Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ավանդական արժեքներն ու հիմքերը սասանող», «սատանայի ծնունդ» գյուտը՝ սպասք լվանալու սարք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ հեռավոր 1850 թվականին է ամերիկացի Ջոել Հոութոնը հոգնել աման լվանալուց և հորինել սպասք լվացող մեքենա: Իհարկե, դա պարզ է թվում, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է եղել: Պարզվել է, որ Հոութոնի գյուտն առանձնապես հարմար չէ և, որ ամենակարևորն է, անարդյունավետ է: Նրանից հետո կար ևս մեկ այլ մարդ, որը նույնպես հոգնել էր սպասք լվանալուց. դա Ալեքսանդր Լ.Ա.-ն էր: 1865 թվականին նա արտոնագիր է ստացել իր՝ սպասք լվացող մեքենայի համար, որի մեջ արդեն օգտագործում էին ատամնափոխանցիչներ:

Բայց նրա գյուտը նույնպես հայտնի չի դարձել: Սպասք լվացող մեքենայի իրական պատմությունը սկսվել է 1885 թվականի դեկտեմբերի 31-ին (հենց Ամանորի նախաշեմին): Այդ օրն է ԱՄՆ-ի արտոնագրերի գրասենյակի Իլինոյսի մասնաճյուղը Ժոզեֆինա Կոխրենին շնորհել արտոնագիր սպասք լվացող մեքենայի համար: Ի դեպ, նրա նախապապը եղել է լեգենդար Ջոն Ֆիտչը, որը 18-րդ դարի վերջին ԱՄՆ-ում ստեղծել է առաջին շոգենավը: Իսկ հայրը՝ Ջոն Հարիսը, եղել է հիդրավլիկ պոմպի գյուտարարը:

Այսպիսով, Ժոզեֆինայի ընտանիքին, կարծես, ի վերուստ է տրված եղել ինչ-որ նոր բան հորինելը: Պետք է նշել, որ Կոխրենի սարքը պարզապես ժամանակակից մեքենաների նախատիպն է եղել. այդ սարքից հնարավոր չէր ամանները չոր հանել, բայց փոխարենը դրանք բավական մաքուր լվացված են եղել, ինչը ամենակարևորն է: Տիկին Կոխրենն արտոնագիրը ստանալուն պես Չիկագոյում կազմակերպել է իր մտքի արգասիքի փոքրիկ արտադրություն: Առաջին մեքենաներն այն ժամանակ «խենթ» փողեր են արժեցել՝ հատը 150 դոլար (այժմյան գումարով՝ մոտ 5000): Ոչ ոք տան համար այն չի գնել, բայց հաճույքով գնել են հյուրանոցներն ու ռեստորանները: «Կոխրեյն» սպասք լվացող մեքենային (հետագայում այն վաճառվել է Garis-Cochrane ապրանքանիշի ներքո) իրական համբավ է բաժին հասել 1893 թվականին, երբ այն ցուցադրվել է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում:

Ինչպես վայել է իսկական աստղին, նա ոչ միայն երկրպագուներ է ձեռք բերել, այլ նաև վատաբանողներ: Շատերը գյուտը համարել են անբարոյականություն և ավանդական արժեքներն ու հիմքերը սասանող: Ինչ-որ մեկը նույնիսկ ամենայն լրջությամբ սպասք լվացող սարքին կոչել է սատանայի ծնունդ: Բայց ամենադժգոհը եղել են տնային աշխատողները, քանի որ վախենում էին, որ այդ սարքը կզրկի իրենց աշխատանքից: Հաջորդ 20 տարիներին գյուտարարը քրտնաջան աշխատել է և մի քանի անգամ նորացրել իր ստեղծած սարքը: Արդյունքում, վաճառքում հայտնվել է մի մոդել, որում այլևս ոչ թե սպասքով զամբյուղ էր, որը պտտվում էր, այլ հենց լվացման համակարգն էր պտտվում, կար կենտրոնախույս պոմպ և ջրի արտահոսքի համակարգ: Եվ այս ամենը՝ հարյուր տարի առաջ, պարզապես պատկերացրեք:

Ժոզեֆինայի մահից հետո նրա փոքրիկ բիզնեսը գնվել է, և 1940 թվականին, արդեն գործող Kitchen Aid ապրանքանիշի ներքո, այն դարձել է Whirlpool Corporation- ի մի մասը: Սպասք լվացող մեքենաները սկսել են լայնորեն օգտագործվել 1960-ականներից. նրանք սկսել են ավելի լավ լվանալ և նկատել իորեն էժանացել են: Եվրոպայում առաջին մեքենայացված սպասք լվացող մեքենան ստեղծվել է 1899 թվականին գերմանական Miele ընկերության կողմից: Իսկ առաջին ավտոմատացվածը (նույն ընկերության կողմից) ներկայացվել է 1960 թվականին։ ԽՍՀՄ-ում երբեք չի եղել կենցաղային սպասք լվացող մեքենաների մասսայական արտադրություն:

1991 թվականից, սարսափելի գաղտնիության խորագրի ներքո, հայտնվել են «Կորտա» շարքի ավտոմատ լվացող մեքենաները: Այժմ սպասք լվացող մեքենաներ կարելի է գտնել ցանկացած ճաշակի և գույնի, թանկ, էժան, փոքր, հսկայական՝ առատություն է: Ընտրությունն այնքան հսկայական է, որ շատ հեշտ է կորչել դրա մեջ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package