Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հատուկ գործողություն Ռուսաստանի դեմ. ինչպե՞ս է Արևմուտքը հետխորհրդային ԶԼՄ-ներին ուղղում Մոսկվայի դեմ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ria.ru-ն գրում է, որ Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն չորրորդ ամիսը: Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գործընկերների և դաշնակիցների մեծ մասը տարբեր պատճառներով նախընտրել են հնարավորինս հեռու մնալ հակամարտությունից: Ընդ որում, այդ երկրներում լրատվամիջոցները կա՛մ խուսափում են գնահատականներից, կա՛մ տուրք են տալիս արևմտյան քարոզչությանը՝ կոշտ քննադատության ենթարկելով Մոսկվային։ Բելառուսական բոլոր լրատվամիջոցներն այժմ կենտրոնացել են այն ամենի վրա, ինչ կատարվում է Ուկրաինայում և դրա շուրջ։ Մոսկվայի դեմ արևմտյան բազմաթիվ պատժամիջոցները տարածվել են նաև Մինսկի վրա։

Ուստի, տեղական լրատվամիջոցները կարծիք են հայտնում, որ Ուկրաինան միտումնավոր է Բելառուսին ներքաշում հակամարտության մեջ։ Արդյունքում բելառուսական լրատվամիջոցներն անխնա քննադատում են Վլադիմիր Զելենսկուն «դրսից» կառավարվելու, սեփական երկրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի և Ռուսաստանի հանդեպ թշնամանքի համար։ Եվ, հակառակը, նրանք համակրում են շարքային ուկրաինացիներին, մաղթում նրանց խաղաղություն և նախկին եղբայրական հարաբերությունների վերականգնում ռուսների ու բելառուսների հետ։ Ռուսաստանը Կովկասում ունի երկու գործընկեր՝ Հայաստանը՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, և Ադրբեջանը, որը կապված է Մոսկվայի հետ «Դաշնակիցների փոխգործակցության մասին» հռչակագրով: Հայկական մամուլի համար Ուկրաինայի դեպքերն ակնհայտորեն առաջնային չեն:

Բավական են սեփական խնդիրները՝ ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք շարունակվում են արդեն երկրորդ ամիսը, բանակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Դոնբասի հակամարտությանը հատուկ ուշադրություն են դարձնում միայն արևմուտքի կողմից ֆինանսավորվող ռեսուրսները, մասնավորապես՝ Lragir.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը։ Հասկանալի պատճառներով նրանք կոշտ քննադատության են ենթարկում Մոսկվային։ Օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե Պետրոս Առաջինը վերադարձրել և ուժեղացրել է Ռուսական Կայսրության տարածքները, Lragir.am-ի խմբագիրները խեղաթյուրել և մեկնաբանել են որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Կարծես թե հայկական լրատվամիջոցների լսարանը անհանգստացած է նրանով, որ հատուկ գործողության պատճառով աշխարհաքաղաքական ասպարեզում Ռուսաստանի դիրքերը կսասանվեն, և նրա մերձավոր դաշնակից Հայաստանը միայնակ կմնա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեսանկյունից ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն նույն անջատողական միավորներն են, ինչ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ըստ այդմ, Դոնեցկի և Լուգանսկի բնակչության նկատմամբ համակրանք չկա, իսկ Ազգային գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի մարտիկները հաճախ հերոսացվում են։ Օրինակ Caliber.az կայքը հարցազրույց է հրապարակել ազգությամբ ադրբեջանցի ուկրաինացի զինվորականներից մեկի հետ։ Նա ներկայիս իրադարձությունները համեմատել է «իր պատմական հայրենիքի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարի հետ»։

Մարտի սկզբին Haqqin.az-ը Խարկովից մի քանի ռեպորտաժ էր հրապարակել այնպիսի արյունալի մանրամասներով, որոնց կարող էր նախանձել անգամ ուկրաինական քարոզչությունը։ Այժմ լրագրողները վրդովված են Ուկրաինային տարածքային զիջումների համոզելու արևմտյան քաղաքական գործիչների փորձերից։ Կենտրոնական Ասիայի երկրներում համեմատաբար քիչ է գրվում ուկրաինական ճգնաժամի մասին, այդ մարտերը դեռ բավականին հեռու են, և ընթերցողներն այնքան էլ անհանգստացած չեն: Բացի այդ, տեղական իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները որևէ մեկի հետ իրենց անմիջականորեն չվերաբերող կոնֆլիկտի պատճառով։ Օրինակ՝ Տաջիկստանում լրատվամիջոցները հակված են խուսափել վերլուծություններից և սահմանափակվում են միայն նորություններով։ Ղազախստանում բազմաթիվ լրատվամիջոցներ գործարկել են նորությունների հոսք, որտեղ հնարավոր է հետևել կատարվածի տարեգրությանը: Հիմնական հարցը, որ տալիս են ղազախ լրագրողները, այն է, թե արդյո՞ք նրանք կարող են հեռու մնալ այդ ամենից, և ինչպե՞ս կարելի է պաշտպանել սեփական տնտեսությունը:

«ՌԻԱ Նովոստիի» հետ զրուցած փորձագետները կարծիք են հայտնել, որ հետխորհրդային տարածքում ԶԼՄ-ների ոչ միանշանակ արձագանքը կապված է ոչ միայն այդ երկրների՝ չմիջամտելու պաշտոնական քաղաքականության, այլ նաև արևմտյան կազմակերպությունների գործունեության հետ։ «Աշխարհում շատ քիչ պետություններ կան, որոնք պատրաստ են բացահայտորեն չենթարկվել կոլեկտիվ Արևմուտքին, և դա օգտագործում են Մոսկվայի հակառակորդները, որոնք վերջին մի քանի տարվա ընթացքում կարողացել են ձևավորել այնպիսի զրպարտիչ կարծրատիպեր, որոնք այժմ դժվար է շրջել, բայց հնարավոր է։ Կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ շփվենք հարևան երկրների լրագրողների հետ, կազմակերպենք գործուղումներ, վերապատրաստման դասընթացներ և այլն»,- ասել է Խաղաղապահ նախաձեռնությունների և կոնֆլիկտաբանության ինստիտուտի ղեկավար Դենիս Դենիսովը:

Արևմտյան հասարակական կազմակերպություններն իրենց հերթին կենտրոնանում են ինտերնետ ռեսուրսների վրա և սերտորեն համագործակցում են բլոգերների հետ, որոնցից յուրաքանչյուրը վերածվում է լիարժեք մարտական միավորի: Միաժամանակ, ազդեցության արևմտյան գործակալները լսարանին համոզում են սեփական երկրների ինքնիշխանության ամրապնդման պատրվակով Ռուսաստանից հեռու մնալու անհրաժեշտության մեջ։ Փորձագետները համակարծիք են, որ լրատվամիջոցներում հակառուսական ճակատը սկսել է ձևավորվել 2022 թվականի փետրվարի 24-ից էլ շատ առաջ, իսկ հատուկ գործողությունը դարձել է ուղղակի միայն ֆորմալ պատրվակ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմի սանձազերծման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին