Ереван, 28.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ժողովուրդը հյուսում է իր սև պատանքը, ինքն իրեն զրկել է Աստծո տված ամենակարևոր արժանիքներից մեկից՝ մտածելու կարողությունից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում է, թե այլևս որևէ բան մեկնաբանելու կարիք չկա մեր իրականության մեջ, ամեն ինչ այնքան ակնհայտ է, բայց շատերս դեռ զարմանում ենք, երբ երկրում տեղի ունեցած ողբերգություններին միանշանակ չի արձագանքում քաղաքացին: Գե՞նն է փոխվել, թե՞ ինչ-որ կարևոր մարդկային բան ենք կորցրել այսքան տարիների ընթացքում:

«Մեր գենը փոխվել է Ցեղասպանության հետ կապված: Դա հոգեբանորեն ապացուցված է, աշխարհում հայտնի հոգեբան Ռիտա Գույումջյանը զբաղվում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների գենետիկ ուսումնասիրությամբ: Երբ փորձում են ակնհայտ հանցագործությանը, ոճրագործությանը բացատրություն տալ, նշանակում է, որ մարդը որոշակիորեն զուրկ է մեղսունակությունից: Երկու մարդ սպանվեց, երեքը ծանր վիրավոր են, սա ոճրագործություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն՝ ընդգծելով, որ Նիգավանում տեղի ունեցած ողբերգությունն արտացոլում է այն, ինչ տեղի է ունենում մեր հասարակությունում:

Այս համատեքստում նրա համար առնվազն տարօրինակ է, որ ողբերգությունից ժամեր անց ոստիկանությունն առանց հետաքննության, «բամբասկոտ հարևանների նման» միանգամից հայտարարեց, թե վիճաբանությունը կենցաղային հողի վրա է եղել: «Ակնհայտ չէր արդյոք, որ այդ հայտարարությունը հետապնդում էր քաղաքական նպատակ»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ոմանք իրեն ու շատերին ասում են, թե երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար մեղադրում են Նիկոլին: «Երբ մեկը մի երկրի ղեկավարություն է ստանձնում, երդվում է, որ պետք է ապահովի ժողովրդի անվտանգությունը, սահմանադրական իրավունքները, բայց նրա իշխանության օրոք նման ողբերգություն է տեղի ունենում, նշանակում է, որ այդտեղ ղեկավարություն չկա, նշանակում է, որ պետությունը չունի այն իշխանավորը, որ պետք է ապահովի պետական ատրիբուտի գոյությունը: Ամբողջ դատաիրավական համակարգը, շունչը փչելով, մինչև վերջին ռեսուրսն օգտագործում է ընդամենը մեկ անձի անվտանգությունն ապահովելու համար, թույլ տվեք ասել, որ այդ մեկ անձը խանգարում է ամբողջ հասարակության գոյությանը: Ոստիկանության ողջ համակարգը պետք է փոխվի: Վերադառնալով մեր զրույցի մեկնարկին՝ ոչ թե գենն է փոխվել, այլ բարոյական ըմբռնումները: Օրենքները ենթադրում են նաև որոշակի բարոյական նորմերի գոյություն: Եթե խախտվել են բարոյական նորմերը, այդ օրենքները հակամարդկային, անընդունելի օրենքներ են»,-ասում է Սրապիոնյանը:

Նրա խոսքով, այս մարդը չի կարող ղեկավարել երկիրը, նա ամբողջ երկիրը մատնել է քաոսի: «Սոցիալական բազմապիսի խնդիրները վկայում են, որ ներքին խնդիրներով որևէ մեկը չի զբաղվում: Գյուղացու ծախսերն աստղաբաշխական թվերի են հասել, տեսել եք, որ պետությունը որևէ կերպ հարցը կարգավորի, Լարսում հայկական բեռնատարների մի քանի կիլոմետրի հասնող հերթ էր գոյացել, պետական որևէ պաշտոնյայի շուրթերից մի բան լսեցի՞ք: Բա՞ ում վերագրենք սա, եթե ոչ Նիկոլին»,նշում է գրականագետը:

Հասարակությունը երկփեղկվում է նաև արդարության դեֆիցիտից: «Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ շահարկելով այն անարդարությունները, որ կային: Հայ իրականության մեջ արդարության պակասուրդ գոյություն ունի: Մյուս կողմից՝ այնքան շատ են անհեթեթությունները, որ արդեն մեկնաբանել էլ չես ուզում: Հայտնի ժողովրդական խոսք կա չէ՝ «սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը»: Ժողովրդի մի զգալի մասին հայտարարեցին սև, որին որևէ սապոնով չես մաքրի, մի մասին էլ խևացրին, դարձրին խելագար, զրույցները միայն հինգ տառի շուրջ են սկսվում և ավարտվում, ժողովրդի մի մասն էլ նման ամլացած միտք ունի: Երիտասարդները կյանքից զրկվեցին, սահմանին ժամկետային զինծառայող է սպանվում, խաղաղ գյուղացուն իր այգում աշխատելիս սպանում են, բայց արի ու տես, որ քննարկում չկա, բողոք չկա, իսկ, օրինակ՝ Արթուր Վանեցյանը մանդատը վայր դրեց, հայոց ամբողջ աշխարհը զբաղված է այդ հարցի քննարկումով:

Մինչդեռ սա ընդամենը մարդու որոշումն է: Այս ժողովուրդն ինքն է հյուսում իր սև պատանքը, որովհետև ինքն իրեն զրկել է Աստծո տված ամենամեծ, ամենակարևոր արժանիքներից մեկից՝ մտածելու կարողությունից: Եթե մտավորականների, բարձր համարում ունեցող մարդկանց մեջ կան անտարբեր, այս խունտան պաշտպանողներ, մենք դեռ տակավին ծանր ու մեծ փորձությունների միջով պիտի անցնենք՝ էլի ջահելներ ենք կորցնելու, էլի իրար փոր ենք թափելու, էլի ընտանիքներ են դժբախտանալու, մինչև ցավը մեր ուղեղին հասնի: Այս երկիրը պիտի գնա վերափոխման, ուրիշ ելք չկա: Հակառակ դեպքում՝ դեռ կկրկնվեն Նիգավանի դեպքերին համարժեք ողբերգություններ»,-եզրափակում է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոսը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа Стало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкота Азербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи Армении ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА