Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճից 2022 թ.-ի ջրառի չափաքանակ է սահմանել մինչև 135 մլն խմ-ը՝ առաջարկվող մինչև 170 միլիոն խմ-ի փոխարեն: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Սևանա լճից մինչև 170 մլն խմ ջրառի չափաքանակին: Նորություն չէ, որ ջրառը կատարվում է ոռոգման նպատակով: Բնապահպաններից շատերի համար, կապված եղանակային պայմանների հետ, տարօրինակ է ջրառ իրականացնելու՝ շրջակա միջավայրի նախարարության որոշումը. բավականին ձնառատ ձմեռ ենք ունեցել, հորդառատ անձրևներով գարուն:

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ մասնագետների հետ պարբերական զրույցների ժամանակ կարծիքներ են հնչում, որ այս պահին ջրառի չափաքանակը չպետք է անցնի 56 մլն խմ-ը: «Երբ ամենասկզբում հանձնաժողովը համաձայնություն էր տվել 170 մլն խմ ջրառի չափաքանակին, սա մեր զարմանքն առաջացրեց: Իմ բնապահպան գործընկերները սկսեցին գրել, որ պարզվում է՝ պաշտոնական տեղեկատվության մեջ գրվում է, որ ջրամբարներում ջուր չկա: Սա շատ տարօրինակ ու անհասկանալի վիճակ է: Ինչպե՞ս է ստացվել, որ բավականին ձնառատ ձմռան ու գարնանային այս անձրևոտ եղանակների պարագայում ջրամբարները դատարկ են:

Կարծես թե, կա մի բան, որ մենք չգիտենք, և դա շատ մութ անկյունում է պահված: Այսինքն, մեր ջրամբարների վիճակն այնքան վա՞տ է, որ դրանք ջուր չեն պահում, թե՞ ջուրն օգտագործվում է մեկ այլ նպատակով, ինչի մասին չեն բարձրաձայնում»,-ասում է Ադամյանը: Շեշտում է՝ երբ քաղաքացիներին ու մասնագիտական հանրույթին չեն տրվում հստակ պատասխաններ, հարցերն ավելի են շատանում: Այս համատեքստում հետաքրքիր են այն ահազանգերը, որոնք, ըստ Ադամյանի, ստացվել են գյուղացիներից: «Զանգահարում են մեր գործընկերներին և դժգոհում, որ իրենց կարտոֆիլը մնացել է ջրի տակ, գյուղատնտեսական դաշտերը ջրախեղդ են եղել»,-նշում է մեր զրուցակիցը և հարց ուղղում Սևանա լճի պահպանության հանձնաժողովին և շրջակա միջավայրի նախարարությանը.«Դե, բացատրեք, թե ինչո՞ւ եք նման որոշումներ կայացնում, լավ, այս խայտառակությունը մեր երկրում մինչև ե՞րբ պետք է շարունակվի»:

Ադամյանն ասում է՝ այստեղ դավադրության խնդիր է տեսնում, չի ուզում քաղաքականացնել սա, բայց ամենը տանում է դրան, իսկ գուցե նպատակը գյուղատնտեսական դաշտերին վնաս տա՞լն է: «Խելամիտ պատասխաններ չենք ստանում մեր հարցերին, ինչ-որ թվեր են ներկայացնում նույն ջրամբարների մասով, եզրակացություն էլ անում, թե դրանցում ջուր չկա»,-ընդգծում է բնապահպանը:

Նրա կարծիքով՝ այս պայմաններում, երբ կանգնած ենք ջրի առատության խնդրի առաջ, որոշում են Սևանա լճից նման մեծ քանակությամբ ջուր բաց թողնել, հարց՝ ո՞րն է տրամաբանությունը: Նման իրավիճակում նրան անհանգստացնում է, որ ոլորտի մասնագետներն ուղղակի լռում են:

«Լավ, մեր երկրում չկա՞ն մասնագետներ, որոնք հստակ պատկերացում ունենան, թե կլիմայական այս պայմաններում ջուրն ինչ քանակությամբ, որ ամիսներին պետք է բաց թողնել, հո ուղղակի ծորակ չէ, որ բացես, ջուրը հոսի, հետո փակես: Եվ դա կոչվում է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով, և իրենք իրենց մասնագետ են համարում: Ցրեք այդ հանձնաժողովը»,-ասում է բնապահպանը:

Հիշեցնում է կլիմայական փոփոխությունների մասին, նշում՝ մեզ մոտ լուրջ խնդիրներ են առաջանալու դրանց հետ կապված: «Մասնագետներն ահազանգում են այն մասին, որ Եվրոպայի արևել յան և արևմտյան հատվածներում ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում և տեղումների մեծ քանակություն: Նման իրավիճակում ի՞նչ ենք անում մենք: Կլիմայական այս փոփոխությունների շրջանակում չենք կարողանում մեր ունեցածը պահել, ճիշտ հետևություններ անել, ջրի բացթողման ճիշտ գրաֆիկներ կազմել, խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Մարդիկ իրենց տեղում չեն, իսկ մասնագետների մասով էլ տպավորություն է, որ իրենք շատ հանգիստ հարմարվում են բոլոր ժամանակների կառավարություններին:

Հիմա իրենք հարմարվել են Փաշինյանի կառավարությանը և անում են այն, ինչ իրենց թելադրվում է: Հետո ուզում են լուծել Սևանա լճի խնդիրները: Ինչպե՞ս: Տարիներ առաջ ահազանգում էինք, որ լճից չի կարելի այսքան ջուր բաց թողնել, որովհետև կլիմայական լուրջ փոփոխություններ են սպասվում, և հնարավոր է, որ լիճը ծաղկի: Մեզ պատասխանում էին՝ դուք չափազանցնում եք, մասնագետ չեք, նման բան հնարավոր է, ասենք, հիսուն տարի հետո լինի: Մեր այս ահազանգերից հինգ տարի էլ չանցավ, իրականություն դարձավ այն, ինչի մասին ասում էինք: Բարդ իրավիճակում ենք հայտնվելու, կլիմայական փոփոխությունները, որոնք մեզ սպասվում են հետագայում, անդրադառնալու են գյուղատնտեսության, մարդկանց ապրելակերպի վրա: Հիմա էլ մեր բնական ռեսուրսներն այնպես ենք վատնում, որ հետո ամեն ինչ ուղղակի անկառավարելի կդառնա»,-եզրափակում է Ադամյանը և ընդգծում՝ այս ողջ ինֆորմացիան առաջին հերթին հանրության համար է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն, թե ինչ է կատարվում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)