Երևան, 28.Հունիս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կենդանի է սպունգը, և ի՞նչ նյութերից են պատրաստում արհեստական սպունգը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ մարդը մաքրասեր արարած է և միշտ չէ, որ պատրաստ է եղել վեց ամիս սպասել, որ վրայից երեք միլիմետրանոց ցեխի շերտը ինքնուրույն թափվի, ինչպես կարծում են շատերը, հայտնաբերվել է հնագետների կողմից: Մեզնից 4000 տարի առաջվա ժամանակներին վերագրվող կավե տախտակներն են վկայում մարմնի մաքրման առաջին ընթացակարգերի մասին: Այդ գործընթացը ներառել է մարմնի կեղտը քերելը փայտե կամ բրոնզե քերիչներով: Բայց դա հարուստ քաղաքացիների համար է եղել: Աղքատներին մնացել են գետը, նրա ավազն ու մոխիրը:

Հին հռոմեացիներն ու հույները մանգաղաձև քերիչներով են քերել մարմնի կեղտը: Այն կոչվում էր «ստրիգել»: Դրանք պատրաստվում էին փայտից, մետաղներից և նույնիսկ կոկորդիլոսի ատամներից: Իսկ հին Եգիպտոսում կանայք հավաքվել են մեկ սենյակում և միմյանց մարմիններին քսել Նեղոսից հանված կավը: Հետո կավը լվացել են տաք ջրով, իսկ ստրուկները կլոր քարերով հղկել են տիկինների մարմինը: Այդ ամենն ավարտվել է կոկոսի կամ արմավենու յուղով մերսմամբ: Որոշ ժամանակ անց՝ միջնադարում, Ասիայում և ավելի հյուսիս՝ Եվրոպայում, մարմինը լվանալը սկսել են համարել մեղք, իսկ լողանալը դարձել է հազվադեպ երևույթ:

Իսկ ահա Միջերկրածովյան տարածաշրջանի բնակիչները լողանալու նպատակով օգտագործել են բնական սպունգ: Հետո Կոլումբոսը, կարտոֆիլից բացի, Եվրոպա է բերել նաև կարիբյան սպունգը, որը եղել է ավելի կոշտ և ավելի հարմար է եղել լոգանքի համար, քան միջերկրածովյան սպունգը: Ծովային սպունգները բազմաբջիջ ծովային կենդանիներ են, որոնք ապրում են ծովի հատակին անշարժ կպած և տարածված են ամենուր: Նրանք չունեն օրգաններ և հյուսվածքներ, դրանց ֆունկցիան կատարում են առանձին բջիջները: Սպունգների մարմինը սովորաբար պինդ է ներսում առկա կալցիումի և սիլիցիումի միացությունների հետ կապված, բայց կա նրանց երկու տեսակ, որոնք մարդիկ հնուց օգտագործել են իրենց փափկության շնորհիվ:

Հնուց այս փափուկ սպունգները մարդիկ օգտագործել են որպես սաղավարտի տակդիր, ջրի տեղափոխման անոթ, ջրի ֆիլտր և, իհարկե, որպես լոգարանային սպունգ: Ներկայումս էլ այդ ծովային սպունգները օգտագործվում են, բայց միայն բժշկության մեջ: 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբը բնութագրվում է լվացքի և լոգանքի պարագաների ծաղկմամբ: Լոգանքի սպունգներ սկսել են պատրաստել կանեփից: 30-ականներին հայտնագործվել է պարոլինը, որի համար անմիջապես գտել են գործնական կիրառություն՝ որպես լոգանքի սպունգ: Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սպունգներ սկսել են պատրաստել կաուչուկից՝ ընդօրինակելով բնական սպունգի ծակոտիները: Մեր ժամանակներում մեքսիկական ագավայի մանրաթելերից են սպունգ պատրաստում: Մեկ այլ սովորական նյութ է լուֆան:

