Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսել յան հանդիպումը արդեն վաղուց արձանագրված տարածաշրջանային բախման հերթական արձանագրումն էր ու այդ պայքարի հերթական ռաունդը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:

«Այդքան էլ ճիշտ չէ ասել, թե այն Հայաստանի ու Ադրբեջանի մասին էր: Հանդիպումն ավելի շուտ Ռուսաստան-Արևմուտք առճակատման հերթական փաստումն էր: Ասվածի վառ վկայությունն այն է, որ հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ որևէ հղում չկար Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին: Արևմուտքը ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկում է լուծման իր ճանապարհը, ՌԴ-ն՝ իր, որոնք այլևս որևէ կերպ համադրման տեղ չեն կարող ունենալ: Մեծ հաշվով՝ բավականին բարդ իրավիճակ ունենք: Միայն այն, որ արդեն հասել ենք սրման այս աստիճանին, արդեն լրջագույն մարտահրավեր է: Լրջագույն մարտահրավեր է նաև այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում այդ սրումը մեղմելու, մեր շահերն այդ ամենի համատեքստում առաջ տանելու ուղղությամբ, այլ հակառակը՝ այդ գործընթացի սրողն են հանդիսանում»,ասաց փորձագետը:

Ըստ փորձագետի, հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունները բացառապես ներքին լսարանին են ուղղված. «Ներքին լսարանին հանգստացնող թեզեր են առաջ տանում: Հիշենք նույն միջանցքի հետ կապված հայտնի ձևակերպումները: Տերմինը փոխելով՝ ուզում են իրականությունն այլ կերպ մատուցել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Եվ մտահոգիչ կետերը ոչ միայն Արցախին, այլ անմիջականորեն Հայաստանին են առնչվում: Ես առնվազն 3 կետ եմ առանձնացրել, որոնք մեզ համար արդեն շատ լուրջ խնդիրների արձանագրումն են: Կան ձևակերպումներ, որոնք հարցեր են առաջ բերում: Քանի դեռ այդ հարցերի պատասխանները չունենք, չենք կարողանա ունենալ վստահություն, որ մեզ համար շահեկան գործընթացներ կան»:

Առանձնացնելով 3 կետը՝ նա առաջին հերթին անդրադարձավ Արցախին վերաբերող հատվածին. «Բրյուսել յան նախորդ հանդիպմանն առհասարակ Արցախի մասին որևէ անդրադարձ չկար: Իսկ արդեն վերջին հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ Շառլ Միշելը նշում է, որ ինքը բարձրացրել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության հարցերը»: Սա միանգամից մի քանի խնդիր է բերում: Ոչ թե ԼՂ կամ ԼՂՀ, այլ «Ղարաբաղ» եզրույթն ադրբեջանական տերմինաբանություն է: Երկրորդ խնդիրը վերաբերում է «էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովմանը»: Որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, և այս ձևակերպումից չի էլ ենթադրվում, որ խոսվել է այդ մասին: Հակառակը՝ ստացվում է, որ այսօր Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցն այլևս քննարկման առարկա չէ: Այսօր քննարկվում է Ադրբեջանի տարածքում արցախահայության իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրը: Սա այն է, ինչի մասին խոսում էին ՀՀ ԱԺ-ում՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սա այն նշաձողի իջեցումն է, որն արձանագրվեց բրյուսել յան հայտարարության մեջ: Նշվածն այլևս այս իշխանությունների մոտեցումն է: Սա նաև Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 կետերի կյանքի կոչման արձանագրումն է: Ըստ էության, Արցախի հետ կապված բավականին բարդ իրավիճակ ունենք»:

Երկրորդ կետը, որ առանձնացրել է փորձագետը, սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին է: «Հետաքրքիր էր ձևակերպումը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հանձնաժողովների հանդիպումը կազմակերպել միջպետական սահմանին: Սա առաջին հայացքից միգուցե արտառոց չէ: Բայց հիշենք, որ դեռ մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ մայիսի 16-17-ին Մոսկվայում հանդիպում է նախապատրաստվում այդ հարցերով: Հիշենք նաև, որ հենց ռուսական կողմն էր առաջ տանում այս խնդիրը, առաջարկում իր հարթակն ու միջնորդությունը, և ռուսական կողմն էր քարտեզներ տրամադրողը:Հասկանալի է, որ սա ևս հերթական անգամ Ռուսաստանին այս գործընթացներից դուրս թողնելու գործողություն է կամ առնվազն ՌԴ դերակատարությունը նվազեցնելու միտում ունի»,-նկատեց Հերմինե Մխիթարյանը:

Երրորդ խնդրահարույց կետը, ըստ մեր զրուցակցի, կոմունիկացիաների բացմանն է առնչվում. «Թերևս այս առումով իշխանությունները ասելիք ունեն հանրությանը: Այն իշխանությունները, որ բոլորովին վերջերս պնդում էին, թե որևէ կերպ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, որ եթե ստորագրելու ինչոր բան լինի, քննարկելու են: Իրականում Շառլ Միշելի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ կողմերը կոմունիկացիաների վերաբացման հետ կապված որոշակի սկզբունքների շուրջ համաձայնության են եկել: Շատ հետաքրքիր էր ձևակերպումը՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերը միմյանց կապող ճանապարհների հետ, ինչը նորից շատ հարցեր է առաջ բերում: Խոսքն արդյո՞ք Գորիս-Կապան ճանապարհի, թե՞ նաև այլ ճանապարհների մասին է: Կամ արդյո՞ք անկլավներ կոչվածների հարցը կրկին օրակարգում չի եղել: Հարցեր են, որոց պատասխանները իշխանությունը պետք է տա հանրությանը: Այսօր նորից միացյալ Արևմուտքը փորձում է կոմունիկացիաների հարցը ևս իր միջնորդության դաշտ տեղափոխել, իր ներգրավվածությունն այս հարցում ևս առավելագույնի հասցնել»:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ապրիլի սկզբից սկսած հանդիպումների շղթան ցույց է տալիս նաև հետաքրքիր դինամիկա՝ Հայաստանի իշխանությունների մոտեցումների հարցում. «Իրենք արդեն բացահայտ կերպով են ցույց տալիս, որ ավելի շատ հակված են գործընթացները շարունակել արևմտյան կողմի միջնորդությամբ: Շատ հետաքրքիր են վերոնշյալ բախման ներքո Արևմուտքից եկող մեսիջները: Հաշվի առնենք բոլորովին վերջերս ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպանների հայտարարությունները, բացահայտ աջակցությունը իշխանություններին, նաև Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ-ի գագաթաժողովում, մեղադրական մեսիջներն՝ ուղղված ՀԱՊԿ-ին: Այս ամենն արձանագրումն է նրա, որ այսօր առավել քան սրված է Արևմուտք-Ռուսաստան առճակատումը հենց մեր տարածաշրջանում: Այն բավականին սրվել է անմիջականորեն Հայաստանին, Արցախին առնչվող հարցերում, ինչը վտանգավոր է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի համար միշտ առաջնահերթ է եղել արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե մեծ տերությունների շահերի բախման, այլ դրանց համադրման արդյունքում. «Բայց այսօրվա իշխանությունն այդ բախումից փորձում է ինչ-որ դիվիդենտներ շահել, որը որևէ կերպ մեր պետությանը դրական բան չի բերելու»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հանդիպումների նման ինտենսիվությունը ևս վկայում է վերոնշյալ սրման մասին. «Հասկանալի է, որ հապաղելու դեպքում գնդակը Մոսկվայի դաշտում կլինի, այդ դեպքում Մոսկվան է սկսելու նախաձեռնությամբ հանդես գալ: Այս համատեքստում հետաքրքիր էր Շառլ Միշելի հայտարարությունը, որ հաջորդ հանդիպումը սպասվում է հուլիս-օգոստոսին: Այստեղ, կարծում եմ, այնքան էլ ազնիվ չեն ժամկետներ նշելու առումով: Ես առավել քան վստահ եմ, որ նույն ԵՄ միջնորդությամբ շատ ավելի շուտ է լինելու հաջորդ հանդիպումը: Իսկ մինչ հանդիպումը շատ արագ են մտնելու արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իմպլեմենտացիայի փուլ: Առկա շտապողականությունը պայմանավորված է ՌԴ դերակատարությունը նվազագույնի հասցնելու քաղաքականությունը կյանքի կոչելու հետ»:

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ բրյուսել յան վերջին հանդիպումը թերևս ուրվագծեց այն սցենարը, որով շարժվում են ՀՀ իշխանությունները: «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում: Ունենք իրավիճակ, երբ բանակցային սեղանի շուրջ որևէ կողմից որևէ կերպ չի բարձրացվում Արցախի կարգավիճակի հարցը, ինչը ևս արձանագրված փաստ է: Ինչ վերաբերում է ՀՀ-ին ու հայ-ադրբեջանական սպասվող «խաղաղության պայմանագրին», այստեղ էլ հստակ ուրվագծվում է, որ խոսքն Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկբունքների հիման վրա կազմված պայմանագրի ստորագրման մասին է: Եվ արդեն էական չէ՝ այն մոտ ժամանակներում կստորագրվի՞, թե՞ ոչ: Սկզբունքները համաձայնեցնելն արդեն գործի կեսից ավելին է, ինչն այսօր հստակ ուրվագծվում է թե՛ կոմունիկացիաներին առնչվող կետով, թե՛ Արցախի հետ կապված դրույթներով: Բացի այդ, այսօր նաև սահմանագծման, սահմանազատման հարցերն են առաջ քաշվում թուրք- ադրբեջանական օրակարգով»,-ասաց նա՝ հիշեցնելով այն բոլոր վտանգների մասին, որոնց վերաբերյալ նաև փորձագիտական շրջանակները զգուշացնում էին դեռ 5 կետերը հրապարակելուց հետո:

«Նշում էինք, որ որևէ ադեկվատ արձագանք չկա այդ կետերին, ասում նաև, որ այդ կետերը շուտով վերոնշյալ փաստաթղթի հիմքում են դրվելու: Բայց ՀՀ-ից որևէ էական պատասխան չէր տրվում: Այսօր այդ ամենը կյանքի է կոչվում: Բրյուսել յան վերջին հանդիպումը հստակ արձանագրում է, թե ուր է տանում այս իշխանությունների քաղաքականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!