Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ներդրումները կարևոր չեն, կարևորը՝ սենսացիան անպակաս լինի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր մամուլում անդրադարձ է եղել գործարար Նարեկ Նալբանդյանին։

Չէ, չեն գրել, որ Գեղարքունիքի մարզում մեկ միլիարդ դոլարից ավելի ներդրումային ծրագիր է իրականացնում, որի առաջին տրանշը՝ 300 մլն դոլարի չափով, արդեն ընթացքում է, չեն գրել, որ շուտով նրա ներդրմամբ Անդրկովկասի ամենամեծ համակցված կերերի գործարանն է բացվում, չեն գրել, որ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած տասնյակ գործարանների ավերակներ այդ մարդու ներդրումների ու աշխատանքի շնորհիվ վեր են ածվել արտադրական հսկաների․․․

Այդպիսի նորությունները, երևի, դիտումներ չունեն։ Բայց, ա՛յ, գրեք՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը կլորիկ գումարով տուգանվել է, նյութի վերնագրում էլ ավելացրեք՝ Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանի, վստահ եղեք՝ նյութի գլխապտույտ հաջողությունն ապահովված է։

Բայց թե որ տրամաբանությամբ է Նարեկ Նալբանդյանը իշխանությունների սիրելին, այն դեպքում, երբ տուգանվում է, այն էլ՝ կլորիկ գումարով, երևի նոր, մեզ անհայտ ժանրից է։ Հատկապես, երբ տուգանքի հիմքը, այսպես կոչված, տառակերության ժանրից է։ Նման բովանդակությամբ տուգանք գրելու համար դու պետք է անպայման ցանկանաս ինչ որ կեղտ գտնել մարդու գործունեության մեջ, ավելի պատկերավոր ասած՝ ձվի մեջ մազ փնտրես։ Իսկ սիրելիների պարագայում կառչելու կետեր չեն փնտրում, որ տուգանեն։

Իսկ տուգանքի մատերիալը շատ հուզիչ է։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից արտադրված հավկիթների տուփերի վրա նշված է եղել, որ այն էկոլոգիապես մաքուր արտադրանք է։ Ու հիմա աբսուրդը՝ ընկերությունը, ճիշտ է, չի խաբում, որ էկոլոգիապես մաքուր արտադրանք է տալիս, դրա դեմ ոչ ոք չի առարկում, այլ չի ներկայացրել ինչ որ փաստաթուղթ, որ իրավունք ունի տուփի վրա գրելու ECO։ Սա է այս հարայ - հրոցի ամբողջ հիմքը։

Ահա այսպիսի ECO պատմություններ։ Բայց դուք ձեր հրապարակումներում անպայման շեշտեք՝ իշխանությունների սիրելի․․․

Ինչպես ռուսը կասեր՝ на всякий случай․․․

Արման Խաչատրյան

Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվել