Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ կենդանի է սպունգը, և ի՞նչ նյութերից են պատրաստում արհեստական սպունգը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ մարդը մաքրասեր արարած է և միշտ չէ, որ պատրաստ է եղել վեց ամիս սպասել, որ վրայից երեք միլիմետրանոց ցեխի շերտը ինքնուրույն թափվի, ինչպես կարծում են շատերը, հայտնաբերվել է հնագետների կողմից: Մեզնից 4000 տարի առաջվա ժամանակներին վերագրվող կավե տախտակներն են վկայում մարմնի մաքրման առաջին ընթացակարգերի մասին: Այդ գործընթացը ներառել է մարմնի կեղտը քերելը փայտե կամ բրոնզե քերիչներով: Բայց դա հարուստ քաղաքացիների համար է եղել: Աղքատներին մնացել են գետը, նրա ավազն ու մոխիրը:

Հին հռոմեացիներն ու հույները մանգաղաձև քերիչներով են քերել մարմնի կեղտը: Այն կոչվում էր «ստրիգել»: Դրանք պատրաստվում էին փայտից, մետաղներից և նույնիսկ կոկորդիլոսի ատամներից: Իսկ հին Եգիպտոսում կանայք հավաքվել են մեկ սենյակում և միմյանց մարմիններին քսել Նեղոսից հանված կավը: Հետո կավը լվացել են տաք ջրով, իսկ ստրուկները կլոր քարերով հղկել են տիկինների մարմինը: Այդ ամենն ավարտվել է կոկոսի կամ արմավենու յուղով մերսմամբ: Որոշ ժամանակ անց՝ միջնադարում, Ասիայում և ավելի հյուսիս՝ Եվրոպայում, մարմինը լվանալը սկսել են համարել մեղք, իսկ լողանալը դարձել է հազվադեպ երևույթ:

Իսկ ահա Միջերկրածովյան տարածաշրջանի բնակիչները լողանալու նպատակով օգտագործել են բնական սպունգ: Հետո Կոլումբոսը, կարտոֆիլից բացի, Եվրոպա է բերել նաև կարիբյան սպունգը, որը եղել է ավելի կոշտ և ավելի հարմար է եղել լոգանքի համար, քան միջերկրածովյան սպունգը: Ծովային սպունգները բազմաբջիջ ծովային կենդանիներ են, որոնք ապրում են ծովի հատակին անշարժ կպած և տարածված են ամենուր: Նրանք չունեն օրգաններ և հյուսվածքներ, դրանց ֆունկցիան կատարում են առանձին բջիջները: Սպունգների մարմինը սովորաբար պինդ է ներսում առկա կալցիումի և սիլիցիումի միացությունների հետ կապված, բայց կա նրանց երկու տեսակ, որոնք մարդիկ հնուց օգտագործել են իրենց փափկության շնորհիվ:

Հնուց այս փափուկ սպունգները մարդիկ օգտագործել են որպես սաղավարտի տակդիր, ջրի տեղափոխման անոթ, ջրի ֆիլտր և, իհարկե, որպես լոգարանային սպունգ: Ներկայումս էլ այդ ծովային սպունգները օգտագործվում են, բայց միայն բժշկության մեջ: 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբը բնութագրվում է լվացքի և լոգանքի պարագաների ծաղկմամբ: Լոգանքի սպունգներ սկսել են պատրաստել կանեփից: 30-ականներին հայտնագործվել է պարոլինը, որի համար անմիջապես գտել են գործնական կիրառություն՝ որպես լոգանքի սպունգ: Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սպունգներ սկսել են պատրաստել կաուչուկից՝ ընդօրինակելով բնական սպունգի ծակոտիները: Մեր ժամանակներում մեքսիկական ագավայի մանրաթելերից են սպունգ պատրաստում: Մեկ այլ սովորական նյութ է լուֆան:

Այն նաև կոչվում է կուշ, վիետնամական դդում, չինական բամիա (Lagenaria siceraria): Սա դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Luffa ցեղին պատկանող միամյա մշակաբույս է։ Կան դրա բազմաթիվ տեսակներ: Այս բույսի հասուն պտուղների պտղամիսը թելոտ է, ամուր, և այդ տեսակի պտուղները սննդի օգտագործման մեջ պիտանի չեն։ Պտղի ներսը ցանցանման է, պտղացանցն օգտագործվում է բժշկության մեջ։ Հասուն պտուղը վերամշակելուց հետո օգտագործում են որպես սպունգ՝ լողանալու համար: Լյուֆայի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղից երկու հազար տարի առաջ այն տեղափոխվել է Չինաստան։

Կան նաև բուսական սպունգների այլ տեսակներ: Սիսալ - սպունգը պատրաստվում է ագավայի տերևներից: Սա բավականին ամուր և կոպիտ նյութ է և մի փոքր կոպիտ է ամենօրյա օգտագործման համար: Ռամի-սպունգը պատրաստվում է ճապոնական եղինջից: Իր մանրաթելերի ծակոտկենության պատճառով ճապոնացի արհեստավորները հիանալի կերպով հարմարեցրել են այս բույսը լոգարանային սպունգ ստանալու համար: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ներկայումս լոգարաններում հիմնականում օգտագործվում են սինթետիկ նյութերից պատրաստված տարատեսակ սպունգները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Польша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности