Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ էր «պարտավորվում» Արթուր Բրուքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արթուր Բրուքը ծնվել է 1845 թվականին անգլիական Էշթոն քաղաքում: Նրա հայրը՝ Չարլզ Բրուքը, թեյի վաճառքի խանութի տերն էր: Երեխա ժամանակ Արթուրը շատ էր սիրում իր ազատ ժամանակը անցկացնել հոր խանութում, որտեղ օդում թեյի անուշ բույր էր զգացվում: Տղան չէր կարող պատկերացնել իր ապագան առանց թեյի խանութի: Առաջին թեյի խանութը Արթուրը բացել է 1869 թվականին Մանչեսթերում: Նա դրա վրա ծախսել է իր ամբողջ խնայողությունը՝ չորս հարյուր ֆունտ:

Նոր խանութի ճակատի գրությամբ կարելի էր պարզել սեփականատիրոջ անունը: Հետաքրքիր փաստ է, որ Բրուք ազգանունին ավելացվել է «Bond» բառը, որը նշանակում է «պարտավորություն»: Այսինքն՝ «Brooke Bond» թեյի խանութը նման կերպ հաճախորդներին խոստանում է, որ վաճառվող թեյը միշտ կլինի որակյալ: Դա էլ դարձել էր Բրուքի կյանքի հարցը: Նրա կողմից կատարված ամենամեծ հայտնագործության նպատակը եղել է վառ, հարուստ համով անուշահոտ անգլիական սև թեյ ստանալը: Դա հնարավոր է եղել իրականացնել թեյի տարբեր տեսակներ խառնելով: Ստացվել է որակյալ խմիչք, և ներկայումս էլ «Brooke Bond» թեյ արտադրողները հավատարիմ են նույն սկզբունքին: Այն բանից հետո, երբ Բրուքի շահույթը աճել է, նա որոշել է բացել թեյի ևս մի քանի խանութ: Նոր խանութներ են հայտնվել նախ Մանչեսթերում, ապա Լոնդոնում: «Brooke Bond» թեյը իր գերազանց որակով անմիջապես գնահատվել է հաճախորդների կողմից, հետևաբար աննախադեպ պահանջարկ է առաջացել:

Որպեսզի իր խանութներին մատակարարվող թեյի խառնուրդը ավելի լավ վերահսկվի, Արթուրը դարձել է Աֆրիկայում, Ցեյլոնում և Հնդկաստանում գտնվող՝ թեյի մի շարք պլանտացիաների սեփականատեր: Շուտով նա պարզել է, որ ճիշտ է թեյը աճեցնել Աֆրիկայի յուրահատուկ եղանակային պայմաններում և Ցեյլոնի փափուկ մուսոնային քամիների տակ, ապա դրանցով ստանալ խառնուրդների հոյակապ բազմազանություն, ինչը բարձր է գնահատվում այդ խմիչքի սիրահարների կողմից ամբողջ աշխարհում: Մշտապես աշխատելով թեյի որակը բարելավելու ուղղությամբ՝ Արթուր Բրուքը միաժամանակ զբաղվել է նաև թեյի նոր տեսակների ստացմամբ: 19րդ դարում շատ բրիտանացիներ նույնիսկ չգիտեին ցեյլոնյան թեյի մասին, քանի որ այն յուրահատուկ էր և հազվադեպ:

Հենց Արթուր Բրուքն է այդ թեյը առաջին անգամ վաճառել իր խանութներում: Տարիների ընթացքում «Brooke Bond»-ը դարձել է թեյ վաճառող առաջատար ընկերություններից մեկը, որը ամբողջ աշխարհում Անգլիային համաշխարհային ճանաչում է բերել՝ դարձնելով այդ երկիրը թեյի արդյունաբերության առաջատար: Հետագայում Արթուր Բրուքն իր ընկերությունը վաճառել է անգլո-հոլանդական «Unilever» կոնցեռնին: Ներկայումս ամբողջ աշխարհում թեյի շուկայի մոտ 20 % -ը պատկանում է այդ կոնցեռնին:

Տարիների ընթացքում, միջազգային փորձի, շարունակական հետազոտությունների և որակի վերահսկման շնորհիվ բնական սև թեյի արտադրությունը շարունակվել է ըստ անգլիական ավանդույթների, իսկ «Brooke Bond»-ի որակի ստանդարտներն էլ ավելի են ամրապնդվել: Հիմա այդ ապրանքանիշի թեյը հատկապես սիրված է և մեծ պահանջարկ ունի Անգլիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում և շատ այլ երկրներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու