Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սպիտակ Արևը» հիշողության, մարդու, հայրենիքի մասին է. ներկայացում՝ գյուղական տան բակում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնում ենք թատրոն՝ ներկայացում դիտելու: Մեզ համար թատրոն ու ներկայացում ասվածն ավելի հաճախ պարփակվում է չորս պատի ու դեկորացիաների մեջ: Բեմադրիչռեժիսոր Տիգրան Գյուլումյանը որոշել է կոտրել կարծրատիպերը՝ ստեղծելով թատրոնի նոր ձևաչափ, որը հանդիսատեսին կդարձնի իրադարձությունների մի մասը։ Գյուղական միջավայրում՝ ամենասովորական տան բակում կկարողանաք վայելել «Սպիտակ Արևը» թատերական ներկայացումը, որը ստեղծվել է Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածնքերի հիման վրա:

«Ի սկզբանե որոշել էի, որ ներկայացումը պետք է բեմի վրա լինի, բայց սկսվեց համաճարակը: Ներկայացման գործողությունները տեղի են ունենում գյուղական տան բակում, այսինքն՝ բեմի վրա պետք է գյուղական տուն ստանայի իր բոլոր ատրիբուտներով: Մտածեցի՝ իսկ ինչո՞ւ հենց գյուղական տան բակում չստանալ այդ ամենը: Հասկացա, որ եթե փոքրիկ տուն լինի, դիմացն էլ ազատ տարածք, որտեղ կնստի հանդիսատեսը, հարցը լուծված կլինի: Տունը գտա Սաղմոսավան գյուղում, սկսեցինք ներկայացման բոլոր տեսարանները բեմադրել այդտեղ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը:

Նշում է՝ սկզբում դերասանների համար էլ էր խորթ, քանի որ չէին պատկերացնում, թե ինչ կստացվի արդյունքում: «Բայց հիմա արդեն ոգևորությունն այնքան մեծ է, որ ցանկանում են միշտ նման ներկայացումներ խաղալ»,-հավելում է նա:

Ակնհայտ է, որ այս գաղափարը մեծապես կարող է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը, այն էլ՝ մի քանի ուղղությամբ, օրինակ՝ մարդիկ նախքան ներկայացումը դիտելը կշրջեն համայնքում, կծանոթանան մշակութային կոթողների հետ, հնարավորության դեպքում գյուղաբնակներից գնումներ կկատարեն, իսկ օրվա ավարտը կլինի մշակութային՝ ներկայացման տեսքով:

«Ինքներս պատրաստ ենք մեկնել մարզային յուրաքանչյուր համայնք: Զանգեր ենք ստացել Եվրոպայից և ԱՄՆ-ից, առաջարկեցին հոգալ ներկայացման ծախսերը, որպեսզի մեկնենք Այգուտ գյուղ, Գորիս և այլուր՝ տեղի բնակիչների համար բեմադրելու մեր ներկայացումը»,ասում է մեր զրուցակիցը: Թվում է, թե բաց երկնքի տակ բեմադրված այս ներկայացումն ավելի մտերմիկ է: Ռեժիսորն այն անվանել է 7D ներկայացում: «Ամեն ինչ բնական է, թատերական ոչ մի պայմանականություն չկա: Օրինակ՝ կերպարներից մեկը կանչում է երեխային, նա ձիով է գալիս: Շատ գործողություններ իրականում տեղի են ունենում բոլորի աչքի առաջ: Հանդիսատեսը, կարծես, մի պահ իր ընթացքից կանգ առնի՝ ինչ-որ իրականություն տեսնելու համար: Նա այլ կերպ է ընկալում հեղինակի խոսքը, ներկայացման ասելիքը, եղած խնդիրները, իսկ անմիջականությունը բերում է ընկալումների ավելի լիարժեք լինելուն: Պատահական չէ, որ ներկայացման ավարտից հետո հուզված սպասում են՝ գնա՞լ, թե՞ ոչ, մոտենում են, ասում, որ նման ներկայացումներ շատ լինեն»,-նշում է Գյուլումյանը:

Ներկայացման հիմքում դասականների՝ Սերո Խանզադյանի և Հրանտ Մաթևոսյանի երկու պատմվածքներն են, որոնք ռեժիսորի ձեռամբ մեկ ամբողջական պատմություն են դարձել՝ մեկը մյուսին լրացնող: «Ներկայացումը հայրենիքից գնալու, հայրենիք վերադառնալու, այն որպես տուրգոտի ընկալելու, ծնողին մենակ թողնելու մասին է: Ներկայացվում է նաև այն, ինչ տեղի է ունենում մեր շրջապատում՝ համեմված մաթևոսյանական խոսքով: Հայրենիքի տերն իշխանությունը չէ, հայրենիքի տերը մարդն է, քաղաքացին ու գյուղացին: Նրանք պետք է տեր կանգնեն երկրին, թե չէ ամբողջը կկորցնենք: Հիշողության, մարդու, հողին կպած մնալու մասին է: Սրա մասին է ներկայացումը»,-նշում է զրուցակիցս:

Գլխավոր դերերում Արա Սարգսյանը և Գրետա Մեջլումյանն են: Առաջիկա ներկայացումը կլինի մայիսի 22-ին, հետո պարզ կլինի հետագա ընթացքը:

Ռեժիսորի խոսքով՝ հովանավորներ չունեն, ներկայացմամբ բավականին ոգևորված են տուրօպերատորները, Երևանից են գնում Սաղմոսավան ներկայացումը դիտելու ու հավելում՝ հետաքրքիր է, բայց գյուղաբնակները չեն գալիս: «Շատ լավ ծրագիր կարող է դառնալ: Մարդիկ քաղաքից գալիս են ներկայացումը դիտելու, շրջում են գյուղում, գնումներ կատարում գյուղացիներից: Գիտենք, թե որքան մեծ գումարներ են ծախսում գյուղական համայնքները զարգացնելու համար, կցանկանայի, որ որպես համայնքային զարգացման մշակութային ծրագիր այն ուշադրության կենտրոնում հայտնվեր: Մեր բոլոր գյուղերում ներկայացումներ բեմադրեինք, Երևանից ու մյուս մարզերից էլ գային այդ ներկայացումները դիտելու: Եթե ինչ-որ մեկը հոգա ներկայացման ծախսերը, որի բյուջեն մեծ չէ, տուրօպերատորները պատրաստ են զբոսաշրջիկներին տանել, ասենք, Տավուշի մարզի իքս գյուղը ներկայացում դիտելու: Ստացվում է, որ 180-200 մարդ գալու է ներկայացում դիտելու և գյուղական կյանքին ակտիվություն հաղորդելու»,-ասում է ռեժիսորը:

Նույն ֆորմատով արդեն երկրորդ ներկայացումն է պատրաստվում՝ Ստեփան Զորյանի «Ցանկապատը», այն պատրաստ կլինի հուլիսին: «Հստակ չէ՝ այն կրկին կլինի Սաղմոսավանում, թե ոչ: Հաշվի ենք առնում այն, որ ներկայացման վայրը լինի տուրիստական գոտի, որպեսզի մարդն իր ողջ օրն անցկացնի համայնքում, իսկ վերջում գա ներկայացումը դիտելու: Երկու տարի է, ինչ իմ ստեղծած «Բեմել» ընկերությունը նման ֆորմատով համերգներ է կազմակերպում՝ գյուղերում, սարերում ու ձորերում»,-եզրափակում է ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է