Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սրտացավ մարդն է տառապում, երբ տեսնում է, թե ինչպես է երկիրը ձեռքից գնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակության մեջ գեներացված ատելությունը, որը գուցե նաև նոր չէ, բայց նոր թափ է ստացել, վստահաբար որևէ տեղ չի չքանա, եթե հենց վաղը երկրում իշխանափոխություն լինի: Գուցե իրավացի են մարդիկ, երբ ասում են` այս առումով մեծ բան չի փոխվի, նոր իշխանությունները հո չեն ասելու` մի ատեք իրար, մենք էլ լսենք ու հնազանդվենք: Այս անգամ էլ փրկությունը ներսից պիտի լինի, երբ կարողանանք համակարծիք չլինելով մեր տան անդամի, հարևանի ու ընկերոջ հետ, լսել նրա կարծիքը, քննարկել, քննադատել, զրույցի վերջում գուցե այդպես էլ չհամաձայնել իրար հետ, բայց դրանից չեն տուժի երկու մարդու հարաբերությունները: Իսկ հիմա իսկական քաոս է, որից դուրս գալու ելքեր բոլորն են փնտրում: ՀՀ վաստակավար արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը նշում է` ատելությունն ու չարախոսությունն արդեն տարիներ շարունակ կա մեր ազգի մեջ:

«Մարդը պետք է ձգտի իրեն փոխել, վերանայել: Եվ ընդհանրապես հասարակության քաղաքացիական դիրքորոշումը պետք է բարձր լինի, հարգանք լինի դեպի պետականությունը, սեր դեպի ազգը, հողն ու ջուրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դեղտրիկյանը: Հավելում է` զրույցներում, հրապարակային ելույթներում, տարբեր առիթներով միշտ այս կարևոր սկզբունքների վրա է ուշադրություն հրավիրում, խոսում այս թեմաների մասին: Հարցնում եմ` իսկ լուծումը համակարգային ու խորքային լուծման մեջ է, թե ամեն մարդ ինքն իր վրա պետք է աշխատի, եզրակացություններ անի իր սխալներից, փորձի փոխվել:

Դերասանն արձագանքում է. «...Եթե կարողանան իրենց փոխել: Մարդն ինչպես ծնվում է, այդպես էլ մնում է, շատ դժվար է փոխվում, այն էլ հասուն տարիքում»: Այս առումով անելիք ունեն մշակույթի գործիչները, մտավորականները, առհասարակ մարդիկ, որոնց ծանրակշիռ ու սթափեցնող խոսքը կարող է ինչոր բան փոխել հանրույթի գիտակցության մեջ: «Գիտակից մարդիկ պետք է անպայման իրենց խոսքն ասեն, շատերը մասնակցում են դիմադրության այս շարժմանը, հավաքներին: Ոմանք այլ դիրքորոշում ունեն, դա էլ արդեն իրենց խղճի գործն է, այս դեպքում ասելիք չկա: Մշակույթի, հասարակության մեջ ճանաչում ու հարգանք վայելող մարդկանց խոսքը պետք է տեղ հասնի, մտավորականն էլ իր խոսքն ասի մեր երկրի համար վճռորոշ այս փուլում, իր դիրքորոշումն ունենա, որովհետև մենք վտանգի առաջ ենք կանգնած: Ունենք մի շատ փոքրիկ հայրենիք, որը չպետք է կորցնենք, սա է ցավը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակամայից վերադառնում ենք 2018 թվական, խոսում հասարակության սխալ ընտրության և դրա հետևանքների մասին: «Այդ ժամանակ ուղղակի սխալ ընտրություն չէր, այլ պարզ իշխանափոխություն, մարդիկ եկան, գրավեցին: Մարդիկ էլ աջակցեցին դրան, իսկ հիմա մենք տեսնում ենք դրա արդյունքները: Չորս տարվա մեջ ինստիտուցիոնալ ինչ օղակներ ունեինք, բոլորն ավերվեցին: Մեր կյանքում փոփոխություններ եղա՞ն, այո, եղան, բայց դեպի վատը և բոլոր հարցերում: Այնպես չէ, որ բան չփոխվեց: Իհարկե, փոխվեց և կտրուկ դեպի վատը:

Ոչ մի նորմալ օղակ չմնաց, ոչինչ չմնաց: Այդ մարդիկ իրենց մեծ մեղքն ունեն, որ մեր երկիրն այսօր այս վիճակում է: Այո, եղան մարդիկ, որոնք գիտակցեցին իրենց սխալը, ընդունեցին այն, մարդն անսխալական չէ, բայց նրանց կողքին նաև մարդիկ կան, որոնք համոզված են, որ դեռ այն ժամանակ ճիշտ են եղել ու ճիշտ ընտրություն կատարել: Դե թող իրենց այդ ճշտի համար էլ տառապեն: Չնայած մենք ենք տառապում, սրտացավ, գիտակից մարդն է տառապում, երբ տեսնում է, թե ինչպես է երկիրը ձեռքից գնում: Մյուսների համար երևի թե ամեն ինչ` հայրենիք, հող ու ջուր, արդեն մեկ է»,-եզրափակում է Արա Դեղտրիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