Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյանի կառավարման 4 տարին, երևի թե, Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենասև ու ամենակործանարար ժամանակաշրջաններից մեկը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն խայտառակ պարտությանը, խայտառակ զիջումներին, պետությանն ու պետականությանը հասցված ծանր հարվածներին, հազարավոր զոհերին, այլև գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված ավերումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում:

Եթե 2018 թվականի գարնանը շատերին թվում էր, թե Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքի արտահայտման իրավունքի պաշտպանությունն արմատավորվելու են, ապա որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդպես մտածողները մեծապես սխալվել են, ու մեր երկրում իրականում հակառակն է տեղի ունենում։ Ճիշտ է՝ ամեն հարմար առիթի, հատկապես արտաքին գործընկերների հետ հարաբերվելիս, Փաշինյանը հայտարարում է, թե այսուհետ ժողովրդավարությունը Հայաստանի գլխավոր ուղենիշը կամ բրենդն է, սակայն այդ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը։ Իրականում անցած 4 տարվա ընթացքում դեմոկրատիան հնարավորինս խեղվել է, իսկ ընդդիմությունն ու ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողները՝ բիրտ ճնշումների ենթարկվել։

Փաշինյանի կառավարման ընթացքում մեր քաղաքական մշակույթից հիմնականում դուրս է մղվել քաղաքական երկխոսության, դիսկուրսի, քննարկումների և խնդիրների վեր հանման պրակտիկան։ Հնարավոր է՝ այս իրողությունը գալիս է նրանից, որ իշխանությունների մասնագիտական և մարդկային որակները բավարար չեն, որպեսզի խորամուխ լինեն խնդիրների բովանդակության մեջ, բանավիճեն: Մյուս կողմից՝ եթե հարցերը տեղափոխվեն բովանդակային դաշտ, ապա առավել ցցուն կդառնա, թե ինչպես են Փաշինյանն ու իր թիմակիցները ձախողել երկրի կառավարումը։

Կրկնենք՝ բոլոր ոլորտներում: Փոխարենը, այս իշխանությունները սիրով կիրառում են իրենց սիրելի «գործիքները»՝ ատելության, թշնամանքի սերմանում, «նախկինների» թեմայի ամենօրյա շահարկում, վիրավորանք, հայհոյանք բոլոր ընդդիմադիրների ու պարզապես ընդդիմացողների հասցեին: Բայց սրանք միայն «ծաղիկներն» են. Փաշինյանի առավել սիրելի զբաղմունքը իրավական գործիքակազմի կիրառումն է։ Արդյունքում, իրավապահ և անվտանգային համակարգը, պետության շահերը սպասարկելու և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու փոխարեն, զբաղված է անհեթեթ գործեր կարելով, ծիծաղելի խուզարկություններ իրականացնելով, ռեկորդային թվով բերման ենթարկելով, ձերբակալելով, կալանքը պատժամիջոց դարձնելով, էլ չենք խոսում այն մասին, որ հսկայական ժամանակ ու ռեսուրսներ են ներդնում, ասենք՝ սոցցանցերում մշտադիտարկում անելու և իրենց «թանին թթու ասողների» վրա գործ սարքելու պատրվակ գտնելու համար։

Իշխանությունների կողմից անմիջականորեն ուղղորդվող այսպիսի գործելակերպի արդյունքում է, որ Փաշինյանը քաղաքական հալածյալների մի խոշոր «ինստիտուտ» է ձևավորել։ Ինչո՞ւ է նա այսպես վարվում: Կարծիքները տարբեր են: Օրինակ՝ ոմանք կարծում են, որ Փաշինյանի նման մոտեցումները գալիս են իր վախերից, քանի որ նա վախկոտ է ի բնե, և հետո՝ ուղղակի դողում է վարչապետի աթոռի վրա՝ սարսափելով այն կորցնելու մտքից: Կան նաև այլ տեսակետներ, ի մասնավորի՝ Փաշինյանի բնավորության մի շարք գծեր հաշվի առնելով, այդ թվում՝ հիշաչարությունը, պարզապես չարությունը, քինախնդրությունը և այլն: Էլի շատ պատճառներ են նշվում տարբեր անհատների, մասնագետների կողմից:

Բայց, որն էլ լինի, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Փաշինյանն ավելացնում է քաղաքական բռնաճնշումների դոզան։ Եվ պատահական չէ, որ 2018 թվականից սկսած՝ իրավիճակն ադեկվատ գնահատող մարդիկ և լրատվամիջոցները զգուշացնում էին, որ քաղաքական հետապնդումներն աստիճանաբար դառնալու են ձեռագիր և համատարած բնույթ են ստանալու։ Դրա համար կային ակնհայտ փաստեր: Ժամանակի հետ Փաշինյանն սկսեց իրավապահներին որպես գործիք օգտագործել՝ լուծելու բացառապես իր անձնական ու քաղաքական վրեժը ընդդիմադիր գործիչներից, որոնցից սարսափում էր կամ որոնք իր պլանները կյանքի կոչելու գործում խանգարում էին: ՀՀ երկրորդ նախագահից մինչև ընդդիմադիր պատգամավորներ ու «անցանկալի» համայնքապետեր՝ հարձակումների էին ենթարկվում, թեկուզ ժամանակի ընթացքում պարզվեց, որ բոլոր այդ գործերի գերակշիռ մասը պարզապես փուչիկ էր, արհեստականորեն «շուլալված»: Հիմա արդեն գնալով մեծանում է շրջանակը՝ ընդգրկելով ցուցարարներին ու ակտիվիստներին, սոցցանցերի օգտատերերին։

Մասսայաբար բերման են ենթարկում, խուզարկություններ իրականացնում, ձերբակալում, ոմանց նույնիսկ կալանավորում են։ Բնականաբար, էլի առանձնահատուկ «ուշադրություն» են դարձնում նրանց, ովքեր առանձնահատուկ «վտանգ» են ներկայացնում, խելացի են (սա արդեն ՔՊ-ի խանդի ու նախանձի պատճառն է), ունեն հանրային բավական բարձր վարկանիշ, ինչպես, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը: Եվ սպասելի է, որ այս բռնաճնշումները այսքանով չեն սահմանափակվելու, և եթե մարդիկ կան, ովքեր դեռևս չեն ընկալում, թե որքան լուրջ է այս ամենը, ապա կարող են չկասկածել, որ քաղաքական հետապնդումների հերթը կարող է հասնել յուրաքանչյուրին, քանի որ այս իշխանություններն այս և, ընդհանրապես, որևէ հարցում կարմիր գծեր չունեն։

Ու խնդիրը նույնիսկ անձերը չեն, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ նախ՝ կրկնենք փաշինյանաբար սարքված գրեթե բոլոր գործերը փուչ դուրս եկան, և հետո՝ անօրինական կերպով անազատության մեջ հայտնվածները «դուրս եկան» ավելի ուժեղացած ու հանրային ավելի մեծ ընդունելությամբ: Խնդիրն այն է, որ մեր երկիրը գնում է բռնաճնշումների ճանապարհով, ինչը շատ խոր վերքեր կարող է թողնել մեր պետականության համակարգի վրա։ Մի խոսքով՝ պետությունն է ափսոս:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