Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պառակտում, թշնամանք ու ատելություն սերմանողը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իրավիճակը խորապես ըմբռնելու համար անհրաժեշտ է հասկանալ դրա ակունքները։ Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի մշտապես հայացքը նետել անցյալին։ Սակայն նրա կողմից այժմ վարվող քաղաքականության արմատները տեսնելու համար նախևառաջ անհրաժեշտություն է առաջանում նաև իր անցյալին անդրադառնալ։ Նախ՝ պետք է արձանագրել, որ տարիներ շարունակ Փաշինյանի գործն է եղել օդից կախված լուրեր տարածելը, պոպուլիզմը, մանիպուլ յացիան ու, որ ավելի ցավալի է, թշնամանքի ու ատելության բորբոքումը։ Եվ քանի որ Փաշինյանի գործունեությունը երբեք կոնստրուկտիվ ու, այսպես ասած, «հավելյալ արժեք» ստեղծելուն միտված չի եղել, ապա օգնության է եկել թշնամու կերպարի ձևավորումն ու հասարակության մեջ մեծ պառակտումներ մտցնելու գործելաոճը: Նախ՝ նա և իր նման որոշակի շրջանակներ տարիներ շարունակ թշնամանք են հրահրել արցախցիների նկատմամբ։ Օրինակ՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նա հայտարարում էր. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Դա միայն պոռթկում չէր, այլ դավանանք: Այնպես որ, այս օրինակն ընդամենը... օրինակ է: Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետ էլ նրա մոտեցումներում փոփոխություն տեղի չունեցավ։ Ընդհակառակը, լարվեցին Հայաստանի ու Արցախի հարաբերությունները, ինչը չէր եղել երբեք: Իսկ այժմ էլ երկրում առկա թանկացումների և սոցիալական դժվարությունների ֆոնին ամեն անգամ հատուկ ընդգծելով, թե մեծ գումարներ ենք տրամադրում Արցախին՝ Փաշինյանը նոր հիմքեր է ստեղծում Արցախի ու արցախցիների նկատմամբ ատելություն բորբոքելու համար։ Նրա խնդիրն է հասարակության մի հատվածի շրջանում նորից խորացնել այն անհեթեթ, վտանգավոր մտայնությունը, թե Արցախը բեռ է, թե Հայաստանն իր «բերանից կտրում» և այդ գումարները տալիս է Արցախին և այլն։

Փաշինյանական «տիտանական աշխատանքի» մի ուղղություն էլ միշտ եղել է կայացած և հարուստ մարդկանց նկատմամբ ատելության սերմանումը։ Բնականաբար, նա այս հարցում շեշտը դրել է հասարակության՝ ինչ-որ առումով հաջողությունների չհասած, չկայացած հատվածի նախանձը և խանդը բորբոքելու վրա՝ հորինելով պատմություններ այն մասին, թե այդ մարդիկ հաջողության չեն հասել ու բարվոք կյանքով չեն ապրում, որովհետև մյուսները թալանել են իրենց, խլել են ապագան իրենցից, միևնույն ժամանակ հիանալի հասկանալով այդ մարդկանց հոգեբանությունը, ինչը ժողովրդի մեջ տարածված է որպես «մեր դարդը քիչ էր, հարևանս էլ մեքենա գնեց»։ Հասկանալի է, այս տարիների ընթացքում Փաշինյանը մեծապես վարպետացել է ատելություն, թշնամանք գեներացնելու հարցում, իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այդ «գիծը» տարածում է ավելի ու ավելի մեծ թափով՝ նախկիններ, դատավորներ, բանակ, մտավորականներ, գործարարներ, չհաշված՝ հետևողական պառակտման սերմանումը սեփական թիմում: Եվ գնալով ատելության, թշնամանքի դոզան խժռում էր արժեքային ողջ համակարգը՝ ընդգրկելով հասարակության ավելի ու ավելի լայն զանգվածների:

