Երևան, 12.Օգոստոս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հանրային քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Քաղտեխոլոգ Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ սա Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնում է.

«Ես անձամբ ճանաչում եմ Ավետիք Չալաբյանին, նա բարձր դասի մտավորական է, ինտելեկտուալ և միջազգային ճանաչում ունեցող իր գործի մասնագետ։ Կարծում եմ՝ դա պարզ դարձավ նաև, երբ հասարակական բոլոր ադեկվատ շերտերը հանդես եկան նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի։ Այն մեղադրանքը, որ առաջադրում են Ավետիք Չալաբյանին, բացի ծիծաղից որևէ բան չի առաջացնում, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն Չալաբյանին, գիտեն նաև նրա շատ զուսպ լինելը՝ առավել ևս ֆինանսական հարցերում:

Ակնհայտ է, որ այս ձերբակալությունը և հետո կալանավորումը քաղաքական հիմքեր ունեն և անմիջականորեն կապված են նրա քաղաքական դիրքորոշումների, ակտիվության և գործունեության հետ։ Ի վերջո, Ավետիք Չալաբյանը, լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրներից մեկը , որը արդեն երկար տարիներ զբաղվում է նաև Հայաստանի պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցելով, բավականին լուրջ ավանդ ունի շատ հարցերում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Չալաբյանի կալանավորումը  կոնկրետ անձի դեմ թիրախավորու՞մ է, թե նա ուղղակի քավության նոխազ է դարձել, և նրա փոխարեն կարող էր մեկ ուրիշը լինել, Հակոբյանը պատասխանեց.

«Չալաբյանը բավականին լուրջ թիրախավորված ֆիգուր է, քանի որ  կայացած ինտելեկտուալ է, քաղաքական-հասարակական գործիչ։ Այնպես որ չեմ կարծում, որ նա ինչ-որ պրոցեսի քավության նոխազ է: Եվ Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ ընտրված մարդիկ են և նրանցից որևէ մեկը պատահական չէ։ Յուրաքանչյուրը իր ոլորտում, այդ թվում՝ նաև քաղաքական ասպարեզում կարևոր նշանակություն և դերակատարում ունեցող անձ է՝ ինչպես Ավետիք Չալաբյանը»։

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մայիսի 9-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ քննարկվում էր ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին 2.000.000 ՀՀ դրամ գումար տրամադրելը՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ հաշվարկով։ Մայիսի 12-ին խուզարկվեց Չալաբյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Չալաբյանը հայտնեց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջում են իրենց ուղեկցությամբ ներկայանալ ոստիկանության բաժին՝ առանց ներկայացնելու վերջինիս կարգավիճակը և մեղադրանքը:

Մարիամ Նալբանդյան

Վստահ եղեք, որ պետականաշինության սրբագույն գործում մշտապես ձեր ջատագովն ու ուղեկիցն եմ. Նաիրի ՍարգսյանՀամընդհանուր ապատիան խորացել է ընդդիմության բողոքների անհաջող ալիքից հետո. Կարեն ՔոչարյանՈւկրաինայի զինված ուժերի հարվածների հետեւանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ Ավետիք Չալաբյանը և ընդդիմության նոր վերածնունդը Վարչապետի որոշմամբ ստեղծվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրական հանձնաժողովը Երևանում անցկացնելուն աջակցող միջգերատեսչական հանձնաժողովը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին Չեխիայում աճում է մասնավոր տների տանիքներին արևային մարտկոցների տեղադրման պահանջարկը ՀՖՖ-ի եւ «Փյունիկի» հայտարարությունը Վաշինգտոնի և Կիևի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում, պատասխանատու կլինեն Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին Աղավնոյի կարգավիճակը դեռ որոշված չի, Արցախի ղեկավարությունը բանակցություններ է վարում․ Ա ՍարգսյանԴավթաշենի բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դիԳերմանիայի նախկին կանցլերը դատի է տվել Բունդեսթագին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են ԱրցախԳյումրիի ռուսական 102-րդ բազան սպառնում է Հայաստանին Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում. վարկածներից մեկով՝ ինքնապաշտպանության նպատակով հնչել են կրակոցներԹուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում «Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին«Որևէ ճնշում չի կարող Ավետիք Չալաբյանին հետ պահել իր բռնած ուղուց». Արմեն ԱնդրիկյանՇատ կարևոր է հնարավորինս հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից, սուտի հայրենասերներից, ովքեր «սոցիալական ցանցերում և լեզվակռիվներում կրծում են թշնամիների կոկորդը». Դավիթ Բաբայան Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվիՉինաստանի ԱԳՆ-ն ուշագրավ կոլաժով մատնանշել է ԱՄՆ-ի վարքագծի երկակի ստանդարտները «Հայկոյի տունը». Նոյեմբերյանում 44-օրյա պատերազմի հերոս Հայկ Ղարսյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր բացվեց Ավետիք Չալաբյանի և գործող վարչախմբի արժեքային տարբերությունըՏարադրամի փոխարժեքն այսօր՝ բանկերում Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. կտոր-կտոր կորցնում ենք մեր հայրենիքը Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում Աթաթուրքի նկարով դպրոցական պայուսակ՝ «Ուրարտու» հանրախանութում Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ Ինչ իրավիճակ է այս պահին Աղավնոյում. նոր տեղեկություններ Բոլթոնը սխալ է համարում Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը Ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը Մոսկվան հայտարարել է մինչև օգոստոսի վերջ Բաքվի և Երևանի մասնակցությամբ բարձր մակարդակի հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասինԳյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան Հաշմանդամություն ունեցողի անձնական օգնականը պետությունից ժամը 1050 դրամ վարձատրություն կստանաՄարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը հրապարակել են համատեղ լուսանկար Ամենաոսկյա ժամանակներն են, որ շինարարական ընկերությունները դրամային վարկեր վերցնեն. ՔերոբյանԱրմավիրում և Շիրակում շչակներ կգործարկվեն․ ԱԻՆ Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին