Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հանրային քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Քաղտեխոլոգ Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ սա Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնում է.

«Ես անձամբ ճանաչում եմ Ավետիք Չալաբյանին, նա բարձր դասի մտավորական է, ինտելեկտուալ և միջազգային ճանաչում ունեցող իր գործի մասնագետ։ Կարծում եմ՝ դա պարզ դարձավ նաև, երբ հասարակական բոլոր ադեկվատ շերտերը հանդես եկան նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի։ Այն մեղադրանքը, որ առաջադրում են Ավետիք Չալաբյանին, բացի ծիծաղից որևէ բան չի առաջացնում, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն Չալաբյանին, գիտեն նաև նրա շատ զուսպ լինելը՝ առավել ևս ֆինանսական հարցերում:

Ակնհայտ է, որ այս ձերբակալությունը և հետո կալանավորումը քաղաքական հիմքեր ունեն և անմիջականորեն կապված են նրա քաղաքական դիրքորոշումների, ակտիվության և գործունեության հետ։ Ի վերջո, Ավետիք Չալաբյանը, լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրներից մեկը , որը արդեն երկար տարիներ զբաղվում է նաև Հայաստանի պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցելով, բավականին լուրջ ավանդ ունի շատ հարցերում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Չալաբյանի կալանավորումը  կոնկրետ անձի դեմ թիրախավորու՞մ է, թե նա ուղղակի քավության նոխազ է դարձել, և նրա փոխարեն կարող էր մեկ ուրիշը լինել, Հակոբյանը պատասխանեց.

«Չալաբյանը բավականին լուրջ թիրախավորված ֆիգուր է, քանի որ  կայացած ինտելեկտուալ է, քաղաքական-հասարակական գործիչ։ Այնպես որ չեմ կարծում, որ նա ինչ-որ պրոցեսի քավության նոխազ է: Եվ Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ ընտրված մարդիկ են և նրանցից որևէ մեկը պատահական չէ։ Յուրաքանչյուրը իր ոլորտում, այդ թվում՝ նաև քաղաքական ասպարեզում կարևոր նշանակություն և դերակատարում ունեցող անձ է՝ ինչպես Ավետիք Չալաբյանը»։

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մայիսի 9-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ քննարկվում էր ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին 2.000.000 ՀՀ դրամ գումար տրամադրելը՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ հաշվարկով։ Մայիսի 12-ին խուզարկվեց Չալաբյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Չալաբյանը հայտնեց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջում են իրենց ուղեկցությամբ ներկայանալ ոստիկանության բաժին՝ առանց ներկայացնելու վերջինիս կարգավիճակը և մեղադրանքը:

Մարիամ Նալբանդյան

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց