Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ԵՊՀ նախապատրաստական դասընթացներին կարող են մասնակցել և՛ տեղացիները, և՛ օտարերկրացիները. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի պետական համալսարանում գործում են նախապատրաստական դասընթացներ, որոնք միտված են դիմորդներին և աշակերտներին բուհ ընդունվելու համար նախապատրաստելուն: Դասընթացների բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանն ասում է` ժամանակին համալսարանն ուներ զրո կուրս, որը բովանդակային առումով նույնն էր, ինչ այս դասընթացները:

«Վերջին 15-20 տարվա ընթացքում Հայաստանում ընդունելության քննությունները միասնական դարձան, կազմակերպվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Այդ ժամանակվանից սկսած համալսարանում արդեն կազմակերպվել են նախապատրաստական դասընթացներ: Որքան հիշում եմ, գոնե վերջին երեսուն տարում ԵՊՀ-ն այդ դասընթացներն ունեցել է, ուղղակի այս տարիների ընթացքում որոշակի կազմակերպչա-իրավական ձևափոխումներ են եղել, որոնք պայմանավորված են եղել դիմորդների` ընդունելության քննություններին մասնակցելու ձևաչափի փոփոխությամբ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Ընդգծում է` նախապատրաստական դասընթացներին գրանցվում են ավարտական դասարանների աշակերտներ և արդեն դպրոցն ավարտած շրջանավարտներ, բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն հաջորդ ուստարում դիմելու բուհերի համապատասխան մասնագիտություններով: «Ըստ էության` դասընթացները նույն պարապմունքներն են, որոնք դիմորդը նախընտրում է կրկնուսույցի, ուսուցչի, դասախոսի մոտ պարապելուց: Պարզապես այս դեպքում դրանք անհամեմատ ավելի մատչելի են, կազմակերպվում են ԵՊՀ-ում, այստեղ է կատարվում նաև վճարումը: Ապագա ուսանողների հետ պարապում են ԵՊՀ այն դասախոսները, որոնք դիմորդների հետ աշխատելու փորձ ունեն, ներգրավված են շտեմարանների կազմման աշխատանքներում, ծանոթ են ընդունելության կարգերին, այլ կերպ ասած` գրանցվելով նախապատրաստական դասընթացներին, դիմորդը հոկտեմբերի մեկից մինչև մայիսի 31-ը ԵՊՀ-ում հանրակրթական իր նախընտրած առարկայի ընդունելության ծրագիրն ուսումնասիրում է ամբողջությամբ` պատրաստ լինելով արդեն հունիսին կազմակերպվող միասնական քննություններին: Յուրաքանչյուր առարկայից դիմորդը շաբաթական մասնակցում է երկու պարապմունքի` յուրաքանչյուրը մեկ ժամ 30 րոպե տևողությամբ: Մեզ մոտ հիմնականում գրանցվում են մայրաքաղաքի և հարակից շրջանների դիմորդներ, ուստի դասերը կազմակերպվում են ժամը երեքից վեցի միջակայքում, որպեսզի նրանք դպրոցից հետո կարողանան մասնակցել պարապմունքներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Տարբերակված է, սակայն, օտարերկրացիների համար ուսուցումը: «Աշխարհագրությունը բավականին լայն է, շատ ուսանողներ ունենք Չինաստանից, Իրանից, Ճապոնիայից, Իտալիայից: Նրանց դեպքում նախապատրաստական դասընթացներին դիմելու կարգը մի փոքր այլ է, նախապես դիմում են ԿԳՄՍ նախարարության Սփյուռքի բաժին, այնտեղ գրանցվում, ստանում ուսանողի կարգավիճակ, այնուհետև արդեն հրամանագրված փաստաթղթերն ուղարկվում են համալսարան, և նրանք ուսումնառության ութ ամսվա ընթացքում ուսումնասիրում են հայերեն, հունիսին արդեն պատրաստ լինելով ուսումը շարունակել մայր բուհի կամ բակալավրիատում, կամ մագիստրատուրայում»,-ասում է ԵՊՀ նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչը: Նշում է` դասընթացների առարկաների հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է հենց այն մասնագիտություններով, որոնց դիմում են:

«Նորություն չեմ ասի, որ մի շարք մասնագիտություններ շարունակում են մնալ առաջին շարքերում, խոսքն իրավագիտության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, տնտեսագիտության բլոկի մասնագիտությունների մասին է: Դիմորդներն էլ ավելի հակված են պարապելու այդ մասնագիտությունների ընդունելության համար անհրաժեշտ հայոց լեզու, պատմություն, օտար լեզու, մաթեմատիկա առարկաները: Ցավոք, հետաքրքրությունը նվազում է բնագիտական թևի` քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա մասնագիտությունների նկատմամբ»,-հավելում է մեր զրուցակիցը:

Տարիների ընթացքում նաև վիճակագրություն են իրականացնում` հասկանալու համար, թե դասընթացների մասնակիցներն ինչ հաջողություններ են գրանցել քննությունների ժամանակ: «Բնականաբար, կազմում ենք վիճակագրություն, որովհետև նախապատրաստական դասընթացները վճարովի ծառայություն են, իսկ ցանկացած վճարովի ծառայություն որոշակի վերջնարդյունք է ենթադրում: Դիմորդների դեպքում այդ վերջնարդյունքը բուհեր ընդունվելն է:

Այս տարվա համար դեռ վիճակագրություն չենք կատարել, քանի որ քննաշրջանն ընթացքի մեջ է, բայց նախորդ բոլոր տարիների վիճակագրության համաձայն` ունենք դիմորդների 90 տոկոսից ավելի շարժ, որոնք հաջողությամբ հաղթահարում են ընդունելության քննությունների շեմը և ընդունվում ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհեր: Նաև մինչև այս տարի ԵՊՀ-ի նախապատրաստական դասընթացներին մասնակցածներն ունեցել են արտոնություն հեռակա բաժնի համար: Այն դիմորդները, որոնք մեզ մոտ պարապել են, ավարտել և ստացել հավաստագիր, համապատասխան արտոնության կետով ունեցել են լրացուցիչ հնարավորություն առկա քննությունների ձախողման կամ իրենց չընտրած, ոչ ցանկալի մասնագիտությամբ ընդունվելու դեպքում դիմել ԵՊՀ հեռակա բաժին` իրենց նախընտրած մասնագիտության գծով»,-եզրափակում է Արշալույս Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров