Ереван, 28.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Աննորմալ վիճակ. ոչ միայն վերահսկելու ցանկություն, այլև դրա կարողությունները չունեն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը 9,6 տոկոսով աճել է, բայց այդ ցուցանիշը ՀՀ-ին շատ չնչին օգուտ է տալիս: Այս կարծիքին է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Նա բնական է համարում նշվաճ աճը՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից ներհոսքը: Այսուհանդերձ, ըստ մասնագետի, ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում ստեղծվածից գոնե օգուտներ քաղելու համար:

«Իրականում կառավարությունը ոչինչ չի արել: Անկախ կառավարության կամքից է այս աճը: Որևէ առաջարկ չի անում պոտենցիալ ներդրողներին, Հայաստան եկած մարդկանց ոչ մի ձևով չի կարողանում շահագրգռել, որ հենց այստեղ ծավալեն իրենց գործունեությունը: ՀՀ կառավարությունը գիշեր-ցերեկ պետք է աշխատի, որ ռուսական արտադրողներն արտադրություններ հիմնեն Հայաստանում և այստեղից կարողանան իրենց արտահանումներն իրականացնել: Այս ուղղությամբ ևս ոչ մի քայլ չի իրականացվել»,-ասաց նա:

Ն. Սարգսյանի կարծիքով, ամեն դեպքում, մինչև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված անորոշությունը չվերանա, տնտեսության մեջ չի կարող որոշակիություն մտնել: Անդրադառնալով հայաստանյան արտարժույթի շուկայում առկա կտրուկ տատանումներին՝ նա ընդգծեց, որ իրավիճակը դուրս է տնտեսագիտական ցանկացած կանոնից. «Արհեստականորեն աննորմալ վիճակ է ստեղծվել, ինչն անընդհատ բիզնեսին հարված է հասցնում: Այս տեսանկյունից մենք կարող ենք ներմուծման և արտահանման ինչ-որ մի խմբաքանակի դեպքում օգուտներ ստանալ, հաջորդ խմբաքանակի դեպքում՝ շատ լուրջ վնասներ կրել: Դոլարը բարձրացավ մոտ 530-ի, հետո շատ կտրուկ նվազեց՝ հասնելով 450-ի, հետո նորից բարձրացավ 490-ի, հիմա շուրջ 460 է: Շատ տնտեսագետներ դոլարի արժեզրկումը կապում էին ԱՄՆ-ում առկա գնաճի հետ, բայց երբ նայում ենք մեր վիճակագրական ցուցանիշները, 30 տարվա ընթացքում հայկական դրամը երբեք զգայուն չի եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Միշտ դրամի արժևորումը կամ արժեզրկումը կախված է եղել ռուբլու հետ»:

Նրա խոսքով, դրամի արժևորման օբյեկտիվ պատճառներ ևս կան. «ՌԴ-ն մեզանից գազի դիմաց վճարումը ռուբլով պահանջեց, նաև ԿԲ-ն որոշ քայլեր ձեռնարկեց ՀՀ-ից դոլարի կանխիկացումների սահմանափակումների մասով: Բացի այդ, Չինաստանը մեր տնտեսվարողների հետ սկսեց գնանշում և վճարման պահանջ ներկայացնել յուանով, ինչն իր հերթին ևս նվազեցրեց դոլարի պահանջարկը: Այս ֆոնին, բնականաբար, դոլարը պետք է նվազեր, բայց նույն ֆոնին դոլարի կրկին արժևորումը՝ 450-ից նորից 490-ի հասնելը, արդեն աննորմալություն էր. պահանջարկը նույն մակարդակի էր, ու անհասկանալի էր, թե ինչու արժևորվեց: Կարծիքներ կան, որ դոլարն արժեզրկեցին որոշ չափով պետական պարտքը փակելու համար, կամ ինչոր մեկի շահերի սպասարկման համար դրամն արժևորեցին, որ գործարքներ իրականացնեն, նորից արժեզրկեն: Փոքր ժամանակահատվածում խելամիտ էր այս տարբերակը, բայց արժեզրկումը դուրս եկավ նաև այդ տրամաբանությունից: Հետագա արժևորումը որևէ ձևով տրամաբանված չէր, դրա համար արտարժույթի շուկայի նկատմամբ ամբողջ կանխատեսելիությունն ու վստահությունը կորավ: Եվ այս անվստահությունն արդեն տնտեսվարողների շրջանում շոկեր է առաջացնում, որովհետև նրանք չեն կարողանում գնանշումներ իրականացնել, չեն կարողանում որոշակիության գալ իրենց արտասահմանյան գործընկերների հետ: Եթե դոլարի այս արժեզրկումը պահպանվի, արտահանման ոլորտում մենք ծավալների նվազում, ինչպես նաև շահույթների նվազում կունենանք»:

