Ժյուլ Կունդեն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»
ՍՊՈՐՏ

Իսպանական «Սեւիլիայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հաղորդում է RMC Sport-ը։
23-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ ունի մի քանի ակումբներից, սակայն ցանկանում է հանդես գալ իսպանացի Չավիի գլխավորած թիմում։ Նա պատրաստ է նաեւ աշխատավարձի կրճատման «Բարսելոնայում» լինելու համար։
Չավին եւս անձամբ հետաքրքրված է Կունդեի ծառայություններով։
Transfermarkt-ը Կունդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։