Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

versia.ru-ն «Արդյո՞ք Ռուսաստանին պետք է ՀԱՊԿ-ն այն տեսքով, որով այն մոտեցել է իր հոբել յանին» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ-ի հոբել յանական գագաթաժողովից դրական սենսացիաներ էին սպասվում: Դրա նախօրեին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էին «խոսել»։

Բայց սենսացիայի փոխարեն սկանդալ է եղել. Ալեքսանդր Լուկաշենկոն, որն իրականում մենակատարի դերում էր գագաթաժողովում, ջարդուփշուր է արել իր գործընկերներին: «Կարելի է վստահորեն ասել, որ ՀԱՊԿ վերջին գագաթաժողովի շրջանակներում գոնե մեկ սենսացիա եղավ, և դա այն փաստի արձանագրումն է, որ Լուկաշենկոյի նախկին բազմաուղղվածությունից հետք էլ չի մնացել։ Նա միանշանակ իր ընտրությունը կատարել է, ինչը, ավաղ, չի կարելի ասել ՀԱՊԿ մյուս անդամների մասին,- իրավիճակը բացատրել է քաղաքագետ Լև Վերշինինը,- նախ՝ Հայաստանի ու Ղազախստանի մասին։ Եթե Երևանի դիրքորոշումը կարելի է բացատրել թյուրիմացությամբ (նույն Սյունիքի մարզի լույսի ներքո), ապա Աստանան ակնհայտորեն ուզում է մեկ հետույքով նստել երկու աթոռի վրա։ Ավելի ճիշտ, նույնիսկ մեկ չինական աթոռի վրա, և հարմարության համար ոտքերը մյուսի՝ ռուսականի վրա դնելով:

Փաստորեն, ՀԱՊԿ-ն իր ներկա վիճակում ընդամենը «մինչ փետրվարի 24-ի» դարաշրջանի բազմաթիվ դրսևորումներից մեկն է, և դա չի կարող այդպես շարունակվել։ Ռուսաստանը, փաստացի, պատերազմում է ողջ Արևմուտքի դեմ և կարիք ունի ամուր, վստահելի դաշնակիցների, հետևաբար, հանուն բարիքների (փող, գազ, բենզին, հովանավորչություն, միգրանտ-աշխատողների ներմուծման քվոտաներ), նախկին բարեկամության փիառի փոխարեն, դաշնակիցները «լիակատար պատրաստակամությամբ» թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին: Այդպես չի կարող լինել, եթե ՀԱՊԿ-ը ընդամենը դեկորացիա է, ուրեմն, այն այլևս պետք չէ»:

Իրականում Զասն ու Խրենինը բոլորովին այլ սենսացիաներ էին ակնարկել։ Առաջին հերթին՝ ավելացնել մասնակից երկրների թիվը։ «Մի քանի տարի հետո,- խոստացել է Խրենինը,- այլևս վեց երկիր չի լինի, կլինեն տասնյակ պետություններ»: Պաշտպանության նախարարը չի հստակեցրել, թե որո՞նք են դրանք, բայց շատերն են հասկացել նրա նուրբ ակնարկը՝ «կազմակերպությունը կընդլայնվի, քանի որ աշխարհակարգը փոխվում է»։ Որտե՞ղ է այն փոխվում հիմա: Ճիշտ է՝ Ուկրաինայում։ Ըստ երևույթին, նրանք սպասում են, որ ՀԱՊԿ կընդունվեն ուկրաինական ձախողված նախագծի ավերակների վրա առաջացած պետությունները՝ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն և այլն։ Եվ այստեղ հեշտ է կռահել, թե կոնկրետ ի՞նչն է սխալ գնացել. Ռուսաստանը անիմաստ սուբյեկտներ արտադրելու նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է և սկսել է ցուլին եղջյուրներից բռնել. «Խերսոնի շրջանը կմտնի Ռուսաստանի կազմ, ինչպես նաև Դոնբասի հանրապետությունները»։ Եվ ահա թե ինչ է ասել Զասը գագաթաժողովի նախօրեին. «Ի վերջո, ՆԱՏՕ-ն միակը չէ, որ ընդլայնվում է։ ՀԱՊԿ-ը կաճի գործընկերների, դիտորդների և անդամների շնորհիվ, և մեր երկրների միջև սեպ խրելու, ինչ-որ պառակտում մտցնելու բոլոր փորձերը ոչնչի չեն հանգեցնի»:

Ըստ ամենայնի, Մինսկում մտադիր են եղել, ինչպես ասում են, այդ օրակարգը ընդհատել, բայց մի փոքր սխալ են հաշվարկել։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի նպատակների և խնդիրների ընկալման անհամապատասխանությունը կարևոր հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետք է նման կազմակերպություն:

Տարբերակ 1. Ռուսաստանին այն պետք չէ, իմաստը քիչ է:

Հունվարին ՀԱՊԿ-ին անդամակցությունը, փաստորեն, փրկեց ղազախական պետականությունը։ Ինչպես գրված է ՀԱՊԿ կանոնադրության մեջ, եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտվի որպես ագրեսիա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ։ Հիշեցնենք, սակայն, որ դաշինքի անդամ երկրների մասնակցությունը այդ ամենին բավականին նոմինալ էր, և Ռուսաստանը միայնակ փրկեց ղազախներին։ Բայց եթե դա այդպես է, ապա ո՞րն է ռուսների օգուտը: Հիմա Ուկրաինայում ՀԱՊԿ երկրների հատուկ ջոկատայիններն ամենևին էլ ավելորդ չէին լինի, օրինակ՝ ղրղըզ լեռնային հրաձիգները։

Ինչո՞ւ միայն ղրղըզները, բելառուսական բանակը կարող է լավ փակել սահմանը Արևմտյան Ուկրաինայում, որի միջով, ինչպես ծակ մաղի միջով, ավելի ու ավելի շատ օտարերկրյա զենքի քարավաններ են անցնում Ուկրաինայի զինված ուժերի համար: Լավ, ռուսների ինչի՞ն է պետք դա։

Տարբերակ 2. Ռուսաստանին այն անհրաժեշտ է՝ հանուն շոուի:

Հանուն դրա էլ, ընդհանրապես, գագաթաժողովին հավաքվեցին, հոբել յանը կրկնակի էր ստացվել։ 1992 թվականի մայիսին ստորագրվել է Հավաքական անվտանգության պայմանագիրը, իսկ 10 տարի անց ծնվել է հենց ՀԱՊԿ-ը՝ միավորելով Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Բայց այդ դաշինքն ունի անհաղթահարելի տարաձայնություններ։ Օրինակ՝ դաշինքը ո՞ւմ կողմը պետք է բռնի անվերջ ծխացող ղրղըզ-տաջիկական հակամարտությունում, նրանք գրեթե պատերազմում են։ ՀԱՊԿ-ը հրաժարվեց պաշտպանել Ղարաբաղը (նույնիսկ Հայաստանի կողմից չճանաչված հանրապետությունը ՀԱՊԿ-ի մաս չէ), բայց ինչպե՞ս հասկանալ, որ դաշինքը չօգնեց Երևանին, երբ հարավային սահմանին՝ Սյունիքում, խնդիրներ առաջացան։ Այո, նաև Մինսկին անցյալ տարի աջակցում էր ոչ թե դաշինքը, այլ Մոսկվան։

Տարբերակ 3. Դա բոլորին է պետք ապագայի համար:

Աստիճանաբար աշխարհում կայունությունը խաթարվում է: Եթե Ռուսաստանին հաջողվի կոտրել Ուկրաինան, ապա դա կդառնա հավաքման կետ Եվրոպայի և նրա սահմաններից դուրս գտնվող մի շարք երկրների համար: Այդ առումով ՀԱՊԿ-ը որոշակի հեռանկարներ ունի։ Ահա ևս մի քանի միտք, որոնք մտորումների տեղիք են տալիս: Կենտրոնական Ասիայի երեք առաջնորդներն էլ իրենց ելույթներում Աֆղանստանում ստեղծված իրավիճակն են անվանել մեր ժամանակի գլխավոր մարտահրավերը, նրանց ընդհանուր առմամբ քիչ է մտահոգում Ուկրաինան, և նրանք կարող են հույս դնել միայն Ռուսաստանի վրա, ինչը հասկանալի է: Կենտրոնական Ասիայում, և ոչ միայն, ռուս-թուրքական դասավորվածության հարցը ևս դժվար է թերագնահատել։ Այսպիսով, դեռ վաղ է ՀԱՊԿ-ը ցրելը, այն անգամ խոստումնալից է թվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package