Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։
Տեղում պարզվել է, որ ժամը 23։40-ի սահմաններում Լեռնագործների փողոցի 6-րդ շենքի բակում կայանված, 37-ամյա Արկադի Մարտիրոսյանին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան պայթեցման միջոցով վնասել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ Սոթքի ոսկու հանքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում;



















































1
Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
2
Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին
3
100 միլիարդ դոլար կամ «Զանգեզուրի միջանցք»․ Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը»
4
Ողբերգական դեպք. Հակարիի կամրջի ապօրինի անցակետում կնոջ սիրտը ճաքել է, երբ ադրբեջանցիները բացել են մ...
5
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան
