Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Դմիտրիի Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում տեղի է ունեցել ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արձանի տեղադրումը նվիրված է մեծ գործչի 101-ամյակին: Հեղինակը Գրիգորի Պուտոցկին է, իսկ նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Արձանի հանդիսավոր բացման պատիվը տրվեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին և հեղինակ, քանդակագործ Գրիգորի Պուտոցկուն:

«Ակադեմիկոսի Սախրովը այն խորհրդանիշ դարձած անհատականություններից է, ով ապրեց հանուն իր գաղափարների , ով մտածեց, որ պետք է ստեղծագործի հանուն ժողովրդի ու հանուն պետականություն կրող ապագայի»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը` հավելելով` նրա մասին խոսում են բոլորը և հիշում ԽՍՀՄ ժողովրդավարական պատգամավորների առաջին համագումարում ունեցած պատմական ելույթը։

Դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանի խոսքով` կրթօջախը Ա. Սախարովի անունը կրում է 1988-89 ուսումնական տարվանից` մանկավարժական խորհրդի նախաձեռնությամբ։

«Նա, լինելով աշխարհի ամենահզոր զենքերից մեկը ստեղծողներից, ոչ թե բռնությունների , այլ խաղաղության կողմնակից էր, այնպիսի խաղաղության, որտեղ բոլոր ազգերը հավասար են իրար»,-ընդգծել է Լ. Գեւորգյանը։

Ըստ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մայոր Ալեքսանդր Վիտալիի Ֆոմինիխի` Ա. Սախարովն իր անունը ոսկե տառերով է գրել համաշխարհային գիտության պատմության մեջ։

«Այսօր բացվում է ակադեմիկոս Սախարովի արձանը, որի անունը կրում է հենց այս դպրոցը: Նա իր կյանքի ընթացքում համոզվել և համոզել է, որ աշխարհի գլխավոր ուղին խաղաղությունն Է»,- նշել է ռուսական բանակի սպան:

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Գրիգորի Պուտոցկու քանդակները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում:

«Հայերը մշակութային ժողովուրդ են։ Նրանք միակ ժողովուրդն են, որ կարողանում են ապրել առանց սահմանների, նրանք տարածված են ամբողջ աշխարհում, և որտեղ ապրում են, նույնիսկ այնտեղ բացում են իրենց մշակութային կենտրոնները: Հայերը պահպանողական ազգ են, և, վերջապես, նրանք են զարդարում աշխարհի ազգերին: Ես հպարտ եմ ,որ իմ քանդակը հենց այսպիսի մշակութային երկրում է վեր խոյանում »,- առանձնանշել է Գ. Պուտոցկին:

Միջոցառմանը ներկա էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Բաքվի հիվանդանոցներից մեկի բակում հայտնաբերել են երեխայի դիԷրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