Ն. Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ այս իրավիճակը ներմուծումների տեսանկյունից կարող է դրական էֆեկտ ունենալ. «Կարող են գնանկումներ նկատվել, թեպետ նախորդ տարիների փորձն արդեն ցույց է տվել, որ երբ ինչ-որ շոկերից կախված գնաճ է տեղի ունենում, հետո նախորդ գներին վերադառնալը շատ դժվար է»:

Այս համատեքստում դիտարկելով մեզ մոտ առկա շարունակական գնաճը, անգամ մեկ օրվա կտրուկ գնաճային դրսևորումները՝ մեր զրուցակիցը շեշտեց իրավիճակի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառների մասին. «Բիզնեսը սովորաբար իր կորցրած կամ բաց թողնված օգուտները փորձում է ինչ-որ կերպ վերականգնել: Բիզնեսն ունի պլանային ցուցանիշներ: Եթե հնարավոր է վաճառքի միջոցով կամ սովորական պայմաններում տարվա կտրվածքով ապահովել X քանակի կամ դրամի շահույթ, ապա անորոշությունների պայմաններում դրանք չապահովելու դեպքում առաջնորդվում են հետևյալ սկզբունքով. ամսվա ակտիվ գնումների, օրինակ՝ աշխատավարձերի, թոշակների ստացման ժամանակահատվածում կարող են գները շատ արագ տատանվել: Մեկ օրվա մեջ գները կարող են բարձրանալ, մարդը թանկ գնով ապրանքը ձեռք բերի, հետո նորից գնանկում նկատվի: Սովորաբար, երբ մարդը մտնում է խանութ ու տեսնում, որ X ապրանքն արժե 1000 դրամ, իսկ հաջոդ օրը տեսնում է՝ 1100 է, իր մոտ արդեն խուճապ է առաջանում, և փորձում է ավելի արագ ձեռք բերել: Այսինքն, գնաճի այդ ֆոնն ավելի է արագացնում ձեռքբերումների քանակը, ինչը լրացուցիչ գնաճ է առաջացնում: Այսպիսի իրավիճակներում նաև ի հայտ են գալիս սպեկուլյանտներ, որոնք փորձում են օգուտներ քաղել: Բացի այդ, տարեսկզբին թանկացան ջուրը, հոսանքը, գազը: Այս հանգամանքն ազդեցություն էր ունենալու ոչ միայն բնակչության սպառման տեսանկյունից, այլև անուղղակի կերպով ազդելու էր գնաճի վրա: Օրինակ՝ արտադրողը ավելի թանկ էր ծառայությունները ձեռք բերելու, հետևաբար, այդ արժեքը ներառելու էր վաճառվող ապրանքի կամ ծառայության գնի մեջ»:

Ն. Սարգսյանի խոսքով, եթե գնաճը հնարավոր է բացատրել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ապա գնանկումների բացակայությունը մեզ մոտ աննորմալ իրավիճակի մասին են վկայում. «Այն, որ գնանկում չի լինում, աննորմալություն է: Իրականում թեթև փոփոխություններն անգամ արագ գնաճի են հանգեցնում: Եթե մարդիկ ադապտացվում են գներին, վերավաճառողները կամ արտադրող վաճառողները շահագրգռված չեն գների նվազեցում իրականացնել: Խնդիրն այն է, որ մենք շուկայի արդյունավետ վերահսկողություն չունենք: Կառավարության մասին էլ խոսք չկա՝ ոչ միայն վերահսկելու ցանկություն չունեն, այլև դրա կարողությունները չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа Стало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкота Азербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи Армении ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА Пашинян все еще задумывается о новой КонституцииИз Москвы предупредили о последствияхUcom запускает процесс переоснащения сетей в ряде регионов АрменииСострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак КарапетянГрузинский министр посетил институт древних рукописей им. Маштоца «Матенадаран» Белорусский рынок закрывается. Первые ласточки «флирта» с Западом «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц Госдеп США отреагировал на публикацию «RAND» о перспективах отношений Вашингтона с Ереваном В Концертном зале имени Арама Хачатряна Государственный джазовый оркестр Армении представит концерт, посвященный 80-летию Армена «Чико» Тутунджяна. Лукашенко раскрыл стратегию Белоруссии в случае войны с Западом На территории Армении есть закрытые автодороги Опросами хотят создать антироссийский фонРазвитие оборонного потенциала Армении направлено на защиту нашей независимости: интервью Н. Пашиняна греческой газете Оппозиционер: Демонстративная месть властей Армении в отношении меня нацелена на удержание народа от борьбы Антикоррупционные реформы, проведенные Арменией, получили высокую международную оценку: министр юстиции РА Комитет госдоходов Армении: Число пользователей системой предварительного таможенного декларирования увеличилось Китайская провинция Хайнань готовится к ежегодному Боаоскому азиатскому форуму Хуситы заявили, что провели 38 военно-морских операций с начала эскалации в Газе ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 МАРТА Зависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаютсяВласти Армении стимулирует эмиграцию«Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст»