Երևան, 05.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մազկտրիչ. դանակներից, կացիններից ու թրերից մինչև էլեկտրական սարքեր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Էվոլ յուցիայի ընթացքում մարդիկ սկսել են ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Արդյունքում նրանք սկսել են մտածել, թե ինչպես բարելավել արտաքին գեղեցկությունը պահպանող սարքերը։ Սկզբում մարդը դանակներ, կացիններ ու թրեր էր օգտագործում մազերը կտրելու համար, սակայն նման գործիքներ օգտագործելուց հետո սանրվածքը տգեղ տեսք էր ունենում, իսկ գործընթացն ինքնին շատ անհարմար էր։

Այս թերությունները խթան հանդիսացան մազերը կտրելու հատուկ գործիքների ստեղծման համար, մասնավորապես մկրատի և մազկտրիչի: Այդ իրերի հայտնվելով՝ վարսավիրների առաքելությունը, այն է՝ մարդկությանը գեղեցիկ և ոճային դարձնելը, զգալիորեն պարզեցվել է: Ենթադրվում է, որ մազ կտրելու առաջին սարքը հայտնվել է 19-րդ դարի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հեղինակը Լելանդ անունով մի մարդ էր։ Բայց այդ պնդման հակառակորդներ էլ կան։ Ոմանք կարծում են, որ սարքը հայտնվել է արևոտ Իտալիայում, իսկ նրա ստեղծողը եղել է իտալացի ոճաբան Ալբերտո Գոմեսը, որը շատ սիրված էր տեղի «էլիտայի» կողմից։

Առաջին մազկտրիչը եղել է մեխանիկական: Այդ սարքը օգտագործվել է տղամարդկանց և երեխաների մազերը կտրելու համար։ Սարքով հեշտ էր աշխատել և սպասարկել մարդկանց: Միակ բանը, որ անհարմարություն էր պատճառում աշխատանքի ընթացքում, ձեռքերի ցավն էր, որը առաջանում էր մեքենայի բռնակի ինտենսիվ սեղմումից։ Կանանց կարճ սանրվածքների նորաձևության գալուստով մազկտրիչը ընդունելի է դարձել նաև հասարակության գեղեցիկ կեսի վարսահարդարների կողմից: Հիմա էլ որոշ հեռավոր վայրերում, որտեղ կան հոսանքազրկումներ, կամ երկարաժամկետ արշավների ժամանակ դեռ օգտագործվում են ձեռքի մազկտրիչներ:

Քաղաքների և գյուղերի գլոբալ էլեկտրաֆիկացման և վարսահարդարների աշխատանքի որակը բարելավելու, ինչպես նաև հաճախորդների թվի ավելացման արդյունքում ստեղծվել է մազկտրիչ սարքի նոր մոդելը՝ էլեկտրական մազկտրիչը: Պարզ պլաստիկ պատյանում թաքցվել է շարժիչ, որը թույլ է տալիս շեղբերին արագ շարժվել՝ շփվելով միմյանց, իսկ վարպետին՝ կենտրոնանալ միայն սանրվածքի վրա: 1911 թվականին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում երիտասարդ ուսանող Լեո Ջ. Ուոլը, ճշգրիտ գիտություններն ուսումնասիրելու փոխարեն, երազում էր էլեկտրական շարժիչի անհայտ հնարավորությունների մասին։ Այդ եռանդուն երիտասարդ ջենթլմենն առաջինն էր, ով նկատել էր, որ մազ կտրող ձեռքի սարքը թարմացման կարիք ունի: Այսպիսով, երիտասարդ մշակողի փայլուն գաղափարների շնորհիվ ծնվել է մազ կտրելու առաջին էլեկտրամագնիսական մեքենան, որը կոչվում էր «Մոդել 66»:

Այդ մոդելը ամենակարճ ժամանակում հանրաճանաչություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում, այդ սարքը գնել ցանկացողներին վերջ չի եղել: Այդ ժամանակից ի վեր էլեկտրական մազկտրիչ սարքի աշխատանքի սկզբունքը չի փոխվել: Միակ բանը, որ փոխվել է, արտաքին պատյանն է։ Բացի դա, բոլոր տեսակի «չափիչ» վարդակների տեսականին ավելացել է այնքան, որքան պահանջում է ժամանակակից նորաձևությունը: Մարդիկ չեն անտեսել նաև իրենց փոքր «եղբայրներին»։

Մազկտրիչները սկսել են ավելի ու ավելի օգտագործվել կենցաղային նպատակներով: Այդ սարքի օգնությամբ տերերը սկսել են վերափոխել իրենց շներին և խուզել ոչխարների բուրդը։ Արդեն մի ամբողջ դար է, որ մարդիկ օգտագործում են այդ հրաշքը և վայելում դրա պարզությունն ու արդյունավետությունը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել Արցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այրվել է Մարտակերտի Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը Վերջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան. Արտակ ԶաքարյանՊիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատելՓաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի ԱԺ ամբիոնիցԽոշոր ավտովթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Սպասվում է ձյուն և մառախուղ Ուկրաինայում հակամարտության ելքից շատ բան է կախված նաեւ Հարավային Կովկասում. Դմիտրի Տրենին Մեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. Ռամոս Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել Հերթական երկրաշարժը՝ Իրանում երջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան, այդ թվում՝ Արցախում. Արտակ ԶաքարյանԱյլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում. Տիգրան Աբրահամյան Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում Լարսը բաց է Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Հայտնի է, թե ով է երեկ կալանավորված քրեական հեղինակությունը «ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում փետրվարի 4-ինՀամոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր փոխգործակցությանը. Փաշինյանը՝ Շրի Լանկայի վարչապետին Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին Վարդենիսում ավտոտնակ է այրվել, ներսում` ավտոմեքենա ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև Կառավարության նոր որոշումը՝ վարժական հավաքների մասին Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է այցը Չինաստան Ինչո՞ւ է գունատ «հատուկ հնեցված» կոնյակը. «Փաստ»Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Էսկալատորի ամենախոշոր վթարը, «Ֆեյսբուքի» ստեղծումը, ռետինե կրկնակոշիկների գյուտը. «Փաստ»«Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Կարմիր Խաչի միջոցով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ․ Էդուարդ Սպերցյան Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է