Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


35 դոլարանոց լոգոն, «էժան» Մայքլ Ջորդանն ու սպորտային կոշիկների ահռելի հաջողությունները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Nike ընկերությունը հիմնադրվել է ոչ այնքան վաղուց՝ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ՝ Ֆիլ Նայթի կողմից: Սկզբնապես ընկերության անվանումը հնչում էր որպես «Blue ribbon» (կապույտ ժապավեն), իսկ ուղղվածությունը ճապոնական սպորտային կոշիկների` «վագրերի» վաճառքն էր: Որոշ ժամանակ անց Նայթի ընկերությունը սկսել է արտադրել մարզակոշիկների իր սեփական մոդելները: Իր գործընկերներից մեկի առաջարկով Նայթը որոշում է իր արտադրանքը անվանակոչել հաղթանակի հունական աստվածուհի Նիկեի անունով: Պորտլանդի գեղարվեստի դպրոցում սովորող մի ուսանողի կողմից ստեղծվել է Nike-ի լոգոտիպը (ընդամենը՝ չորս տառ) և թևերով նշանը, որի համար ընկերությունը ուսանողին վճարել է 35 դոլար:

Ընկերությունը կարողացել է մուտք գործել բիզնեսի լայն ասպարեզ մի քանի տարի անց՝ շուկայի համար համառ պայքարում հաղթելուց հետո: Քանի որ ինքը՝ Նայթը, սիրողական վազորդ էր, արագորեն է հասկացել, որ օդում սավառնում է առողջ ապրելակերպի, առաջին հերթին՝ հենց առողջարար վազքի բումը, և շուտով հատուկ վազքի համար նախատեսված սպորտային կոշիկների մեծ պահանջարկ կառաջանա: Եվ նա որոշում է իր սովորական առավոտյան վազքի ժամանակ փորձարկել Ռուդիի օդային կոշիկները (օդային տակդիրով կոշիկ, որը ամորտիզացնում է ոտքի կոշտ հարվածները գետնին, և որը Ֆրանկ Ռուդին ստեղծել էր Բոբ Բոգերտի հետ միասին հատուկ վազքի համար): Այդ կոշիկի օդային ներդիրը իրենից ներկայացնում էր բարակ պատերով պոլիուրեթանային օդային պարկ:

Նայթը անմիջապես գնահատել է այդ կոշիկների հնարավորությունները: Նրա եզրակացությունն այն էր, որ քանի դեռ սպորտային կոշիկների մեջ օդ կա, զգացողությունը հիանալի է: Այս գաղափարի եկամտաբերությունը ստուգելու համար Նայթը Ռուդիի հետ կնքել է վեց ամսվա պայմանագիր, սակայն իր մտքում Նայթը եկել էր եզրակացության, որ օդային բարձիկներով սպորտային կոշիկները անիրագործելի են: Իհարկե, դրանք ոտքը պահպանում են գետնի հետ շփումից, բայց երբ շփվում է, տեղի է ունենում նաև օդի տաքացում, ինչն էլ սպորտային կոշիկները անհարմար է դարձնում, և արդյունքում ոտքերի վրա կոշտուկներ են հայտնվում: Նայթը առաջարկել է փչովի ներդիր պատրաստել և այն տեղադրել ոտքի և սովորական ներդիրի միջև: Արդյունքը որոշակիորեն ավելի լավ էր, և նրանք սկսել են դրանց սերիական արտադրությունը: Նոր սպորտային կոշիկներին տրվել է «Tailwind» անվանումը (համընթաց քամի), և դրանք մտել են Nike-ի պատմության մեջ:

Երբ «Tailwind»-ը հայտնվել է վաճառքում, գնի հետ կապված խնդիր է առաջացել, քանի որ մեկ զույգ սպորտային կոշիկի գինը կազմել է 50 դոլար, որը ավելի թանկ էր, քան մրցակիցների սպորտային կոշիկները: Բացի այդ, չափազանց թանկ ներդիրները արագորեն դուրս էին գալիս շարքից, և դա բարկացնում էր գնորդներին: Այնուամենայնիվ, այդ սպորտային կոշիկների առավելությունները անմիջապես գնահատվել են մասնագետների կողմից: Ժամանակի ընթացքում հաջողվել է նաև ազատվել կոշիկների շատ թերություններից: 1984 թվականի օգոստոսին սպորտային կոշիկների գովազդի նպատակով պայմանագիր է ստորագրվել Մայքլ Ջորդանի հետ: Ճիշտն ասած, Նայթը այդ երիտասարդ բասկետբոլիստի հետ պայմանագիր կնքել էր ուղղակի գումար խնայելու համար, քանի որ հայտնիների հետ պայմանագիրը թանկ կնստեր ընկերության վրա: Ընկերությունը սպորտային կոշիկների գովազդային արշավի համար ընտրել էր գունային հատուկ սխեմա՝ սևի և կարմիրի համադրություն:

Նման ակնհայտ և աչք ծակող ձևավորումը դժգոհություն էր առաջացրել NBA-ի խոսնակ Դևիդ Շտերնի մոտ, որը սպառնում էր Ջորդանին տուգանել 1000 ԱՄՆ դոլարով, եթե նա չդադարեցնի այնպիսի սպորտային կոշիկներ հագնել, որոնք խախտում էին թիմի ընդունված հանդերձանքի ձևը: Այնուամենայնիվ, դա չէր վախեցնում Ջորդանին, քանի որ խաղի ընթացքում նրա ոտքերին Nike սպորտային կոշիկներ էին: Ջորդանի հանրահայտությանը զուգընթաց ավելացել է Nike սպորտային կոշիկների վաճառքը: Իհարկե, Nike սպորտային կոշիկների պատմությունը դրանով չի ավարտվել, և ներկայումս էլ կարելի է տեսնել, թե ինչպես է Nike-ը մշակում և ստեղծում սպորտային կոշիկների նորանոր մոդելներ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении