Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Էլեկտրական մանղալ. երբ հնարավոր չէ դուրս գալ «մաքուր օդ». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շշի՝ շամփուրի վրա հավասարաչափ խորոված ոսկեգույն կեղևով միսը սննդարար և համեղ ուտեստ է: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ հնարավոր է նման խորոված պատրաստելու և ճաշակելու համար «մաքուր օդ» դուրս գալ կամ սեփական բակում փայտ վառել: Խորովածի պատրաստման՝ էլեկտրականությամբ աշխատող մինի մանղալները (կամ՝ թոնիրները, ինչպես ցանկանաք) առաջին անգամ հայտնվել են մոտ 50 տարի առաջ:

Ընկերությունը, որը դարձել է նման խոհանոցային սարքի ստեղծողը, Ուկրաինայի «Տավրիա» գործարանն է: Մսով բեռնված ուղղահայց դիրքով շշերով էլեկտրամանղալը կարող է 40 րոպեում միանգամից մոտ 1,2 կգ թարմ միս խորովել: Առաջին էլեկտրական մանղալի առավելագույն հզորությունը կազմել է ժամում 1,25 կՎտ, իսկ ջերմաստիճանի ռեժիմը հնարավոր է եղել հասցնել մոտ 700 աստիճանի: Նման ցուցանիշով միսը խորովվում է հավասարաչափ, և էլեկտրականությամբ ստացված խորովածը արտաքինից պատվում է գեղեցիկ ոսկեդարչնագույն կեղևով:

Այդ սարքի մեջ խորոված բանջարեղենը ևս ստացվում է փխրուն և շատ ախորժելի: Էլեկտրամանղալի ներսում նման բարձր ջերմաստիճան ստացվում է կվարցային խողովակի շնորհիվ, որի մեջ շիկացման վոլֆրամի գալարաթել է: Ինչպես գիտեք, վոլֆրամը կարող է դիմանալ մինչև 1000 աստիճանի տաքացման: Սակայն վոլֆրամե մետաղագալարի արժեքը զգալի է, ուստի սարքի ջեռուցման տարրը փոխարինելը ժամանակին մեծ գումար է կազմել: Էլեկտրամանղալի ջեռուցման տարրի շուրջ կարող է միաժամանակ պտտվել 6 շիշ, որոնք տեղաշարժվում են էլեկտրական սարքի ներսում տեղադրված հատուկ շարժիչի շնորհիվ:

Խորովածը պատրաստ լինելու դեպքում հեշտությամբ հնարավոր է հանել շշերը, ապա և, անհրաժեշտության դեպքում նոր շշեր տեղադրել: Հին էլեկտրական մանղալները հագեցած են եղել նաև ջերմաստիճանի մեխանիկական կարգավորիչով, որը հնարավորություն էր տալիս խորովել ոչ միայն հյութալի և անուշաբույր միս, այլ նաև բանջարեղեն, սունկ և ջերմամշակման կարիք ունեցող այլ մթերք: Նման սարքում կարելի է պատրաստել քյաբաբ, ընդ որում՝ այն նույն համն է ունենում, ինչ ածուխների վրա պատրաստված ավանդական ուտեստը: Եղել են նաև էլեկտրամանղալների այնպիսի մոդելներ, որոնցում ներկառուցված է եղել շշերի լուսավորության համակարգ՝ խորովածի պատրաստվածության աստիճանը աչքով տեսնելու համար: Էլեկտրամանղալի ամենահետաքրքիր հատկությունն այն է, որ այդ սարքը ունի համեմատաբար փոքր չափսեր և քաշ: Այն հնարավոր է պահել անգամ պահարանում և միայն անհրաժեշտության դեպքում հանել:

Եթե խոսենք էլեկտրամանղալների թերությունների մասին, ապա առաջին հերթին պետք է նշել շիկացման գալարաթելի շուտ շարքից դուրս գալը։ Մշտական տաքացումից նման պարույրը՝ կոլբայի հետ միասին, պահանջում է փոխարինում, չկա նաև պաշտպանություն սարքավորումների էլեկտրոնային մաս գոլորշիների ներթափանցումից: Բացի դա, մանղալի կորպուսը պատրաստվում է չժանգոտվող պողպատից, ինչը լավ չի պահպանում ջերմությունը: Ուստի պատրաստի խորովածը անհրաժեշտ է անմիջապես մատուցել, որպեսզի կարողանաք ուտել դեռ տաք վիճակում: Ներկայումս ժամանակակից տեխնոլոգիաներն ու գյուտերը թույլ են տալիս ցանկացած պահի վայելել հյութալի խորոված, քանի որ ստեղծված նյութերը հիանալի կերպով պահում են ջերմաստիճանը նույն մակարդակի վրա:

Կերամիկա, հաստ պատերով պողպատ, ոչ կպչուն ծածկույթ. այս ամենը պարզեցրել և հեշտացրել է էլեկտրասարքերի օգտագործումը և տալիս է միայն դրական հույզեր: Ներկայումս նման էլեկտրասարքեր գնելը շատ թանկ հաճույք չի համարվում, այն թույլ է տալիս համեղ և հագեցած սնունդ պատրաստել ամբողջ ընտանիքի և հյուրերի համար: Հարկ է նշել, որ ժամանակակից էլեկտրական սարքերը խորոված են պատրաստում նախկինից երկու անգամ արագ, ինչն անվիճելի առավելություն է ցանկացած տնային տնտեսուհու համար: Բայց, ինչպես ասում են, փայտի կրակի վրա արված խորովածը... ուրիշ է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Польша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности