Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թքած ունեն ինչպես Սահմանադրության և օրենքների, այնպես էլ միջազգային կառույցների կարծիքի վրա. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն 4 տարուց ավելի է, ինչ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին։ Վարչապետի պաշտոնում իր ընտրության առաջին իսկ օրվանից նա հայտարարում էր, թե Հայաստանում հաստատվելու է իրավական պետություն, որտեղ գործելու է օրենքի գերակայությունը։ Միաժամանակ, նա խոստանում էր, որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, իսկ օրենսդրական դաշտը բարելավվելու է ժողովրդի շահերից ելնելով։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք ևս լոկ խոստումների շարքից էին։ Ինչպես, ի դեպ, անխտիր բոլոր խոստումներն ու հայտարարությունները: Եվ այն օրենսդրական բազան, որը ձեռնտու էր Փաշինյանի իշխանությանը, մնաց անփոփոխ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, երբ վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լծակներ են կենտրոնացվում։

Այնինչ, Փաշինյանը հրապարակայնորեն խոստացել էր, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացվի, և նախագահին լրացուցիչ լիազորություններ պետք է տրվեն։ Բայց արդեն օրինաչափություն է դարձել, որ երկրի ղեկավարի կարգավիճակը վայելող անձը կարող է խորհրդարանական ամբիոնից որևէ հայտարարություն անել, սակայն իրականության մեջ կատարել դրա հակառակը։ Սակայն, որպեսզի իր սուպերվարչապետական կարգավիճակը պահպանելու հետ մեկտեղ ցույց տա, թե իբր հետամուտ է իր խոստումների իրականացմանը, Փաշինյանը անընդմեջ օրակարգ է բերում սահմանադրական փոփոխությունների և նոր Սահմանադրության ընդունման հարցը։ Եվ այս ընթացքում արդեն 2 սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ձևավորվել, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ինչ տեսք ունի Փաշինյանի առաջարկած նոր Սահմանադրության գոնե հիմնական առանցքը, ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում: Նա միշտ բաց է թողնում նաև գլխավոր հարցերից մեկը՝ պետական կառավարման համակարգի փոփոխությունը, և երբ իրեն անհրաժեշտ լինի, փոփոխությունների անվան տակ անցում կկատարի սուպերնախագահական համակարգի, որի դեպքում նախագահի կարգավիճակն իր ձեռքում կուտակված լծակներով մեծ հաշվով չի տարբերվի սուպերվարչապետական կարգավիճակից։

Դրա համար էլ, նկատած կլինեք, որ իշխանությունները պարբերաբար ակնարկներ են անում այն մասին, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա կարող են անցնել նախագահական կառավարման համակարգի։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հատուկ այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ են առաջ քաշում, որոնք կարելի է ծառայեցնել միայն իրենց իշխանությունը երկարաձգելու շահերին։ Ու ընդհանրապես, այս չորս տարում որևէ օրենսդրական փոփոխություն բացառապես միտված է մեկ անձի շահերն սպասարկելուն, և ոչ ավելին: Դրա համար էլ տարբեր օրենքներում անընդհատ փոփոխություններ են անում, հետո հետողորմյա անում, հետո այլ փոփոխություն անում: Նայած՝ այդ պահին Նիկոլ Փաշինյանի շահն ինչ է թելադրում: Հաջորդ կարևոր հարցը, որ իշխանությունները փորձում են լուծել օրենքների փոփոխության միջոցով, վերաբերում է իրենց վերարտադրության համար հիմքեր ստեղծելու հարցին։

Նաև այս տրամաբանության շրջանակներում է, որ այժմ ևս իշխանությունները փորձում են Ընտրական օրենսգրքում բարեփոխումների անվան տակ իրենց համար արտոնյալ պայմաններ ստեղծել։ Օրինակ՝ խոսվում է այնպիսի պայմանների ստեղծման մասին, որ լրատվամիջոցներում իշխանությունները քարոզարշավի լուսաբանման համար առավելություններ ստանան մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։ Եվ այս ճանապարհին իշխանությունները նույնիսկ փորձում են զանց առնել միջազգային կառույցների՝ մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի առաջարկները։ Եվ պատահական չէ, որ Ընտրական օրենսգրքի շուրջ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ վերջերս տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչները նկատեցին, որ իշխանությունների ներկայացված առաջարկներով փաստացի ընտրական իրավունքը ստորադասվում է հարմարությանը։

Ընդ որում, իշխանությունները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկները ընդամենը տեխնիկական բնույթ են կրում, սակայն մասնագետների ու ՀԿ-ների ներկայացուցիչների բնորոշմամբ, նրանք այդպիսով հետքայլ են կատարում ժողովրդավարական չափանիշներից: Ավելին, ինչպես երևում է, իշխանությունները նույնիսկ իրենց կողմից նոր ներկայացված առաջարկների հարցում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հարցնելու ցանկություն էլ չունեն։ Բայց զարմանալի ոչինչ չկա, քանի որ իշխանությունների համար առաջնահերթ են միայն իրենց շահերը, նրանք թքած ունեն ինչպես Սահմանադրության և օրենքների, ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային կառույցների կարծիքի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет Армении