Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վաղուհասում շատ երեխաներ ունենալն ավանդույթ է, երազանքն իրականություն դարձնելը՝ նպատակ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում 650 բնակիչ կա, որից 230-ը երեխաներ են: Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանը Մարտունու Գիշի գյուղից է հարս եկել Վաղուհաս: Երկրորդ երեխային սպասող Նարա Բալայանի խոսքով, շատ երեխաներ ունենալը գյուղի հին ավանդույթներից է: «Երեխաներ ունենալը վաղուհասցիների հայրենասիրության դրսևորումներից մեկն է: Ու չնայած գյուղում այդքան շատ երեխաներ ունենք, բայց նրանք խաղահրապարակ ու գրադարան չունեին: Պատերազմից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները եկան գյուղ: Մեր դպրոցի տնօրենին առաջարկեցին երեխաների հետ առաջնորդության դասընթացներ անցկացնել, սովորեցնել երեխաներին նախագծեր պատրաստել՝ հաշվի առնելով գյուղի հնարավորությունները: Այդ ժամանակ ինձ առաջարկեցին լինել իրենց առաջնորդ-ուսուցչուհին, որպեսզի սովորեցնենք երեխաներին նախագիծ ստեղծել: Ոսումնասիրեցինք մեր հնարավորություններն ու այն, թե ինչ փոփոխություն կարող ենք բերել գյուղում:

Երեխաները պետք է հասկանան, որ ամեն համայնք մեծ հնարավորություններ ունի, որ իրենք են հենց այն ներուժը, որի բերած փոփոխությունների միջոցով գյուղի կյանքն ավելի հետաքրքիր կդառնա»,-ընդգծեց Նարա Բալայանը: Նրա խոսքով, երբ հերթը հասավ արդեն գաղափարներ ներկայացնելու փուլին, երեխաներն ասացին, որ ազատ ժամանակն օգտագործելու և ընկերների հետ շփվելու տեղ չունեն: «Երեխաների հետ մտածեցինք, որ կարելի է խաղահրապարակ կառուցել: Սկզբից գյուղում լուրջ չէին վերաբերվում նախագծին, ասում էին՝ գիտե՞ք՝ ինչ ծախսերի հետ է կապված, ասում էին՝ դա ձեզ համար պարզապես երազանք է: Բայց ես երեխաներին ոգեշնչեցի, ասացի, որ յուրաքանչյուր երազանք կարող է իրականություն դառնալ: Մեր առաջ նպատակ դրեցինք ու սկսեցինք իրագործել այն, որպեսզի երեխաները չկոտրվեն, հավատան, որ կարող են փոփոխություններ բերել:

Նախագծը կյանքի կոչելու համար սկսեցինք տարբեր հիմնադրամներով հետաքրքրվել, ու պատահական տեղեկացա «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի մասին: Դիմեցի իրենց, և հարթակում մեր ծրագիրը ներկայացվեց դրամահավաքի, 2 ամսում շուրջ 7 մլն դրամ հավաքվեց: Այսօր խաղահրապարակն արդեն գրեթե իրականություն է՝ վերջնական փուլին է հասել»,-շեշտեց Նարա Բալայանը: Խաղահրապարակի կառուցման աշխատանքներն արդեն իրենց ավարտին են հասել, իսկ գրադարանինն ընթացքի մեջ է: «ռեԱրմենիա»-ի հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանի խոսքով էլ, Վաղուհասի նախագիծն իրենց համար հետաքրքիր է ու խորհրդանշական: «Դրամահավաքի շրջանակներում հետաքրքիրն այն էր, որ 650 հոգանոց գյուղի խաղահրապարակի կառուցման համար հայտարարված դրամահավաքին շուրջ 600 մարդ է հանգանակություն արել: Ինչ վերաբերում է գրադարանին, ապա արդեն ավելի քան 900 գիրք է հավաքվել: Երբ նախագիծն սկսեց տարածվել, ու մարդիկ սկսեցին գրքեր ուղարկել, հանգանակություն անել, մի մարդ կապվեց մեզ հետ, որն Արցախյան առաջին պատերազմի տարիներին Վաղուհասի պաշտպանության հրամանատարն է եղել: Նա հիմա հաշմանդամություն ունի, Երևանում է ապրում:

Նա իր ամբողջ գրադարանը նվիրեց Վաղուհասին: Հետաքրքիր էր նաև, որ Ռուսաստանում ծնված ու մեծացած մի երեխա իր ծննդյան օրը նվերի տեսքով ստացած ամբողջ գումարը Վաղուհասին էր ուղարկել: Չգիտեմ՝ ինչպես էր «Facebook»-ում տեսել Վաղուհասի համար հայտարարված դրամահավաքի մասին ու որոշել, որ այդ գումարը պետք է գյուղին փոխանցի»,-նշեց Արմինե Մկրտչյանը: Շեշտելով գյուղի հեռու ու լեռների մեջ ծվարած լինելու հանգամանքը՝ նա հավելեց. «Երևանում գրեթե բոլոր բակերում նման հրապարակներ կան: Գուցե շատերի համար 7 միլիոն դրամ հավաքելն ու այդ գումարով ինչ-որ խաղահրապարակ կառուցելն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց իրականում կարևորությունը շատ ավելին է: Երբ խաղահրապարակը ստեղծվեց, անգամ կողքի գյուղերից էին մարդիկ իրենց երեխաներին բերում, որ այդ՝ առաջին հայացքից շատերի համար սովորական խաղահրապարակում խաղան: Իրականում արժեքը բավականին մեծ է:

Այստեղ շատ ուշագրավ էր նաև այն, որ նախագծի հեղինակները երեխաներն են՝ իրենց ուսուցչի հետ: Այս տեսանկյունից ուզում եմ բոլորը տեսնեն, որ «ռեԱրմենիա»-ն հարթակ է, ուր յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր համայնքի, բակի, շրջանի խնդիրը բարձրաձայնել ու այն լուծելու համախոհներ գտնել: Եթե կան մարդիկ, ովքեր իրենց գյուղում, շրջանում կամ բակում ինչ-որ խնդիր են տեսնում ու մտածում են, որ այն անհապաղ պետք է լուծել, կարող են պարզապես մուտք գործել «ռեԱրմենիա» հարթակ, բացել նախագիծ ու գտնել մարդկանց, ովքեր հոգատար են, կմիանան իրենց ու միասնական ուժի շնորհիվ ուրախություն կբերեն իրենց գյուղ, շրջան կամ բակ»:

Հարթակի ներկայացուցիչները շեշտեցին, որ դեռ այս նախագիծը չավարտված, Վաղուհասի երեխաներն արդեն նոր նախաձեռնություններ են մշակում, ուզում են այգեգործությամբ զբաղվել, հասկանում են, որ իրենց գեղեցիկ, բայց նորարար տեխնոլոգիաներից հեռու գյուղի ապագան իրենք են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին Երևանյան փակուղիՀայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինիՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կաԱղաչում եմ եկեք հանրապետական հիվանդանոցներ․ ստեփանակերտցի բժիշկը ահազանգում էԵրևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆ Էրդողանը Նախիջևանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ«Ես դիրքերում եմ եղել կռվի ժամանակ, հետո իջել եմ, չեմ կարողացել երեխաներիս հանեմ գյուղից» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի ՂուկասյանԹուրքի հետ չէինք ապրի, դա հնարավոր բան չէ, հիմա դեռ չենք պլանավորել՝ ինչ ենք անելու․ արցախցի Չափազանց լավ ընդունեցին մեզ, անչափ գոհ եմ իրենցից․ Գորիսում գտնվող արցախցի Հարսանիք՝ ԱրցախումԻվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններին. Զախարովա