Այն նաև կոչվում է կուշ, վիետնամական դդում, չինական բամիա (Lagenaria siceraria): Սա դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Luffa ցեղին պատկանող միամյա մշակաբույս է։ Կան դրա բազմաթիվ տեսակներ: Այս բույսի հասուն պտուղների պտղամիսը թելոտ է, ամուր, և այդ տեսակի պտուղները սննդի օգտագործման մեջ պիտանի չեն։ Պտղի ներսը ցանցանման է, պտղացանցն օգտագործվում է բժշկության մեջ։ Հասուն պտուղը վերամշակելուց հետո օգտագործում են որպես սպունգ՝ լողանալու համար: Լյուֆայի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղից երկու հազար տարի առաջ այն տեղափոխվել է Չինաստան։

Կան նաև բուսական սպունգների այլ տեսակներ: Սիսալ - սպունգը պատրաստվում է ագավայի տերևներից: Սա բավականին ամուր և կոպիտ նյութ է և մի փոքր կոպիտ է ամենօրյա օգտագործման համար: Ռամի-սպունգը պատրաստվում է ճապոնական եղինջից: Իր մանրաթելերի ծակոտկենության պատճառով ճապոնացի արհեստավորները հիանալի կերպով հարմարեցրել են այս բույսը լոգարանային սպունգ ստանալու համար: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ներկայումս լոգարաններում հիմնականում օգտագործվում են սինթետիկ նյութերից պատրաստված տարատեսակ սպունգները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԻՆ-ը զգուշացնում է Նիկոլը խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ. Արտակ Զաքարյան«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԼարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազամատակարարումը դադարեցվելու է Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին Այս պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվումՄատենադարանում հուզվել էի. Արմինկան պատմել է իր և որդու երկխոսության մասին Պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին Նպատակ ունենք ժամկետային զինծառայողներին հանել ՊԲ առաջնագծից․ Սահակ Սահակյան «Շտապօգնություն» սերիալի աստղը խեղդվել է գետում Մոտ օրերս կքննարկենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը․ Ալեն ՍիմոնյանՌԴ ԱԳՆ-ն արգելել է Բայդենի կնոջ և դստեր մուտքը Ռուսաստան ՌԴ ՊՆ-ն` Կրեմենչուկի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին Բաքուն պատասխանեց Փաշինյանին Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Վթարային ջրանջատումներ Երևանի 3 վարչական շրջանների, ՀՀ մարզերի մի շարք հասցեներում Էդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըԲերձորը հանձնելով՝ Փաշինյանը հիմք է դնում Արցախի հետագա հայաթափմանը. Վահե Գասպարյան ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին կայացել է Զելենսկի-Ստոլտենբերգ հեռախոսազրույց Կարի մեքենան հայտնագործվել է Զինգերից դեռ շատ առաջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ» Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկմանԱդրբեջանցիները խեղաթյուրում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի պատմությունը. «Փաստ» «Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ» 44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն». «Փաստ»«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարՈսկին թույլ կերպով թանկանում է «Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»Թուրքիան Ուկրաինային անհատույց 3 Bayraktar TB2 անօդաչու կնվիրի Խոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին Նավթը թանկանում է Որտե՞ղ պետք է փնտրել հայրենադավության սոցիալ-հոգեբանական արմատները...«Փաստ»Նման տիեզերական խայտառակություն չի եղել ո´չ միջնադարում, ո´չ հին աշխարհում, ոչ էլ նախնադարում. Արտակ Զաքարյան «Դիվանագիտական դաշտում օբյեկտ ենք, որին պարզապես տեղեկացնում են իր ճակատագրի մասին». «Փաստ»Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը. Զելենսկի Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Երբ դու անգործության ես մատնված...«Փաստ»Նոր սպառնալիք Սյունիքի նկատմամբ․ ինչ հետևանք կունենա, եթե Ադրբեջանը փոխի «Լաչինի միջանցքի» երթուղին Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը «Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ Գամպերի գավաթի խաղում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել. «Փաստ»«Այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց». «Փաստ»Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»