Երևան, 28.Հունիս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանությո՞ւն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ է ժողովրդավարությունը, ե՞րբ է առաջացել այդ գաղափարը, երևույթը, սկզբունքը, ինչպես կուզեք: Տարբեր մարդիկ ժողովրդավարությունը տարբեր կերպ են ընկալում: Ներկայումս ժողովրդավարության տակ հասկացվում է ժողովրդական կառավարում: Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով. առաջնորդների նշանակում, որը տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով, ժողովուրդը լեգիտիմ իշխանության միակ աղբյուրն է, և հասարակությունը, հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության, իրականացնում է ինքնակառավարում: Սակայն բանն այն է, որ անգամ Վիքիպեդիայում ժողովրդի (demos) սահմանումը հետևյալն է. ազատ քաղաքացիներ, ովքեր ունեն ստրուկներ:

Հարց է ծագում, թե ո՞ւմ համար է այդ դեպքում ժողովրդավարությունը, եթե այն վերաբերում է միայն մի խավի: Իսկ ըստ Բրոքհաուզի բառարանի, ժողովրդավարության սահմանումը անգամ ծիծաղելի է հնչում. «Ժողովրդավարությունը քաղաքական կացության այն ձևն է, որտեղ հասարակության կամ պետության կամքը թելադրված է ամբողջ ժողովրդի կամքով»: Բանն այն է, որ անհնար է համաձայնել այդ սահմանմանը: Ըստ ականավոր փիլիսոփա Կարլ Պոպպերի, կա կառավարման երկու ձև, մեկը՝ երբ կառավարողները հեռացվում են կառավարումից առանց արյունահեղության, և երկրորդը՝ երբ առանց արյուն թափելու դա հնարավոր չէ: Եվ այստեղ առաջինը ժողովրդավարությունն է, իսկ երկրորդը՝ բռնապետությունը:

Եթե հարցը այդպես է դրվում, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ամենաժողովրդավարական երկրներից է, քանի որ Պուտինը փոխարինել է Ելցինին առանց արյուն թափելու: Ըստ այս փիլիսոփայական մտքի, կարևոր չէ, թե ինչ քանակի մարդիկ են մասնակցել նման գործընթացին: Իհարկե, միամտություն կլինի մտածել, որ մեր մասնակցությունը կամ չմասնակցելը ընտրություններում կարող է էական որևէ բան փոխել, բանն այն է, որ բոլոր կուսակցություններն ընդամենը «ժողովրդավարություն» են խաղում: Պատմականորեն առաջինը հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունն է եղել։

Այն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում, որի որոշակի տարրերն առկա են եղել նաև միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններում, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։

Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 անձը, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրովի էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում էլ է եղել փիլիսոփայական մտորումների առարկա:

Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Նա նաև պնդել է, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնության։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է, որոնք ցանկանում են բավարարել իրենց անձնական շահերը։ Նա ևս նշել է, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության կատարյալ խեղաթյուրման։ Այսինքն, ստացվում է, որ ժողովրդավարություն, որպես այդպիսին, չի եղել ու ներկայումս էլ չկա… Ինչը, ի դեպ, հաստատվում է ներկայիս տարբեր գործընթացներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջին Buissup Hackathon-ը՝ հուլիսի 9-10-ին. միջոցառումը կանցնի միաժամանակ 4 քաղաքումԱԻՆ-ը զգուշացնում է Նիկոլը խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ. Արտակ Զաքարյան«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարԼարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազամատակարարումը դադարեցվելու է Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին Այս պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվումՄատենադարանում հուզվել էի. Արմինկան պատմել է իր և որդու երկխոսության մասին Պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին Նպատակ ունենք ժամկետային զինծառայողներին հանել ՊԲ առաջնագծից․ Սահակ Սահակյան «Շտապօգնություն» սերիալի աստղը խեղդվել է գետում Մոտ օրերս կքննարկենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը․ Ալեն ՍիմոնյանՌԴ ԱԳՆ-ն արգելել է Բայդենի կնոջ և դստեր մուտքը Ռուսաստան ՌԴ ՊՆ-ն` Կրեմենչուկի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին Բաքուն պատասխանեց Փաշինյանին Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Վթարային ջրանջատումներ Երևանի 3 վարչական շրջանների, ՀՀ մարզերի մի շարք հասցեներում Էդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցըԲերձորը հանձնելով՝ Փաշինյանը հիմք է դնում Արցախի հետագա հայաթափմանը. Վահե Գասպարյան ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին կայացել է Զելենսկի-Ստոլտենբերգ հեռախոսազրույց Կարի մեքենան հայտնագործվել է Զինգերից դեռ շատ առաջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ» Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկմանԱդրբեջանցիները խեղաթյուրում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի պատմությունը. «Փաստ» «Ժողովրդական դիվանագիտություն»՝ փողո՞վ. հակառուսական ու հակահայկական «խաղեր». «Փաստ» 44–օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր հուզիչ ելույթը ԱԺ–ում«Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն». «Փաստ»«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համարՈսկին թույլ կերպով թանկանում է «Ես ինձ խաբելով ապրում եմ». 18-ամյա Էդգարի մայրիկի համար «միակ տեղը» մնացել է Եռաբլուրը. «Փաստ»Թուրքիան Ուկրաինային անհատույց 3 Bayraktar TB2 անօդաչու կնվիրի Խոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին Նավթը թանկանում է Որտե՞ղ պետք է փնտրել հայրենադավության սոցիալ-հոգեբանական արմատները...«Փաստ»Նման տիեզերական խայտառակություն չի եղել ո´չ միջնադարում, ո´չ հին աշխարհում, ոչ էլ նախնադարում. Արտակ Զաքարյան «Դիվանագիտական դաշտում օբյեկտ ենք, որին պարզապես տեղեկացնում են իր ճակատագրի մասին». «Փաստ»Ռուսաստանը դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը. Զելենսկի Քաղաքապետարանը քանդել է Երիտասարդական մետրոյին հարակից սրճարանը Երբ դու անգործության ես մատնված...«Փաստ»Նոր սպառնալիք Սյունիքի նկատմամբ․ ինչ հետևանք կունենա, եթե Ադրբեջանը փոխի «Լաչինի միջանցքի» երթուղին Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը «Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ Գամպերի գավաթի խաղում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել. «Փաստ»«Այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց». «Փաստ»Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»