Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրային տիրույթում առկա թեժ քննարկումների կիզակետում հաճախ անտեսվում է մի կարևորագույն թեմա, որն ուղղակի կենսական նշանակություն ունի մեր պետականության համար։ Խոսքը Հայաստանի ժողովրդագրությանն ու այս ուղղությամբ առկա միտումների մասին է: Հայաստանը ծերացող երկրների շարքում է։ Այսինքն, երկրի բնակչությունը շարունակաբար նվազում է, իսկ սա ազդում է նաև երկրի ընդհանուր ներուժի վրա։

Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով, երիտասարդների նվազման ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջին տեղում է։ Այնինչ, երիտասարդները համարվում են յուրաքանչյուր պետության շարժիչ ուժը, իսկ երիտասարդների թվի նվազման հետ նվազում են նաև պետության հնարավորությունները։ Մասնագետների գնահատականների համաձայն, տարիներ անց մի այնպիսի պատկեր կարող ենք ունենալ, որ ծեր մարդկանց քանակը կարող է գերազանցել երիտասարդների քանակին։

Իսկ սա արդեն լուրջ բեռ կարող է դառնալ պետության համար, քանի որ համեմատաբար քիչ թվով երիտասարդ աշխատողների վճարած հարկերի արդյունքում պետությունը պետք է կարողանա հոգալ նրանց թվին մեծապես գերազանցող թոշակառուների սոցիալական ապահովության հարցը։ Իսկ ժողովրդագրական հետընթացի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպես, օրինակ՝ ծնելիության, մահացության, ամուսնության, միգրացիայի ցուցանիշները։ Այս գործոններին գումարվում են նաև պատերազմական վիճակը, սոցիալ-տնտեսական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական մթնոլորտը և այլն։

Երբ Փաշինյանը 4 տարի առաջ իշխանության եկավ, խոստանում էր, թե Հայաստանում տեսնելով իր վարած քաղաքականությունը՝ հայրենադարձությունը նոր թափ է ստանալու, սփուռքահայերը միմյանց հերթ չեն տալու հայրենիքում հաստատվելու համար։ Սակայն այդ ամենը լոկ խոսքերից այնկողմ չանցավ։ Նույնիսկ այն հայտնի սփյուռքահայերը, որոնք Փաշինյանի ղեկավարած շարժմանը հատուկ աջակցելու համար ցուցադրաբար եկան Հայաստան, ոչ միայն չբարեհաճեցին մնալ հայրենիքում, այլև անշարժ գույք էլ ձեռք չբերեցին, ինչպես խոստանում էին, և արագորեն հեռացան արտասահման, չնայած նրանցից ոմանք դեռևս շարունակում են «հայրենասիրական դասեր» տալ Հայաստանում ապրող մարդկանց։ Այսպիսով, հայրենադարձության փոխարեն Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում ևս արտագաղթը, այդ թվում՝ նաև ուղեղների արտահոսքը, շարունակել է մնալ Հայաստանի ժողովրդագրական ամենակարևոր խնդիրներից մեկը։

Մարդիկ շարունակում են հեռանալ սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով, իսկ պատերազմից հետո ավելացել է նաև հուսահատության և Հայաստանում ապագա չտեսնելու գործոնը։ Միաժամանակ, ճիշտ է՝ կառավարությունը ցույց է տալիս, թե ծնելիության խրախուսման ուղղությամբ որոշ քայլեր է կատարում, սակայն դրանք բավարար չեն հստակ ժողովրդագրական արդյունքներ գրանցելու ուղղությամբ, քանի որ ծնելիության ցուցանիշը շարունակում է մնալ ցածր նշաձողի վրա։ Հետևաբար, Փաշինյանի այն խոստումը, թե մինչև 2050 թվականը Հայաստանը 5 մլն բնակչություն է ունենալու, մյուս խոստումների պես մնալու է բաժակաճառերի մատյանում։

Թեպետ, իհարկե, դեռ հույս կա, որ շուտափույթ իշխանափոխություն կլինի, ու իշխանության կգան ուժեր, որոնք ի վիճակի կլինեն երկիրը փաշինյանական ավերակներից ոտքի կանգնեցնել: Ի վեջո, պետք է հաշվի առնել, որ բնական աճի ցուցանիշի կրճատումը նշանակում է՝ երկրի բնակչության նվազման հետ մեկտեղ մեր պետականության թուլացում, թեպետ պետք է նշել, որ Փաշինյանն արդեն իսկ պետականությունից գրեթե բան չի թողել։

Մի խոսքով, եթե ցանկանում ենք հզորացնել մեր պետականությունը, ապա միանշանակ պետք է լուծել ժողովրդագրության և բնակչության թվի ավելացման խնդիրը, որը ազգային անվտանգության նշանակություն ունի։ Այնուամենայնիվ, միայն բնակչության մեխանիկական աճը բավարար չէ, անհրաժեշտ է դրան զուգահեռ քաղաքացիների կյանքի համար բարվոք կենսապայմաններ ստեղծել, բարձրացնել նրանց կրթական և մասնագիտական որակները, նրանց մեջ սերմանել պետականամետ մտածելակերպ և հայրենասիրական ոգի։

Սակայն այս գործոնների կարևորությունն անտեսվում է այս իշխանությունների կողմից։ Եվ պատահական չէ, որ հասարակության մեջ արդեն լուրջ կասկածներ կան այն առումով, թե ինչու են այսպես վարվում մեր երկրի հետ գործող իշխանությունները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

SciRep: с 1980 года слова в песнях упростились, но сделались более гневными Цены на нефть завершили первый квартал уверенным ростом Инспекционный орган: Известны промежуточные результаты контроля производства яиц и рынка сбыта Цены производителей сельхозпродукции в ЕАЭС в феврале выросли на 7,5% Курсы валют в Армении Мхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС Армении МИД России: 102-я база в Армении — единственный гарант суверенитета республики Целью Пашиняна являются власти АрцахаКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: Зеленский Арабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: Байден СК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыски В Индии раскрыли подробности переговоров с главой МИД Украины Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров В Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банков Армения запретила трансляции на своей территории программ Владимира Соловьева Премьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху» Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян Российские власти сообщили об уничтожении 15 целей над Белградом Сурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственности Главы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятся Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» “Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024 Алиеву нужна новая война: обращение российской прессыГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников