Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են. Արտակ Զաքարյան

БЛОГ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են: Արտաքին աշխարհը թքած ունի նիկոլական իշխանության վրա: Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում` սպասարկելով ամենատարբեր, որպես կանոն իրար հակասող ու ազգային շահեր չունեցող օրակարգը:
 
ՌԴ արտգործնախարար Լավրովի` Բաքվից արված վերջին հայտարարությունները շառաչյուն ապտակ էին նիկոլական պոլիշորային արտաքին քաղաքականությանը:
Արևմուտքը քամում է նիկոլիզմից առավելագույնը (ԱՄՆ նախկին նախագահ Ռուզվելտի`Նիկարագուայի երբեմնի դիկտատորի հասցեին արված կարճ քոմենթի ոճով): Արտաքին աշխարհի համար հեռանկար չունեցող հայկական իշխանությանը մեկուսացրել են այն աստիճան, որ վերջիններս իրենց գոյությամբ պարտական լինեն միայն դրսի ուժերի բարեհաճությանը:
 
Հայաստանի ժողովուրդը մեծ հաշվով անտարբեր է ու առայժմ կողք քաշված: Քաղաքական ընդդիմության հետ բոլոր հնարավոր կամուրջներն այրելուց հետո, նիկոլիզմն այն աստիճան է այլայլվել, որ վերջին հույսերը մնացել են 3-ից 5 մարդ պարունակող մի քանի փսևդո կուսակցություններ: Ընդհուպ անցել են ֆեյք Ռամկավարներ հորինելուն ու հետները նկարվելուն:
 
Նիկոլին արդեն բացահայտ բոյկոտում են նաև լրատվամիջոցները: Քաղաքական ճգնաժամը ցրելու Նիկոլի բոլոր փորձերն ավազե տնակի պես փլվում են ու երկրում չի մնացել քաղաքական ռեսուրս, որը մինչև վերջ կսատարի կապիտուլյանտին:
Հայաստանի ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպվում է բավականին համբերատար, խելացի ու հեռահար հաշվարկներով: Ընդդիմադիր շարժման փողոցային պայքարն իր ծրագիր մինիմումն իրականացրել է: Կապիտուլյանտներն այլևս միայնակ ու խորքային են ուտելու իրենց եփած դավաճանական ճաշը, որն իհարկե մարսել չի ստացվելու և հայ ժողովրդի համբերության բաժակը շուտով լցվելու է:
 
Ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու մեղադրել խորհրդարանական ընդդիմությանն անգործության մեջ: Ընդդիմության կողմից ամեն բան բավարար չափով արվել է, և ամեն նոր պրոբլեմի մասին բավարար չափով զգուշացվել է: Պայքարն էլ չի դադարում ու չի դադարելու, և ինչպես ասում են` գնդակը ժողովրդի դաշտում է:
 
Նիկոլն իր պատասխանատվության հետ մնացել է լրիվ մենակ: X պահին, կամ ինքն է փախնելու իր թիմի վրայից` ներքաղաքական ճգնաժամը վերածելով կոլապսի, կամ թիմն է փախնելու Նիկոլի տակից` ստեղծելով իշխանափոխության համար լիարժեք իրավա-քաղաքական դաշտ:
 
Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի (9 նոյեմբեր 2020) վերջին արարը` Բերձորն ու կյանքի ճանապարհը թուրքերին հանձնելը:
Թե թուրքերի կառուցած «ալտերնատիվ» ճանապարհն ինչքանո՞վ է ծառայելու Արցախին ու Հայաստանին` առայժմ հարց է: Փաստն այն է, որ նիկոլական կառավարությունը, դե-յուրե և դե-ֆակտո կրկին տարածքներ է հանձնելու: Դրանով Գորիսի ու հարակից շրջաններն ամբողջությամբ թիրախավորվելու են և Հայկական Բանակն առաջիկայում չի կարողանալու լիարժեք ապահովել Հայաստանի անվտանգությունը:
 
Արցախի հարցում կախվածությունը դառնալու է անխուսափելի, իսկ Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջանական միջանցքը` փաստացի:
 
Ներքին ու արտաքին շրջափակման մեջ հայտնված ու մեկուսացվող Նիկոլը, եթե ժամանակին ասում էր «Ելք կա», հիմա ասելու է «Ելք չկա»:
 
Ինչ վերաբերում է ուժայիններին շահագործելով` իշխանությունը պահելուն, ապա հարց է առաջանում. ի վերջո, ոստիկանն ինչու՞ պետք է վտանգելով իր ապագան ու կյանքը` մտնի նիկոլիզմի դավադիր պատասխանատվության տակ: Հատկապես, որ ոստիկանության ներսում ևս արշալույսները խաղաղ չեն:
 
Այս ամենը շատ լավ գիտակցում են կապիտուլյանտները, դրա համար ակտիվորեն անցել են հասարակության ուշադրությունը շեղող գործողությունների: Փորձում են կրկին օգտագործել հասարակության էմոցիաները, ավելացնել պոպուլիզմի չափաբաժինը, ամենաստոր ձևով սևացնել ընդդիմադիրների կերպարները, գլխավոր ողբերգություններից շեղող թեմաներ նետել դաշտ և այլն:
 
Սակայն, այդ կարճատև տեղեկատվական խայծերն այլևս չեն ունենում առաջվա էֆեկտը: Մարդկանց կարող ես հիմարի տեղ դնել, բայց չի նշանակում, որ մարդիկ հիմար են: Բոլոր սոցհարցումները ևս ցույց են տալիս, որ Նիկոլը մնացել է միայնակ, և չունի հանրային աջակցություն:
Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении