Երևան, 27.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ավանդական արժեքներն ու հիմքերը սասանող», «սատանայի ծնունդ» գյուտը՝ սպասք լվանալու սարք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ հեռավոր 1850 թվականին է ամերիկացի Ջոել Հոութոնը հոգնել աման լվանալուց և հորինել սպասք լվացող մեքենա: Իհարկե, դա պարզ է թվում, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է եղել: Պարզվել է, որ Հոութոնի գյուտն առանձնապես հարմար չէ և, որ ամենակարևորն է, անարդյունավետ է: Նրանից հետո կար ևս մեկ այլ մարդ, որը նույնպես հոգնել էր սպասք լվանալուց. դա Ալեքսանդր Լ.Ա.-ն էր: 1865 թվականին նա արտոնագիր է ստացել իր՝ սպասք լվացող մեքենայի համար, որի մեջ արդեն օգտագործում էին ատամնափոխանցիչներ:

Բայց նրա գյուտը նույնպես հայտնի չի դարձել: Սպասք լվացող մեքենայի իրական պատմությունը սկսվել է 1885 թվականի դեկտեմբերի 31-ին (հենց Ամանորի նախաշեմին): Այդ օրն է ԱՄՆ-ի արտոնագրերի գրասենյակի Իլինոյսի մասնաճյուղը Ժոզեֆինա Կոխրենին շնորհել արտոնագիր սպասք լվացող մեքենայի համար: Ի դեպ, նրա նախապապը եղել է լեգենդար Ջոն Ֆիտչը, որը 18-րդ դարի վերջին ԱՄՆ-ում ստեղծել է առաջին շոգենավը: Իսկ հայրը՝ Ջոն Հարիսը, եղել է հիդրավլիկ պոմպի գյուտարարը:

Այսպիսով, Ժոզեֆինայի ընտանիքին, կարծես, ի վերուստ է տրված եղել ինչ-որ նոր բան հորինելը: Պետք է նշել, որ Կոխրենի սարքը պարզապես ժամանակակից մեքենաների նախատիպն է եղել. այդ սարքից հնարավոր չէր ամանները չոր հանել, բայց փոխարենը դրանք բավական մաքուր լվացված են եղել, ինչը ամենակարևորն է: Տիկին Կոխրենն արտոնագիրը ստանալուն պես Չիկագոյում կազմակերպել է իր մտքի արգասիքի փոքրիկ արտադրություն: Առաջին մեքենաներն այն ժամանակ «խենթ» փողեր են արժեցել՝ հատը 150 դոլար (այժմյան գումարով՝ մոտ 5000): Ոչ ոք տան համար այն չի գնել, բայց հաճույքով գնել են հյուրանոցներն ու ռեստորանները: «Կոխրեյն» սպասք լվացող մեքենային (հետագայում այն վաճառվել է Garis-Cochrane ապրանքանիշի ներքո) իրական համբավ է բաժին հասել 1893 թվականին, երբ այն ցուցադրվել է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում:

Ինչպես վայել է իսկական աստղին, նա ոչ միայն երկրպագուներ է ձեռք բերել, այլ նաև վատաբանողներ: Շատերը գյուտը համարել են անբարոյականություն և ավանդական արժեքներն ու հիմքերը սասանող: Ինչ-որ մեկը նույնիսկ ամենայն լրջությամբ սպասք լվացող սարքին կոչել է սատանայի ծնունդ: Բայց ամենադժգոհը եղել են տնային աշխատողները, քանի որ վախենում էին, որ այդ սարքը կզրկի իրենց աշխատանքից: Հաջորդ 20 տարիներին գյուտարարը քրտնաջան աշխատել է և մի քանի անգամ նորացրել իր ստեղծած սարքը: Արդյունքում, վաճառքում հայտնվել է մի մոդել, որում այլևս ոչ թե սպասքով զամբյուղ էր, որը պտտվում էր, այլ հենց լվացման համակարգն էր պտտվում, կար կենտրոնախույս պոմպ և ջրի արտահոսքի համակարգ: Եվ այս ամենը՝ հարյուր տարի առաջ, պարզապես պատկերացրեք:

Ժոզեֆինայի մահից հետո նրա փոքրիկ բիզնեսը գնվել է, և 1940 թվականին, արդեն գործող Kitchen Aid ապրանքանիշի ներքո, այն դարձել է Whirlpool Corporation- ի մի մասը: Սպասք լվացող մեքենաները սկսել են լայնորեն օգտագործվել 1960-ականներից. նրանք սկսել են ավելի լավ լվանալ և նկատել իորեն էժանացել են: Եվրոպայում առաջին մեքենայացված սպասք լվացող մեքենան ստեղծվել է 1899 թվականին գերմանական Miele ընկերության կողմից: Իսկ առաջին ավտոմատացվածը (նույն ընկերության կողմից) ներկայացվել է 1960 թվականին։ ԽՍՀՄ-ում երբեք չի եղել կենցաղային սպասք լվացող մեքենաների մասսայական արտադրություն:

1991 թվականից, սարսափելի գաղտնիության խորագրի ներքո, հայտնվել են «Կորտա» շարքի ավտոմատ լվացող մեքենաները: Այժմ սպասք լվացող մեքենաներ կարելի է գտնել ցանկացած ճաշակի և գույնի, թանկ, էժան, փոքր, հսկայական՝ առատություն է: Ընտրությունն այնքան հսկայական է, որ շատ հեշտ է կորչել դրա մեջ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում ՀՀ-ն պատերազմի շեմին․ Ալիևը և Էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերությունից Պայթյունից տուժած քանի քաղաքացի է տեղափոխվել ՀՀ«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում 11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը Սիսիանի համայնքապետարանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բուժօգնությունը Հայաստանում անվճար է ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Քիչ առաջ վերջին հայը դուրս եկավ Ճարտար քաղաքից Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա «Կարմիր բերետավորները» ձերբակալել են ուսանողներին․ գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ (տեսանյութ) Ո՞ր հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Կրակոցներ՝ Երևանում Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Մոսկվայի կոշտ պատասխանը Փաշինյանին. ինչի՞ վրա է Փաշինյանի հույսըՊայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է․ Արցախի ՄԻՊ Միջանցքում ծնվել է առաջին երեխան, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան Էրդողանն ու Ալիևը չեն բավարարվելու Արցախով․ Վալերի Բուայե Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են Արտակարգ դեպ՝ Երևանում. ըստ հարևանների՝ հնչել է 5 կրակոցՈստիկանների մի մասն իրենց գործելակերպով արդարացնում են Նիկոլի հայրենածախ արարքները․ Գևորգ ՀակոբյանԻնչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ Կսեղմի՞ Հայաստանը թուրք-ադրբեջանական «խաղաղության» ձեռքըՀայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանԲերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի ամերիկյան համալսարան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը Արցախում նյութական կորուստները, խիստ նախնական գնահատումներով, 50 միլիարդ դոլար են կազմում Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև 2025 թվականը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԵվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինԵրեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս․ Մանե Գրիգորյան (լուսանկար)Գեղարքունիքում ВАЗ 2114-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել էԳրիգորյան Գարեգինը քաջերի մահով ընկավ՝ միայնակ պաշտպանելով գյուղը թշնամու հատուկջոկատայիններից, երբ ընթանում էր խաղաղ բնակչության տարհանումը Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին Այն ինչ եղել է Արցախում, հաջորդը լինելու է Սյունիքում և Գեղարքունիքում. բուժաշխատողների ակցիան Երևանում