Եվ բացասական այս ամբողջ էներգիան ոչ միայն սոցցանցերում և հայտարարությունների մակարդակում է դրսևորվում, այլև արդեն փողոցներում, իրական շփումներում, առօրյա կյանքում։ Օրինակ՝ մի կողմից ոստիկանությանը տրված իր հակասական հրահանգների և բռնի ուժի կիրառման դրսևորումների արդյունքում նա ոստիկանների ձեռքով ատելության թիրախ է դարձնում հենց ոստիկանությանը, իսկ մյուս կողմից էլ ոստիկանության ծառայողների շրջանում է ատելության սերմեր ցանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դուրս են եկել փողոց իրենց արդարացի բողոքն արտահայտելու։ Մյուս կողմից՝ իր կողմնակիցներն արդեն ոչ միան հայհոյում, վիրավորում ու անիծում են մյուսներին, այլև նույնիսկ հրազենով են շրջում ու մարդկանց սպանում:

Ապարանի դեպքը՝ վառ օրինակ: Չնայած, թեկուզ ոչ այդքան ծայրահեղ, բայց «քաղաքական» բախումներ լինում են ամենօրյա ռեժիմով, թշնամանում են նույնիսկ հարազատները: Ու ոչ մի երաշխիք չկա, որ նոր «ապարաններ» չեն լինելու: Բայց, եթե անկեղծ, ապա նրանից, որի հոգին փառավորվում էր, երբ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիները ոստիկանության հետ բախումների էին գնում և նրանց ձեռքից վահաններ և մահակներ էին խլում, այլ բան սպասել պետք չէ։ Գեներալիտետի և, ընդհանրապես, բանակի նկատմամբ ևս Փաշինյանի իշխանության կողմից թշնամանք էր (և է) գեներացվում, նրանց աշխատանքը զրոյացվում էր, իսկ եղած թերություններն այնքան էին, որ հանրության աչքում ժամանակին ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցը՝ բանակը, վարկաբեկվում էր։ Եվ այնպիսի տպավորություն էր ձևավորվում, որ բանակում բացի չարաշահումներից և թալանից, ոչնչով չեն զբաղվել։

Արդյունքները տեսանք...Ընդհանրապես, Փաշինյանն իր թերությունները (մեղմ ասած) քողարկելու և հանրության շրջանում «բաժանիր, որ տիրես» սկզբունքն իրականություն դարձնելու համար արդեն սովոր է միշտ մեղավորներ ու քավության նոխազներ փնտրել, պառակտել հանրությանը, բաժանարար գծեր անցկացնել։ Նա իրենից բացի որևէ մեկին չի տեսնում, չի ընդունում, չի հանդուրժում: Եվ այդ ճանապարհին նա կարմիր գծեր չունի: Նրա «կողմնակիցների» թիրախում են հայտնվում անգամ զոհվածների ծնողները։ Մի կողմից՝ փորձեր են կատարվում նրանց հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ նրանց նկատմամբ վարկաբեկիչ տեղեկատվական հոսքեր են կազմակերպում, և հայհոյանքներ ու վիրավորանքներ են տարածվում այն զոհվածների ծնողների հասցեին, ովքեր պայքարում են իրենց երեխաների արժանապատվության, իրենց երեխաների պահած հողի համար։

Կարճ ասած՝ թշնամանք ու ատելություն հրահրողն իր նպատակին հասել է. մեր հասարակությունը երբեք այսքան պառակտված, միմյանց ատող, իրար մեջ թշնամի փնտրող չի եղել: Կրկնենք՝ այսքանից հետո ամենևին էլ զարմանալի չէ, որ քաղաքական հարցերի շուրջ դիրքորոշումների տարբերությունները պատճառ են դառնում արդեն կրակոցների ու նույնիսկ սպանությունների։ Եվ այս պրակտիկայի շարունակության պարագայում ոչ մի դեպքում չի կարելի բացառել, որ կարող ենք հասնել մինչև ավելի լուրջ խնդիրների, որոնք պարզապես վերջնական կործանման պատճառ կդառնան։

Ուստի, քանի դեռ ուշ չէ, և հետդարձի ճանապարհ կա, պետք է ինչ-որ ձևով կանգնեցնել թշնամանքի, ատելության անիվը, այլապես հետևանքները կարող են լինել անդառնալի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում ժամը 09:00-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 32 մասնակից Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք. «Փաստ»Ադամ Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին Երևանից ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնել է Ստեփանակերտ Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից «Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն այսօր կհանդիպեն Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին Երևանյան փակուղիՀայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինիՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կաԱղաչում եմ եկեք հանրապետական հիվանդանոցներ․ ստեփանակերտցի բժիշկը ահազանգում էԵրևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից»