգվածային արտագաղթը կարելի է կանխել միայն քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու միջոցով՝ հատկապես որ գնաճը շարունակում է հարվածել սպառողների գրպանին։ Եվ այս հարցում հանրությանը ամենաշատը հուզող թեմաներից են աշխատավարձերի և թոշակների բարձրացման հարցերը։ Եվ պատահական չէ, որ վերջերս ընդդիմությունը «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ էր ներկայացրել, որը նախատեսում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից հասցնել 80 հազար դրամի։

Բայց խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՔՊ-ն մերժեց այս առաջարկը։ Սակայն, ի հակադրություն այսպիսի իրատեսական նախաձեռնությունների, իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են իմիտացիա ստեղծել, թե կոնկրետ քայլեր են ձեռնարկում աշխատավարձերը բարձրացնելու և երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Եվ իրենց ուշադրության կենտրոնում ամբողջ հանրային դաշտն ընդգրկելու փոխարեն, նրանք վերցնում են ինչ-որ նեղ ոլորտ, ու ցուցադրականություն ապահովում, թե պայմաններ են ստեղծելու վիճակը կարգավորելու, ասենք՝ աշխատավարձերը բարձրացնելու համար։ Օրինակ՝ տևական ժամանակ է, ինչ իշխանություններն առաջ են մղում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման թեման։ Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, թե ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել մինչև 400 հազարի, ու այդ ֆոնի վրա իշխանական տեղեկատվական հարթակներն էլ տարածում էին այդ լուրն ընդգրկուն կոնտեքստում, թե ուսուցիչները 400 հազար դրամ աշխատավարձ են ստանալու։

Կարող է տպավորություն առաջանալ, թե բոլոր ուսուցիչները կմասնակցեն ատեստավորմանը, և նրանց աշխատավարձի հարցը կլուծվի, բայց իրականում այդպես չէ։ Իհարկե, դրական է, որ խրախուսվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների խորացումը, սակայն այդ թեստերն այնքան բարդ են կազմվում, որ գործնականում ստացվում է, թե ուսուցիչների միայն մի փոքր մասն է օգտվելու աշխատավարձի բարձրացման հնարավորությունից։ Բայց դա չի խանգարի, որ իշխանություններն իրենց առաջարկած փոփոխության անունը դնեն, թե աշխատավարձ են բարձրացրել։ Մյուս կողմից էլ՝ միայն թեստեր լրացնելն ու բարձր միավորներ հավաքելն այնքան էլ կապ չունեն կրթական գործընթացի բարելավման հետ, քանի որ խնդիրը վերաբերում է ոչ միայն գիտելիքների տիրապետմանը, այլև մատուցմանը։ Օրինակ՝ մի ուսուցիչ կարող է շատ խոր ակադեմիական գիտելիքներ ունենալ, բայց իր իմացածն այնքան բարդ ու անհասկանալի մատուցել, որ աշակերտների համար ընկալելի չլինի ու չազդի նրանց առաջադիմության վրա։

Բացի այդ, ուսուցիչն ատեստավորումն անցնելուց հետո որևէ ձևով շահագրգռված չի լինի աշակերտների հետ ավելի արդյունավետ աշխատելու հարցում։ Կարող է և լինել ուսուցիչ, ով ատեստավորման ժամանակ քիչ միավորներ է ստացել, չի անցել, սակայն կարողանում է ինչպես հարկն է մատուցել աշակերտներին ու անհրաժեշտ աշխատանքներ տանել նրանց հետ, խրախուսել, որ առաջադիմությունն ավելի բարձր լինի։ Բնականաբար, նրա աշխատանքը պետք է գնահատվի ավելի բարձր։ Այսինքն, պետք է հաշվի առնել նաև ուսուցիչների աշխատանքի արդյունքները, այն է՝ աշակերտների առաջադիմությունը։ Բայց առաջարկվող փոփոխություններով լրիվ հակառակն է ստացվում: Միևնույն ժամանակ, գործող իշխանություններն այսօր այնպիսի կադրային քաղաքականություն են վարում, որ բացահայտ ցույց են տալիս, թե իրենց համար կրթությունը ոչ մի նշանակություն չունի, համապատասխան գիտելիքներ չունեցող երիտասարդները ավելի դյուրին կարող են հայտնվել շատ բարձր պաշտոններում։

Եվ մատաղ սերնդի ներկայացուցիչներն էլ տեսնում են, որ կրթական ցենզը չի գնահատվում, դիլետանտ իշխանականները, հայտնվելով առանցքային պաշտոններում, կարող են միլիոններով պարգևավճարներ ստանալ, իսկ որակավորված մասնագետը մի կերպ ծայրը ծայրին է հասցնում։ Ու այս պարագայում երեխաների շրջանում կորչում է սովորելու ցանկությունը։ Մյուս կողմից էլ՝ կառավարությունը չի ցանկանում ներդրում անել, որ կրթության և գիտության ոլորտի աշխատակիցները շահագրգռված լինեն նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու հարցում, սակայն աշխատավարձերի բարձրացման համար բարդ պահանջներ է ներկայացնում։ Օրինակ՝ գիտնականների աշխատավարձերը փոքր-ինչ բարձրացնելու համար միանգամից շատ մեծ արդյունքներ են ցանկանում նրանցից ստանալ՝ առանց հաշվի առնելու, որ դա աստիճական գործընթաց է, դրա համար նախ անհրաժեշտ է տևականորեն ներդրումներ կատարել, խրախուսել, շահագրգռել, իսկ հետո միայն արդյունքներ պահանջել։

Այլապես այդ մարդկանցից շատերը՝ հատկապես երիտասարդ գիտնականները, կառավարության կողմից ներկայացված պայմանների դեպքում կարող են գիտական ոլորտը համարել ոչ գրավիչ, ուրիշ բնագավառներ տեղափոխվել և ավելի բարեկեցիկ կյանքով ապրել։ Նույնպիսի կեղծ օրակարգ է գործում նաև թոշակառուների պարագայում։ Վերջերս, երբ կառավարության նիստերից մեկում քննարկվում էր կենսաթոշակների անկանխիկ վճարման հարցը, Փաշինյանը հայտարարեց, թե բանկային քարտով գնումներ կատարելիս թոշակառուները որոշակի զեղչեր կստանան, իսկ դա նշանակում է թոշակների 10 տոկոսով բարձրացում, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Շատերն են սա զավեշտ համարում, նույնիսկ ծաղր կենսաթոշակառուների համար: Սակայն խնդիրն այն է, որ եթե կենսաթոշակները բարձրացնելու հարց կա օրակարգում, ապա ինչու պարզապես չեն բարձրացնում 10 տոկոսով, որ այլ մեխանիզմներ են մտածում։

Գաղտնիք չէ, որ տարբեր խանութներում գործում է կուտակային քարտերի համակարգը, այսինքն՝ գնումներ կատարելու դեպքում հաճախորդը միավորներ է կուտակում քարտի վրա, ինչը հետագայում կարող է նույնպես օգտագործել գնումներ կատարելիս։ Հիմա իշխանությունների նախաձեռնության տրամաբանությունից ստացվում է, որ թոշակառուների կողմից գնումներ կատարելիս միավորները կուտակվելու են արդեն ոչ թե դրանց համար նախատեսված առանձին քարտերի, այլ բանկային քարտերի վրա։ Ստացվում է, որ բովանդակային առումով թոշակները չբարձրացնելով՝ իշխանություններն ընդամենը ցանկանում են հռչակել, թե այլ մեխանիզմներով, այս դեպքում՝ տնտեսվարողների հաշվին են թոշակները բարձրացրել և դրանով փիառվել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալ